Չինաստանում Նանկինի երկրաբանության և հնէաբանության ինստիտուտի գիտնականները Կոլումբիայի համալսարանի գործընկերների հետ պարզել են 200 մլն տարի առաջ գոյություն ունեցած դինոզավրերի դիմացկունության գաղտնիքը։ Այդ դինոզավրերը համարվել են ջերմասեր և կարողացել են հարմարվել Երկրի ջերմաստիճանի ժամանակավոր նվազմանը։ Տրիասյան ժամանակաշրջանում, որը տևել է 251 մլն տարի, ակտիվ հրաբուխները հանգեցրել են մթնոլորտի ջերմաստիճանի բարձրացման։ Դա հանգեցրել է շատ տեսակների վերացման։ Գոյատևել են միայն թևավոր դինոզավրերը։
Գիտնականները այսպիսի եզրակացության են եկել Չինաստանի հյուսիս-արևմուտքում, Ձունգարյան ավազանի լճերում, սառած և քարացած մողեսների հետքերի ուսումնասիրության արդյունքում։
Գիտնականների կարծիքով սառցե դարաշրջանից հետո, որը տևել է երկար տարիներ, վրա են հասել դինոզավրերի համար ավելի բարենպաստ պայմաններ։