Կենսաբանության 33-րդ միջազգային oլիմպիադայի մասնակիցներն այցելել են «էրեբունի» թանգարան և Մատենադարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+18.09 oC

Կենսաբանության 33-րդ միջազգային oլիմպիադայի մասնակիցներն այցելել են «էրեբունի» թանգարան և Մատենադարան

19:14 15.07.2022

Հայոց պատմամշակութային ժառանգությանը ծանոթանալու նպատակով այսօր Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի մասնակիցներն այցելել են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան, այնուհետև ճանաչողական էքսկուրսիա իրականացրել Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Օլիմպիադայի մասնակիցներին զարմացրել է «Էրեբունի» թանգարանի՝ ուրարտական ամրոցի կրկնօրինակությամբ պատրաստված մանրակերտը: Շրջելով թանգարանի ողջ տարածքով և ծանոթանալով հնագույն ժամանակների մասին վկայող հավաքածուին՝ օլիմպիականները մեծ հետաքրքրությամբ դիտել են հայկական Արինբերդ, Կարմիր բլուր, Շենգավիթ հնավայրերից հայտնաբերված հնագիտական առարկաները, որոնք պատմում են նախաուրարտական, ուրարտական, աքեմենյան, հելլենիստական և հայկական վաղ ժամանակաշրջանների մասին:

«Էրեբունի» թանգարան կատարած էքսկուրսիայից հետո օլիմպիադայի մասնակիցներն այցելել են Մատենադարան, որտեղ նրանց համար անցկացվել է «Կենսաբանական մեթոդների կիրառումը հայկական ձեռագրերի պահպանման գործում» խորագրով վարպետաց դաս:

Օտարերկրյա հյուրերը հատկապես տպավորվել են՝ տեսնելով հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրը՝ «Մշո ճառընտիրը», և հայերեն ամենափոքր ձեռագիրը՝ «Տոնացույցը»։ Մասնագետները նրանց պատմել են, թե ինչ նյութերով են մշակվում և պահպանվում հայկական հին ձեռագրերը:

Հուլիսի 10-18-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանում առաջին անգամ անցկացվում է Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել 64 երկրի աշակերտական թիմեր՝ յուրաքանչյուր թիմում 4 մասնակից: Օլիմպիադայի հաղթողների և մեդալակիր թիմերի անունները կհայտարարվեն հուլիսի 17-ին՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նախատեսված փակման արարողության ընթացքում:

Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի աշխատանքները համակարգում է Երևանի պետական համալսարանը: Օլիմպիադայի ծրագրի ղեկավարը ԵՊՀ գիտաշխատող, ՀՀ ԿԳՄՍՆ կենսաբանության հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ, կ.գ.թ. Գայանե Ղուկասյանն է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

12:17 28.04.2025

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության […] ...

Թրամփը կարծում է, որ Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմից

12:07 28.04.2025

Թրամփը կարծում է, որ Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմի նկատմամբ իր հավակնություններից, այս կարծիքն է հայտնել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը Վատիկանում նրա հետ հանդիպումից հետո։ «Կարծում եմ՝ այո»,- պատասխանել է Թրամփը լրագրողի այն հարցին, թե արդյոք Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմի նկատմամբ իր հավակնություններից։ Ամերիկացի առաջնորդն ասել է, որ Զելենսկու հետ հանդիպումը լավ է անցել։ «Նա […] ...

Հաղարծին բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:02 28.04.2025

Հաղարծին բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ապրիլի 29-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

SHANTNEWS

12:00 28.04.2025

SHANTNEWS

Ցանցում խճճված արջի քոթոթը տեղափոխվել է կենդանիների կացարան․ ԲԸՏՄ

11:53 28.04.2025

Ցանցում խճճված արջի քոթոթը տեղափոխվել է կենդանիների կացարան․ ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ է ստացվել Տավուշի մարզի Աչաջուր համայնքում հայտնաբերված արջի քոթոթի վերաբերյալ։ Տեսուչները տեղում պարզել են, որ Աչաջրի բնակիչ Ա․Սարուխանյանն Աչաջուր-Մակարավանք ճանապարհին հայտնաբերել է մետաղական ցանցի մեջ խճճված արջի քոթոթ, որին ինքնուրույն ազատել ու տեղափոխել է իր տուն։ Կենդանու արտաքին զննությամբ վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Գորշ արջի մոտ 2 ամսական քոթոթը տեղափոխվել […] ...

Տեղեկությունները կեղծ են. ՊՆ-ն հերքել է Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ վթարի մասին լուրերը

11:43 28.04.2025

Տեղեկությունները կեղծ են. ՊՆ-ն հերքել է Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ վթարի մասին լուրերը

Մամուլում շրջանառվում են ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենայի մասնակցությամբ վթարի տեսանյութ և մեկնաբանություններ, ըստ որի՝ իբր վթարը տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ: «Նշված տեղեկությունները կեղծ են, պաշտպանության նախարարը նշված մեքենայում չի եղել, ավելին՝ նշված ժամին Սուրեն Պապիկյանը գտնվել է տանը»,-հայտնում են ՀՀ ՊՆ-ից: ...

BACK_TO_TOP