Հայտնի են Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+19.09 oC

Հայտնի են Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

22:18 17.07.2022

Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը։ Հուլիսի 17-ին Արամ Խաչատրյան համերգասրահում անցկացվեց  փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: Փակման արարողության ընթացքում ժյուրիի կազմը հայտարարեց մրցանակակիրներին: Հայտնում է կինոփառատոնի մամուլի գրասենյակը։

Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրանի» արժանացավ Լի Ժույծյունի «Հող էիր՝ հող դարձար» ֆիլմը։ Արծաթե ծիրան ստացավ Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը»։ Հատուկ հիշատակման արժանացավ Սիրիլ Շեյբլինի «Խմորումը»։

Պետեր վան Բյուրենի անվան Տարածաշրջանային համայնապատկեր մրցույթում Ոսկե ծիրանի արժանացավ Քուրդուին Այուբի «Արևը», Արծաթե ծիրանի՝ Մահմուդ Ղաֆարիի «Խնձորի օրը»։ Հատուկ հիշատակման արժանացավ Զայնե Աքյոլի «Ռոժեքը»։

FIPRESCI մրցանակ ստացավ Մահմուդ Ղաֆարիի «Խնձորի օրը»։

«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում Ոսկե ծիրանի արժանացավ Մոհամադռեզա Ֆարզդի «Ենթագումարներ»-ը։ Արծաթե ծիրան ստացավ Անա Ջեգնարաձեի և Մարիտա Թեվձաձեի «Մեռածները կհասկանան» ֆիլմը։ Հատուկ հիշատակման արժանացավ Ահմադ Սալեհի «Գիշերը»։

Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակ ստացավ Համբարձում Համբարձումյանի «Կորեական դելիկատեսը» (լավագույն հայկական կարճամետրաժ):

«Խոստում լավագույն մարդասիրական ֆիլմ» հատուկ մրցանակ ստացավ Սիմոն Լերենգ Վիլմոնթի «Բեկորներից հավաքած տունը»։

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 19-րդ կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրիի նախագահն էր իռլանդացի օսկարակիր սցենարիստ, ռեժիսոր Թերի Ջորջը։ Նա երկու անգամ «Լավագույն սցենար» անվանակարգում առաջադրվել է Օսկար մրցանակաբաշխությանը։ 2012 թվականին «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում արժանացել է Օսկար մրցանակի։ Նրա հայտնի աշխատանքներից  են «Հյուրանոց Ռուանդա», «Բռնցքամարտիկը», «Հոր անունից», «Անհանգստություն» ֆիլմերը։

Մրցանակաբաշխության արարողությանը հաջորդեց Կարին Հովհաննիսյանի «Չտեսնված հանրապետություն» ֆիլմի ցուցադրությունը։ Երբ Արցախի չճանաչված հանրապետությունում պատերազմ է բռնկվում, գրող և լուսանկարիչ Լիկա Զաքարյանը ապաստան է գտնում և սկսում գրել։ Նա դեռ չգիտի, որ իր օրագիրը դառնալու է 44-օրյա Արցախյան պատերազմի մի ամբողջական և բազմաշերտ պատմագրություն։

Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի ունեցավ հուլիսի 10-17-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը ներկայացրեց մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր

երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոներից։ Երևանի քաղաքապետարանը փառատոնի այս տարվա գլխավոր հովանավորն էր։ Փառատոնը անցկացվում էր ՀՀ ԿԳՄՍ աջակցությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երվանդ Մկրտչյանն ու Գոռ Հովակիմյանը ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում

14:52 29.04.2025

Երվանդ Մկրտչյանն ու Գոռ Հովակիմյանը ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում

Իրանում անցկացված աթլետիկայի միջազգային խոշոր մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներ Երվանդ Մկրտչյանն ու Գոռ Հովակիմյանը ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել: Հայաստանի առաջատար վազորդ, գյումրեցի Երվանդ Մկրտչյանը 1500 մետր մրցատարածությունում 3:48,17 արդյունքով ոսկե մեդալակիր է դարձել: 5000 մետր մրցատարածությունում էլ 14:40,12 արդյունքով արծաթե մեդալի է արժանացել: Գոռ Հովակիմյանը եռացատկում և հեռացատկում արծաթե մեդալակիր է դարձել; Եռացատկում նա […] ...

Ֆինլանդիայի նախագահը չի բացառում Կիևի՝ տարածքային զիջումների գնալը

14:46 29.04.2025

Ֆինլանդիայի նախագահը չի բացառում Կիևի՝ տարածքային զիջումների գնալը

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը չի բացառել, որ Ուկրաինան կարող է ստիպված լինել տարածքային զիջումներ անել։ Համապատասխան հայտարարությունը նա արել է The New York Times- ին տված հարցազրույցում։ «Նա ընդունեց, որ Ուկրաինան ստիպված կլինի զիջումների գնալ տարածքային հարցում», – գրում է հրատարակությունը։ Միաժամանակ Ստուբը հայտարարել է, որ իր երկիրը չի ճանաչում այդ տարածքները ռուսական։ Նա նշել […] ...

Խաչատուրյանն ու Կավելաշվիլին շեշտել են տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման հրամայականը

14:40 29.04.2025

Խաչատուրյանն ու Կավելաշվիլին շեշտել են տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման հրամայականը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ: Երկու երկրների նախագահները նախ առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով: Ողջունելով իր պաշտոնակցին Հանրապետության նախագահը նշել է. «Ձեր այցը ևս մեկ վկայություն է, որ մենք շարունակում ենք այն դարավոր ավանդույթները, […] ...

Բելինգհեմ կրտսերը ճանաչվել է Չեմպիոնշիփի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

14:33 29.04.2025

Բելինգհեմ կրտսերը ճանաչվել է Չեմպիոնշիփի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

«Սանդեռլենդի» կիսապաշտպան Ջոբ Բելինգհեմը ճանաչվել է Անգլիայի երկրորդ լիգայի` Չեմպիոնշիփի 2024/25 մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը։ 19-ամյա ֆուտբոլիստն ընդգրկվել է նաև Չեմպիոնշիփի` մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում։ Բելինգհեմը Չեմպիոնշիփի 39 խաղում 4 գոլ է խփել, կատարել 3 գոլային փոխանցում։ Հիշեցնենք, որ նա Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի կրտսեր եղբայրն է։ ...

«Արգելոց» բառն առաջարկվում է փոխարինել «հնավայր» եզրույթով

14:28 29.04.2025

«Արգելոց» բառն առաջարկվում է փոխարինել «հնավայր» եզրույթով

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում օգտագործվում է «արգելոց» բառը, ինչը չի համապատասխանում միջազգային տերմինաբանությանը: Այն առաջարկվում է փոխարինել «հնավայր» եզրույթով: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին […] ...

Զելենսկի. Պուտինի` հրադադարի գաղափարը մանիպուլյացիա է

14:19 29.04.2025

Զելենսկի. Պուտինի` հրադադարի գաղափարը մանիպուլյացիա է

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է «աշխատել բոլոր գործընկերների հետ»՝ պատերազմը դադարեցնելու համար, սակայն Ռուսաստանը մերժում է ամեն ինչ և «մանիպուլյացիայի է ենթարկում աշխարհը՝ փորձելով խաբել Միացյալ Նահանգներին»։ Այսպես է մեկնաբանել Ուկրաինայի առաջնորդը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները Ուկրաինայում եռօրյա «հրադադարի» մասին։ «Հիմա կա մանիպուլյացիայի ևս մեկ փորձ. ինչ-ինչ պատճառներով բոլորը […] ...

BACK_TO_TOP