15:37 26.02.2018
«Հունվարին ես իմ գործընկերոջ՝ Գևորգ Գորգիսյանի հետ եղել եմ Լոռու մարզում, մեզ անհանգստացնում էին ահազանգերն այն մասին, որ հանքավայրը չի գործում: Մենք ներկայացանք ընկերությունում, սակայն մեզ թույլ չտվեցին ներս մտնել: Ընկերության այդ մոտեցումը շատ բացասական է, որովհետև ոչ թափանցիկ այդ գործունեությունը բազմաթիվ կասկածներ է առաջացնում», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը՝ հավելելով, որ ընկերությունը պարտավոր է տեղյակ պահել՝ ինքը տնտեսակա՞ն, ֆինանսակա՞ն, թե՞ բնապահպանական խնդիր ունի:
Հիշեցնենք, որ հունվարին «Վալլեքս» խմբի ընկերությունները հայտարարել էին, որ դադարեցնում են Լոռու մարզի Թեղուտի պղինձամոլիբդենային հանքավայրի շահագործումը: Ընկերությունը ձեռնպահ է մնում ներկա ծավալներով հանքավայրի շահագործումից մինչև արդյունահանման ծավալների ավելացման հարցի վերաբերյալ լուծումներ ստանալն ու դրանց կենսագործման վերաբերյալ որոշումներ կայացնելը։ Նաև հայտարարվեց, որ ընկերությունը որ չի կարողանա իր մոտ 1200 աշխատողներին ապահովել բավարար ծանրաբեռնվածությամբ աշխատանքով ու համապատասխան աշխատավարձով: Ու քանի որ պարզաբանումը հստակ չէ` սկսեցին պատճառների մասին մի շարք լուրեր պտտվել, դրանցից մեկի համաձայն՝ ֆաբրիկան չի աշխատում նորոգման պատճառով, ըստ երկրորդի՝ ուղղակի հարստացուցիչ ֆաբրիկայի սարքավորումների վերանորոգման աշխատանքներ են ընթանում, իսկ բնապահպանները պնդում են, որ իրենց ուսումնասիրությունների համաձայն` պոչամբարն է պատճառը:
«Կարևոր խնդիրը, որի պատճառով Թեղուտի հանքավայրի շահագործումը դադարեցվել է, պոչամբարի պատվարի կայունության հարցն է: Պատվարի վրա ճաք լինելը նշանակում է դու արդեն անցել ես անվտնագ փուլը, և արդեն գալիս է, այսպես կոչված, տեխնածին աղետի պահը: Էնտեղ կա լուրջ խնդիր պոչամբարի պատվարի տեղաշարժի հետ կապված, որի պատճառով էլ ընկերությունը դադարեցրել է շահագործումը, որովհետև յուրաքանչյու պահ կարող էր էդ պոչամբարը քանդվել, և քանի որ էդ խնդիրն իրենք արդեն տեսել են և տեսել են դրա շարունակականությունը, իրենք դադարեցրել են շահագործումը», -պնդում է է ՀԲՃ քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ներկայացուցիչ Ռաֆայել Աֆրիկյանի խոսքով՝ իրենք այցելել են, տեղում դրոնով նկարահանումներ կատարել, պոչամբարի վրա ճաք չեն տեսել, բայց պոչամբարը լեփ-լեցուն են տեսել:
«Հանքն այդ պահին չէր շահագործվում, իսկ պոչանքները հասել էին պոչամբարի ծայրային մասի մակարդակին: Այսինքն, անզեն աչքով պարզ էր, որ եթե մի փոքր պոչանք ավելանա, պարզապես ամբարատկի վրայից թափվելու է: Մեզ տեղի բնակիչներն ասացին, որ խողովակներ կան, որոնց միջոցով պոչանքը թափվում է Դեբեդ գետը: Մեզ ցույց տվեցին: Խողովակը մոտ 30, 40 սմ շառավղով խողովակ էր, որը երեկոյան ժամը 8-ից մինչև 5-ն էր աշխատում, այսինքն, հենց մութն ընկնում էր, ահռելի ուժգնությամբ պոչերը Դեբեդ էին թափվում, 5-ից հետո դադարում էր», – ասել է Ռաֆայել Աֆրիկյանը:
«Թեղուտի և Հայաստանի բոլոր պոչամբարները կառուցված են վերընթաց տեխնոլոգիայի միջոցով: Այսինքն՝ իրենք բարձրացնում են պատվարի մակարդակը յուրաքանչյուր լցվելուց հետ, դրա համար դուք տեսել եք էն պահը, որ ինքը լցված է որպես պատվարի պատնեշ: Իրենք հետո մի մետր պատնեշը բարձրացնում են և նորից են սկսում լցնել: Էս տիպի պոչամբարները հակացուցված են սեյսմիկ գոտիների համար, ինչպիսին Հայաստանն է, նաև Թեղուտը: Էդ պատճառով՝ պոչամբարները սպառնում են բնակիչների անվտանգությանը», – ասել է ՀԲՃ քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը՝ հավելելով, որ պոչամբարի զանգվածի ճնշումը պատվարին կարող է այնքան ուժեղ լինել, որ դրա արդյունքում այն կարող է ուղղահայաց շեղում ունենալ, իսկ մի օր էլ ուղղակի փլվել:
Ըստ Գալստյանի՝ «Վալլես» ընկերությունն է պատվիրել միջազգային հետազոտություն` պատվարի և պոչամբարի անվտանգությունը վերականգնելու համար: Դրանից տեղյակ է եղել նաև ՀՀ բնապահպանության նախարարությունը, բայց նախարարությունն անարձագանք է թողել:
«Այստեղ է խնդիրը՝ այն մարդիկ, որոնք նստած են որոշում կայացնելու համար, իրենց չի հետաքրքրում, մի ռուսական մուլտֆիլմ կա՝ «И так сойдет»: Էդ տարբերակն է Հայաստանում՝ մի բան կանենք, կստացվի», – հավելել է Գալստյանը:
ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանն էլ ասել է, որ ինքը Բնապահպանական տեսչության ղեկավարի հետ էլ է խոսել: Նա վստահեցրել է, որ որևէ բնակպահպանական լուրջ խնդիր Թեղուտում չկա, բայց Նազարյանն այդ պնդումն արժանահավատ չի համարում, քանի որ պաշտոնական չէ:
22:52 21.11.2024
Իսլանդիայում ժայթքել է Սունդհնուկուր հրաբուխը22:30 21.11.2024
Կարմիր կամուրջը վերականգնվում է․ քաղաքապետ21:40 21.11.2024
Մհեր Գրիգորյանն ընդունել է Իսպանիայի դեսպանին21:12 21.11.2024
Այդ տարիները երկու մարսեցիների՝ Մեսսիի և Ռոնալդուի ժամանակաշրջանն էր20:51 21.11.2024
«Ռեալի» կանանց թիմը BMW-ից ավտոմեքենաներ է ստացել19:54 21.11.2024
3 ֆուտբոլիստ նորամուտն է նշել «Արարատի» հիմնական թիմում19:12 21.11.2024
Հայաստանի հերթական մեդալը զինվորականների ըմբշամարտի ԱԱ-ում18:50 21.11.2024
Քննարկվել են ջրային ոլորտում առկա հիմնախնդիրները17:37 21.11.2024
Շանթ Խաչատրյանը ևս եզրափակչի ուղեգիր է նվաճել16:54 21.11.2024
Հայտնի են դարձել Ուսիկի ու Ֆյուրիի հոնորարները ռևանշ մենամարտում16:49 21.11.2024
Ժամանակավորապես սահմանափակվում է կենդանի խոզերի ներմուծումը16:39 21.11.2024
Որքա՞ն գումար է ծախսում Թիկնիզյանը մեկ ամսում16:20 21.11.2024
Խուան Մատան՝ ամերիկյան ակումբի համասեփականատեր16:16 21.11.2024
Սպիտակ համայնքի Գեղասար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ16:00 21.11.2024
Մեսսին բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստն է. Ռոդրի15:20 21.11.2024
Լա լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները14:55 21.11.2024
Արսեն Զախարյանը չի ընդգրկվել «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակում23:12 21.11.2024
Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է միջուկային զենքի հարցերում ԱՄՆ մոտեցումըՉինաստանի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է միջուկային զենքի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը՝ ընդգծելով, որ այն մեծացնում է միջուկային ռիսկերը, հինգշաբթի գրում է Global Times-ը։ «Վերջին տարիներին Միացյալ Նահանգները մշտապես արդիականացրել է իր միջուկային զսպման մեխանիզմը, ընդլայնել է միջուկային զենքի դերը ազգային անվտանգության քաղաքականության մեջ։ Այս գործողությունները լրջորեն խաթարել են համաշխարհային ռազմավարական հավասարակշռությունն ու կայունությունը, ուժեղացրել են […] ...
23:06 21.11.2024
Հարավային Սուդանի մայրաքաղաքում կրակոցներ են լսվումՀարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայում կրակոցներ են լսվում։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նրա տեղեկություններով՝ կրակում են ծանր ավտոմատ զենքերից։ Առաջին կրակոցները հնչել են ժամը 21։00-ի սահմաններում։ Հարավային Սուդանի բանակի ներկայացուցիչը հայտնել է, որ կատարվածի վերաբերյալ հետաքննություն է ընթանում։ ...
23:00 21.11.2024
Անչելոտին բացատրել է, թե ինչու է Մադրիդի «Ռեալին» համարում աշխարհի մեծագույն ակումբըԿառլո Անչելոտին բացատրել է, թե ինչու է Մադրիդի «Ռեալին» համարում աշխարհի մեծագույն ակումբը: «Մադրիդի «Ռեալն» իր պատմության ընթացքում շատ է հաղթել և շարունակում է հաղթել: Կան ակումբներ, որոնք տարբեր կերպ են ընդունում պարտությունը, բայց ոչ «Ռեալը»։ Սա մեծացնում է պահանջներն ու պատասխանատվությունը այն մարդկանց համար, ովքեր աշխատում են այս ակումբում։ Ես աշխատել եմ շատ բարձր […] ...
22:52 21.11.2024
Իսլանդիայում ժայթքել է Սունդհնուկուր հրաբուխըԻսլանդիայի հարավ-արևմուտքում Ռեյկյանես թերակղզում գտնվող Սունդհնուկուր հրաբուխը սկսել է յոթերորդ անգամ ժայթքել անցյալ տարվա դեկտեմբերից ի վեր, հայտնում է AP-ն՝ հղում անելով տեղական RUV հեռուստաալիքին: Իսլանդիայի օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ ժայթքումը սկսվել է հինգշաբթի 03:14-ին, ինչը չի ազդել թռիչքների ժամանակացույցի վրա։ Բնակչության պաշտպանության վարչության հրամանով տարհանվել են հիսուն տների բնակիչներ, ինչպես նաև Բլաուա-Լոունիդ հանգստավայրի հյուրերը, հայտնում […] ...
22:45 21.11.2024
ՄԱԿ-ը կոչ է արել շտապ քայլեր ձեռնարկել Ուկրաինական հակամարտության սրումը կանխելու համարԱյն բանից հետո, երբ Ուկրաինային հարվածելու համար Ռուսաստանի զինված ուժերի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի կիրառման մասին լուրեր տարածվեցին, իսկ Ռուսաստանի նախագահը հայտարարեց, որ Ռուսաստանի Դաշնության տարածքում արևմտյան հեռահար զինատեսակներ են կիրառվել՝ ՄԱԿ-ը ուկրաինական հակամարտության կողմերին կոչ է արել շտապ քայլեր ձեռնարկել էսկալացիան կանխելու համար։ Այդ մասին լրագրողներին հայտնել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ […] ...
22:35 21.11.2024
Հայ ըմբիշները շարունակում են հաջող մրցելույթները Երևանում ընթացող Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունումՀայ ըմբիշները շարունակում են հաջող մրցելույթները Երևանում ընթացող Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունում. մրցումային երկրորդ օրը՝ նոյեմբերի 21-ին, ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամները նվաճել են 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ: Առաջնության փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է հունահռոմեական ոճի ըմբիշ, 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը: Եզրափակչում նա զիջել է ԿԺԴՀ ներկայացուցչին: Բրոնզե մեդալներ են նվաճել Շանթ Խաչատրյանը […] ...