Կառավարությունը հաստատեց դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+9.09 oC

Կառավարությունը հաստատեց դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը

12:12 21.07.2022

Կառավարության այսօրվա նիստը սկսվեց Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու առաջարկով, որը ներկայացրեց  ՀՀ Արդարադատության նախարար  Կարեն Անդրեասյանը: Նա նշեց այն հիմնական ուղղությունները, որոնք ներառված են ռազմավարությունում: Մասնավորապես՝ նախարարի տեղեկացմամբ՝ խոսքը էլեկտրոնային արդարադատության ներդրման մասին է,  թե՛  նորանշանակ, թե՛ գործող դատավորների, դատախազների բարեվարքության ստուգման, Բարձրագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկաման ու բազմաթիվ այլ նոր մեխանիզմների մասին:

Կարեն Անդրեասյանը մանրամասնել է, որ համակարգը կթվայնացվի: Այդ գործընթացի համար արդեն անցկացվել է մրցույթ, և քաղաքացիական դատավարությունը կարող է թվայնացվել համապատասխան ֆինանսական վերաբաշխումը կատարելուց հետո: Պետությունը համակարգի թվայնացման համար անցկացված մրցույթի հաղթողին 348 մլն դրամ կտրամադրի:

«Թվայնացում ասելով՝ մենք նկատի ունենք այն, որ փաստաբանները կկարողանան իրենց գրասենյակներից հայցադիմումներ, միջնորդություններ, ապացույցներ ներկայացնել: Կարող են նաև դատական քննություններն անցնել օնլայն, առանց մարդկանց, փաստաբանների դատարան այցելելու»,-ասել է Կարեն Անդրեասյանը:

Այս մոտեցումը հետագայում լինելու է նաև վարչական, քրեական դատավարության դեպքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը

12:00 24.11.2024

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը

Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ Իլ-76 ինքնաթիռը Մյանմար է հասցրել 33 տոննա մարդասիրական օգնություն, հայտնում է ԱԻՆ-ը։ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցուցումով և ՌԴ ԱԻՆ ղեկավար Ալեքսանդր Կուրենկովի հանձնարարությամբ 33 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել սաստիկ ցիկլոնից տուժած Մյանմարի բնակչությանը»,- ասվում է նախարարության Telegram-ի ալիքում։ Նշվում է, որ բեռը ներառում է առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղամիջոցներ, վրաններ, գեներատորներ, […] ...

Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգություն է տեղի ունեցել

11:40 24.11.2024

Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգություն է տեղի ունեցել

Հորդանանի ոստիկանությունը կիրակի օրը շրջափակել է Հորդանանի մայրաքաղաք Ամմանում Իսրայելի դեսպանատան հարակից տարածքը այն բանից հետո, երբ դիվանագիտական ​​առաքելության անմիջական հարևանությամբ կրակոցներ են հնչել, հայտնում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով ականատեսներին։ Աղբյուրները հայտնել են, որ կրակոցներից հետո ոստիկանությունը և շտապօգնության մեքենաները շտապել են Ռաբիա շրջան, որտեղ գտնվում է դեսպանատունը: Ոստիկանությունը բնակիչներին կոչ է արել […] ...

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

11:20 24.11.2024

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

Նոյեմբերի 24-ին, ժամը 04:57-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարգարա գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:10-ին, մարվել՝ 07:55-ին: Այրվել է մոտ 500 հակ անասնակեր: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել […] ...

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

11:00 24.11.2024

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Արմավիրի գրասենյակում անցկացվել են Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամների և վերահսկողի ընտրություններ։ Փակ, գաղտնի քվեարկությամբ ձևավորվել է կուսակցության Արմավիրի տարածքային կազմակերպության խորհուրդը, ընտրվել է վերահսկող։ Խորհրդի անդամների քվեարկությամբ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընտրվել է Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ. կուսակցության վարչության նիստում հաստատվել է Դավիթ Խուդաթյանի թեկնածությունը։ ...

Հրդեհ ավտոտնակում

10:40 24.11.2024

Հրդեհ ավտոտնակում

Նոյեմբերիի 24-ին, ժամը 03:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 44-րդ փողոցի տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ […] ...

Ռումինիայում  նախագահական ընտրություններ են

10:20 24.11.2024

Ռումինիայում նախագահական ընտրություններ են

Ռումինիայում նախագահական ընտրություններ են ընթանում։ Երկրի բնակիչներն ընտրում են պետության ապա նախագահին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ռումինիայում նախագահական ընտրություններն անցկացվում են կիրակի օրը, դրանք անցկացվում են հինգ տարին մեկ։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Ժամը 9.00-ին Ռումինիայում սկսել է գործել գրեթե 19 հազար ընտրատեղամաս։ Ռումինիայի քաղաքացիները, ովքեր ապրում […] ...

BACK_TO_TOP