13:10 26.02.2018
Իսրայելի Քնեսետի հանձնաժողովում մեկ շաբաթով հետաձգվել է եկեղեցապատկան կալվածքների մասին օրինագծի քննարկումը: Այս մասին «Արմենպրեսին» հայտնել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը: Դիվանապետի խոսքով՝ բողոքի ակցիան շարունակվում է, և Հարության տաճարը դեռ փակ է:
Հորդանանը քննադատել է Երուսաղեմի քրիստոնեական եկեղեցիների դեմ Իսրայելի իշխանությունների ձեռնարկած քայլերը և կոչ է արել դադարեցնել այդ եկեղեցիների վրա ճնշումները: Հորդանանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ ալ-Մումանիի խոսքով՝ երուսաղեմյան եկեղեցիները նախկինում հարկման չեն ենթարկվել, իսկ քաղաքային մարմինների կողմից նրանց բանկային հաշիվների սառեցումը անթույլատրելի միջոց է:
«Դա ոտնձգություն է Երուսաղեմի կրոնական սրբությունների պատմական կարգավիճակի հանդեպ և միջազգային իրավունքի խախտում է», – հայտարարել է Մուհամեդ ալ-Մումանին:
Հիշեցնենք, որ Երուսաղեմի սուրբ Հարության տաճարը ղեկավարող քրիստոնեական եկեղեցիները փետրվարի 25-ից փակել են տաճարի դռները: Նրանք բողոքում են քաղաքային իշխանությունների որոշման դեմ, ըստ որի քրիստոնյա համայնքները պետք է քաղաքապետարանին հարկ վճարեն եկեղեցիների և վանքերի համար, ինչից նրանք դարեր շարունակ ազատված են եղել: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS-ը, քրիստոնեական եկեղեցիները նաև բողոքում են Քնեսետում առաջարկված օրինագծի դեմ, որով պետությունը իրեն իրավունք է վերապահում բռնագրավել եկեղեցապատկան այն կալվածքները, որոնք կարող են վարձակալության տրվել անհատ ձեռներեցների:
08:32 10.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:22 10.04.2025
Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը ՊանամայումԱՄՆ-ը կմեծացնի իր ռազմական ներկայությունը Պանամայում։ Այս մասին Պանամա կատարած այցից հետո հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Մենք ողջունում ենք այստեղ ամերիկյան զորքերի ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը՝ ապահովելու Պանամայի ջրանցքի ինքնիշխանությունը»,-ասել է Պենտագոնի ղեկավարը Պանամայի հանրային անվտանգության նախարար Ֆրենկ Աբրեգոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Այն տեղի է ունեցել Պանամա Սիթիում, և Պենտագոնն այն ուղիղ […] ...
08:10 10.04.2025
NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունըՃապոնիայի ինքնապաշտպանության ուժերը ծրագրում են 2025 թվականի ամռանը հականավային հրթիռներով վարժանքներ անցկացնել Ռուսաստանի հարևան Հոկայդո պրեֆեկտուրայի Շիզունայ պոլիգոնում: Ըստ NHK-ի՝ սա կլինի առաջին նման կրակոցը Ճապոնիայում։ Զորավարժությունների ընթացքում օգտագործվելու են ցամաքային ինքնապաշտպանության ուժերի «երկիր-նավ» տեսակի 88 հրթիռներ։ Նախկինում ճապոնացի զինվորականները նման զորավարժություններ էին անցկացրել, սակայն Ճապոնիայից դուրս, քանի որ դրանց հեռահարությունը՝ մոտ 150 կմ և […] ...
08:00 10.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 10.04.2025
Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցումՆոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում։ Ալբիցիաները լայնորեն կիրառվում են քաղաքային կանաչապատման մեջ։ Ծառի բարձրությունը հասնում է 10- 15 մետրի: Ձևավորում է լայն սաղարթ և չորադիմացկուն է։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 09.04.2025
Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը անմիջապես կբարձրացնի Չինաստանի նկատմամբ առևտրային մաքսատուրքերը մինչև 125%։ «Ելնելով այն ոչ հարգալից վերաբերմունքից, որ Չինաստանը ցուցաբերեց համաշխարհային շուկաների նկատմամբ, ես բարձրացնում եմ ԱՄՆ-ի մաքսատուքերը Չինաստանի նկատմամբ մինչև 125 տոկոս․ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես»,- գրել է Թրամփն իր Truth Social-ում՝ հավելելով, որ հուսով է՝ մոտ […] ...