Երեք օրվա ընթացքում բացահայտվել է հանցագործության ավելի քան 100 դեպք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+12.09 oC

Երեք օրվա ընթացքում բացահայտվել է հանցագործության ավելի քան 100 դեպք

12:37 18.07.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 15-ից 18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 101 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու` 24, անձնական ունեցվածքի գողության՝ 17, ընտանեկան բռնության՝ 9, խարդախության՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման և թմրամիջոցի մաքսանենգության՝ 5-ական, կողոպուտի՝ 3, խուլիգանության, սպանության սպառնալիքի, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության և ծեծի՝ 2-ական, սպանության, ավազակային հարձակման, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ վնասելու, դրամանենգության, վստահված գույքը հափշտակելու, ապօրինի կերպով զենք կրելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, ահաբեկչության կամ բանդիտիզմի, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու, սառը զենքի հայտնաբերման, փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու, ֆիզիկական ներգործության, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, զենք-զինամթերքի առգրավման, ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու և հոգեկան ներգործության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 2 անհետ կորած, 9 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի՝ 2, և անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 55 պատահար. 4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Սևան» ազգային պարկի հատուկ պահպանվող տարածքի վարձակալներից մեկը 3.2մլն դրամի վնաս է պատճառել շրջակա միջավայրին. ԲԸՏՄ

18:24 25.04.2025

«Սևան» ազգային պարկի հատուկ պահպանվող տարածքի վարձակալներից մեկը 3.2մլն դրամի վնաս է պատճառել շրջակա միջավայրին. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքում արձանագրել են բնապահպանական իրավախախտումներ։ Սևան-Ծովագյուղ-Դիլիջան ավտոմայրուղու աջակողմյան հատվածում գտնվող նախկին «Տապան» ռեստորանի տարածքում, Է.Ե.-ն իր կողմից վարձակալած մակերեսից դուրս՝ ափամերձ 765 քմ և Սևանա լճի 3851 քմ ջրային տարածքներում իրականացրել է ապօրինի հարթեցման և քարալցման աշխատանքներ: Հաշվարկվել է 3.244.086 դրամի չափով շրջակա […] ...

Քննարկվել են արդարադատության ոլորտում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախանշված բարեփոխումների ուղղությամբ կատարվող գործողությունները

18:18 25.04.2025

Քննարկվել են արդարադատության ոլորտում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախանշված բարեփոխումների ուղղությամբ կատարվող գործողությունները

Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման շրջանակում արդարադատության ոլորտի՝ ՀՀ կառավարության կողմից նախանշված բարեփոխումների վերաբերյալ ԱԺ-ում ապրիլի 25-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ: «Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի գլխավոր գործառույթներից են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման հետ կապված հարցերը, մասնավորապես, խորհրդարանական վերահսկողությունը, […] ...

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողները

18:12 25.04.2025

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողները

Վանաձորում անցկացվել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը: Հաղթողներ են դարձել Սաշա Պետրոսյանը (57 կգ, Արտաշատ), Սարգիս Բեգոյանը (61 կգ, Արտաշատ), Արման Մուսիկյանը (65 կգ, Երևան), Վլադիմիր Ազարյանը (70 կգ, Վանաձոր), Արայիկ Այվազյանը (74 կգ, Արտաշատ), Նարեկ Նիկողոսյանը (79 կգ, Երևան), Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ, Երևան), Նարեկ Իկիլիկյանը (92 կգ, Գյումրի), Հրաչ Մկրտչյանը (97 […] ...

ՆԳ նախարարությունը և ԱԶԲ-ն շարունակում են համագործակցությունը աղետների ռիսկի կառավարման ոլորտում

18:06 25.04.2025

ՆԳ նախարարությունը և ԱԶԲ-ն շարունակում են համագործակցությունը աղետների ռիսկի կառավարման ոլորտում

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը ապրիլի 25-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության փոխտնօրեն Լյուկ Ֆոչմանի գլխավորած պատվիրակությանը։ Արմեն Մկրտչյանը բարձր է գնահատել Հայաստանում սեյսմիկ անվտանգության բարելավման և հանրային ենթակառուցվածքների կառավարման ֆինանսավորման ռազմավարության մշակման ծրագրի շրջանակում կատարված ծավալուն աշխատանքները՝ կարևորելով աղետների ռիսկի կառավարման ոլորտում Ասիական զարգացման բանկի հետ ձևավորված համագործակցությունը։ Արմեն Մկրտչյանը նշել […] ...

SHANTNEWS

18:00 25.04.2025

SHANTNEWS

ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար կազմը շրջայց է կատարել Լոռու մարզում

17:54 25.04.2025

ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար կազմը շրջայց է կատարել Լոռու մարզում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար կազմը հերթական աշխատանքային այցով գտնվում էր Լոռու մարզում։ Մասնավորապես՝ Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը, ղեկավարի տեղակալներ Սուրեն Մինասյանը և Արազ Պապիկյանը, Լոռու տարածքային բաժնի ղեկավար Գոռ Ասրյանի և մասնագետների ուղեկցությամբ շրջայց են իրականացրել մարզի մի շարք համայնքներում՝ տեղում ուսումնասիրելու պետական և սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքը։ Այցի […] ...

BACK_TO_TOP