11:54 20.07.2022
Իսպանիայի հինգ մունիցիպալիտետների բնակիչներ տարհանվել են երկրի հյուսիս-արևելքում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է ABC թերթը։
Նրա խոսքով՝ Սարագոսա նահանգում (Արագոնի ինքնավար համայնք) բռնկված հրդեհի պատճառով գրեթե 2 հազար մարդ ստիպված է եղել ժամանակավորապես լքել տները։ COPE ռադիոկայանի տվյալներով՝ ընդհանուր առմամբ, երկրի շրջաններում բռնկված հրդեհների պատճառով անվտանգության նկատառումներից ելնելով մոտ 8000 իսպանացի է տարհանվել։
Տասն օրվա ընթացքում հրդեհը ոչնչացրել է առնվազն 60 հազար հեկտար անտառ։ Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ Զամորա նահանգում բռնկված հրդեհի հետևանքով երկու մարդ է զոհվել։
Հրդեհներն Իսպանիայում սկսվել են անցած ամբողջ շաբաթ տևած ծայրահեղ շոգ եղանակի պատճառով. որոշ բնակավայրերում օդի ջերմաստիճանը գերազանցել է 45 աստիճանը։ Այժմ իրավիճակը որոշ չափով բարելավվել է, սակայն Իսպանիայի պետական օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ շարունակվում է պահպանվել հրդեհավտանգ բարձր մակարդակը երկրի որոշ շրջաններում:
17:48 21.04.2025
ՔԿ նախագահը խորհրդակցություն է անցկացրել Վայոց ձորում09:34 22.04.2025
Al Jazeera. Իսրայելի հարձակումների հետևանքով Գազայում 24 ժամվա ընթացքում 29 մարդ է զոհվելԳազայի հատվածին վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 29 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելական ուժերը հարվածներ են հասցրել վրանային ճամբարներին՝ տեղահանվածներով ամբողջ պաղեստինյան անկլավում։ ...
09:25 22.04.2025
Մոտ 70 ճապոնացի օրենսդիրներ այցելել են Տոկիոյի Յասուկունի սրբավայրՄոտ 70 ճապոնացի օրենսդիրների խումբը երեքշաբթի առավոտյան այցելել է Տոկիոյի Յասուկունի սրբավայր, որը ասիական երկրներում ասոցացվում է ճապոնական միլիտարիզմի հետ՝ նշելու գարնանային կրոնական տոները։ Ինչպես հաղորդում է NHK հեռուստատեսությունը, տաճար այցելածների թվում է եղել, մասնավորապես, Ազգային գործերի և կապի խորհրդարանական նախարար Հիրոյուկի Տոգաշին։ Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իսիբան երեկ ծիսական ծես է կատարել Յասուկունիի սրբավայրում։ Ինչպես […] ...
09:13 22.04.2025
Ապրիլի 24-ին կկազմակերպվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների անվճար փոխադրումը «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքիցԵրևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակում 2025 թվականի ապրիլի 24-ին ժամը 8:30-ից մինչև 22:00-ն կկազմակերպվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների անվճար փոխադրումը «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից՝ հետևյալ երթուղիներով. «հ.1 երթուղի – «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ – Արգիշտիի – Իտալիայի – Խորենացու – Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար […] ...
09:05 22.04.2025
Էրդողանի որդին սեր է խոստովանել ՌուսաստանինԹուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի որդին՝ Էթնոսպորտի համաշխարհային համադաշնության ղեկավար Բիլալ Էրդողանը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է, որ իրեն դուր է գալիս Ռուսաստանը, նրա բազմազան բնությունը, մշակույթն ու խոհանոցը։ «Իհարկե, ես սիրում եմ գալ Ռուսաստան: Ես նույնիսկ եղել եմ Յակուտսկում: Նաև Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կազանում, Սոչիում: Ռուսաստանը հսկայական երկիր է, որն ունի անհավատալի բնական բազմազանություն և […] ...
08:56 22.04.2025
Գազայի հատվածում 2 միլիոն պաղեստինցիներ ամբողջովին կախված են մարդասիրական օգնությունիցԻսրայելի կողմից մղվող պատերազմը սրվում է Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափին։ Այս մասին ասվում է Պաղեստինի կառավարության հաղորդակցության կենտրոնի հրապարակած զեկույցում։ «Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափում Իսրայելի ցեղասպանական պատերազմը պաղեստինցի ժողովրդի դեմ սրվում և թեւակոխում է նոր մահացու փուլ»,-փաստաթղթում մեջբերում է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը։ 2025 թվականի մարտի 18-ից ի վեր, […] ...
08:45 22.04.2025
Հարվարդը դատի է տվել Թրամփի վարչակազմին․ The Harvard CrimsonՀարվարդի համալսարանը դատական հայց է ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ՝ միլիարդավոր դոլարների ֆինանսավորման արգելափակման պատճառով։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է ուսանողական Harvard Crimson թերթը։ Համալսարանը մեղադրում է երկրի ղեկավարությանը անօրինական և հակասահմանադրական արշավ մղելու մեջ։ Հարվարդը պահանջում է որոշում կայացնել, որ 2,2 միլիարդ դոլարի ֆինանսավորման սառեցումը, ինչպես նաև ցանկացած միջոցներ, որոնք պահվում […] ...