Հայաստանն ու Ֆրանսիան նախապատրաստվում են Շառլ Ազնավուրի 100-ամյակին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+18.09 oC

Հայաստանն ու Ֆրանսիան նախապատրաստվում են Շառլ Ազնավուրի 100-ամյակին

12:19 22.07.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է «Ազնավուր» հիմնադրամի ներկայացուցիչներին՝ հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրի (Սարկիսյան) գլխավորությամբ:

Հանդիպման նպատակն էր քննարկել Շառլ Ազնավուրի 100-ամյակին (2024 թ.) նվիրված միջոցառումների ծրագիրը, համագործակցության ուղիները:

Քրիստինա Ազնավուրի տեղեկացմամբ՝ ֆրանսիական կողմը նախապատրաստական աշխատանքների փուլում է. մինչև 2024 թ.-ը Ֆրանսիայում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը, որի նախագիծն արդեն պատրաստ է, նախատեսվում է անցկացնել խոշորամասշտաբ համերգ, բացել Ազնավուրի կենսագործունեությանը նվիրված ցուցահանդես: Երևանի քաղաքապետարանի հետ քննարկման փուլում է Հայաստանում ևս Ազնավուրի արձանը տեղադրելու հարցը: «Ազնավուր» հիմնադրամի տնօրենն առաջարկել է բոլոր միջոցառումներն անցկացնել Ֆրանսիայի հետ զուգահեռ, այդ թվում՝ արձանի տեղադրումը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է հյուրերին և ուրախությամբ փաստել, որ հայաստանյան կողմը սիրով կհամագործակցի հիմնադրամի հետ միջոցառումների ծրագիրն իրականացնելիս, և աշխարհահռչակ շանսոնյեի հոբելյանը Հայաստանում կնշվի նույնքան վառ, որքան Ֆրանսիայում:

«Մենք պատասխանատու ենք, որ հայ-ֆրանսիական օրակարգը որևէ հարցում չտուժի»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Քննարկման ընթացքում կողմերը որոշել են հոբելյանի շրջանակում ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով՝ համակարգելու հոբելյանական միջոցառումները:

Արթուր Մարտիրոսյանն իրազեկել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծվել է համակարգող աշխատանքային խումբ՝ Հայաստանում գործող Ֆրանկոֆոնիայի բոլոր դերակատարների միջև կրթության և մշակույթի ոլորտներում փոխգործակցությունը և ծրագրային նախաձեռնություններն առավել արդյունավետ կազմակեպելու և իրականացնելու նպատակով: Խմբի անդրանիկ նիստը նախատեսվում է անցկացնել սույն թվականի հուլիսի 28-ին, որին հրավիրված է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Անն Լույոն:

Հանդիպմանը մասնակիցներն անդրադարձել են նաև արդեն իսկ ձևավորված Ֆրանսիական ինստիտուտի և Շառլ Ազնավուրի թանգարանի տեղակայման խնդիրներին, գործունեության հեռանկարներին:

«Ազնավուր» հիմնադրամի ներկայացուցիչները ներկայացրել են նաև Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի առկա խնդիրները, ներդրումների ծավալը և առաջիկա անելիքները:

Հիմնադրամը 12,5 մլն դրամի ներդրում է կատարել քոլեջի կահավորման, անհրաժեշտ տեխնիկայով, երաժշտական գործիքներով համալրման ուղղությամբ: Պարբերաբար կազմակերպվում են վարպետության դասեր, հրավիրվում են միջազգային ասպարեզում հայտնի մասնագետներ:

«Մեր նպատակն է մեծ ներուժ ունեցող երեխաների համար ճանապարհ հարթել դեպի համաշխարհային բեմեր, նպաստել նրանց տաղանդի զարգացմանը»,- ասել է Քրիստինա Ազնավուրը:

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն առաջարկել է համագործակցել և մասնակիցը դառնալ «Կատապուլտ», «Ստեղծագործ Եվրոպա», «ArtNexus» ծրագրերին, որոնց առանցքային նպատակն է զարգացնել մշակութային հաստատությունների և անհատ արվեստագետների կարողությունները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բելինգհեմ կրտսերը ճանաչվել է Չեմպիոնշիփի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

14:33 29.04.2025

Բելինգհեմ կրտսերը ճանաչվել է Չեմպիոնշիփի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

«Սանդեռլենդի» կիսապաշտպան Ջոբ Բելինգհեմը ճանաչվել է Անգլիայի երկրորդ լիգայի` Չեմպիոնշիփի 2024/25 մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը։ 19-ամյա ֆուտբոլիստն ընդգրկվել է նաև Չեմպիոնշիփի` մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում։ Բելինգհեմը Չեմպիոնշիփի 39 խաղում 4 գոլ է խփել, կատարել 3 գոլային փոխանցում։ Հիշեցնենք, որ նա Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի կրտսեր եղբայրն է։ ...

«Արգելոց» բառն առաջարկվում է փոխարինել «հնավայր» եզրույթով

14:28 29.04.2025

«Արգելոց» բառն առաջարկվում է փոխարինել «հնավայր» եզրույթով

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում օգտագործվում է «արգելոց» բառը, ինչը չի համապատասխանում միջազգային տերմինաբանությանը: Այն առաջարկվում է փոխարինել «հնավայր» եզրույթով: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին […] ...

Զելենսկի. Պուտինի` հրադադարի գաղափարը մանիպուլյացիա է

14:19 29.04.2025

Զելենսկի. Պուտինի` հրադադարի գաղափարը մանիպուլյացիա է

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է «աշխատել բոլոր գործընկերների հետ»՝ պատերազմը դադարեցնելու համար, սակայն Ռուսաստանը մերժում է ամեն ինչ և «մանիպուլյացիայի է ենթարկում աշխարհը՝ փորձելով խաբել Միացյալ Նահանգներին»։ Այսպես է մեկնաբանել Ուկրաինայի առաջնորդը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները Ուկրաինայում եռօրյա «հրադադարի» մասին։ «Հիմա կա մանիպուլյացիայի ևս մեկ փորձ. ինչ-ինչ պատճառներով բոլորը […] ...

«Լիվերպուլը» չեմպիոնական շքերթով կանցնի 15 կիլոմետր

14:15 29.04.2025

«Լիվերպուլը» չեմպիոնական շքերթով կանցնի 15 կիլոմետր

«Լիվերպուլը» չեմպիոնական շքերթ կանցկացնի, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Շքերթը կկայանա մայիսի 26-ին։ Այն կձգվի 15 կիլոմետր և կսկսվի Լիվերպուլի հարավի Allerton Maze հատվածից։ Ակումբը «Տոտենհեմին» Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում 5-1 հաշվով հաղթելուց հետո պատմության մեջ 20-րդ անգամ հռչակվել է Անգլիայի չեմպիոն։ ...

ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին

14:10 29.04.2025

ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի դեսպան Կրիստի Նարինենին։ Այս մասին նշված է ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ «Պատիվ է հյուրընկալել Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի դեսպան Կրիստի Նարինենին և համառոտ կերպով նրան ներկայացնել դիտորդական առաքելության առաջադրանքները, գործունեությունը և վերջին զարգացումները»,-նշված է գրառման մեջ։   ...

Վայոց ձորի մարզում փրկված արջի քոթոթի համար մշակվում է հատուկ վերականգնողական ծրագիր

13:54 29.04.2025

Վայոց ձորի մարզում փրկված արջի քոթոթի համար մշակվում է հատուկ վերականգնողական ծրագիր

Վայրի կենդանիների փրկարար կենտրոնն իր խնամքի տակ է վերցրել Վայոց ձորի մարզում փրկված 2-3 ամսական արու արջի քոթոթին։ «Օրերս մեր Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (WRC) է տեղափոխվել 2-3 ամսական արու արջի քոթոթ Վայոց ձորի մարզից։ Փոքրիկը հայտնվել է մեր խնամքի տակ ԲԸՏՄ-ի միջնորդությամբ, որպեսզի ապահովենք նրա մասնագիտական խնամքը։ Այս պահին մեր մասնագետները մշակում են հատուկ […] ...

BACK_TO_TOP