17:55 14.07.2022
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ հուլիսի 14-ին գումարել է արտահերթ նիստ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի և Ալխաս Ղազարյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ:
Առաջինից երկրորդ ընթերցում նախաձեռնությունը որևէ փոփոխության չի ենթարկվել:
Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են ««Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որի հեղինակն է պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:
Առաջին ընթերցումից հետո նախագծի վերաբերյալ առաջարկներ չեն ներկայացվել:
Պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի և Հերիքնազ Տիգրանյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ:
Հեղինակներն առաջարկում են համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների պարագայում, անկախ ընտրողների թվից, կուսակցությունների համար նախատեսել առանձին քվեաթերթիկներ` այդպիսով վերացնելով քվեարկության ընթացքում գրիչների օգտագործումը:
Առաջինից երկրորդ ընթերցում փաթեթում կատարվել են մի շարք փոփոխություններ: Փաթեթում ավելացվել են «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում, ինչպես նաև «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագծերը: «Կուսակցությունների մասին» օրենքում կատարվող փոփոխությամբ կուսակցությունները ևս չեն կարող ունենալ անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ և դրանց շփոթելու աստիճանի նման անվանումներ և/կամ դրանց հոլովաձևեր: Փաթեթից հանվել է «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:
Կառավարության առաջարկով տեխնիկական փոփոխություններ են կատարվել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում:
Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը շնորհակալություն է հայտնել հեղինակներին` լայնածավալ աշխատանք կատարելու համար: Պատգամավորը կարևորել է նախաձեռնությամբ առաջարկվող փոփոխությունները:
ՀՀ արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը նշել է, որ նախաձեռնությունը քննարկվել է հասարակական կազմակերպությունների հետ, անցկացվել են հանրային լսումներ: Կառավարության ներկայացուցիչն ընդունելի է համարել առաջինից երկրորդ ընթերցում կատարված փոփոխությունները:
Քննարկված նախաձեռնություններն արժանացել են հանձնաժողովի հավանությանը:
18:45 25.04.2025
Կապառոսի «Սևիլիան» պարտվել է «Օսասունային»18:35 25.04.2025
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այցելել է «Սիրիուս» կրթական կենտրոնՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության լուսավորության նախարարի տեղակալ Անդրեյ Կորնեևի հրավերով և ուղեկցությամբ այցելել է «Սիրիուս» կրթական կենտրոն: Պատվիրակությունը ծանոթացել է ՌԴ Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի հարևանությամբ գործող «Սիրիուս» կրթական կենտրոնի գործունեությանը, շրջայց է կատարել ֆեդերալ տարածքում տեղակայված տարբեր հաստատություններում, այդ թվում՝ կրթական կենտրոնում, հանրակրթական և […] ...
18:30 25.04.2025
Եվրոպայի առաջնության մեդալակիր ծանրորդները պարգևատրվել ենՀայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում այսօր կայացել է Մոլդովայում անցկացված Եվրոպայի առաջնությունում մեդալներ նվաճած ծանրորդների պարգևատրման արարողությունը, որն իրականացրել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան: Հայաստանի կանանց և տղամարդկանց թիմերը դարձել էին Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և […] ...
18:24 25.04.2025
«Սևան» ազգային պարկի հատուկ պահպանվող տարածքի վարձակալներից մեկը 3.2մլն դրամի վնաս է պատճառել շրջակա միջավայրին. ԲԸՏՄԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքում արձանագրել են բնապահպանական իրավախախտումներ։ Սևան-Ծովագյուղ-Դիլիջան ավտոմայրուղու աջակողմյան հատվածում գտնվող նախկին «Տապան» ռեստորանի տարածքում, Է.Ե.-ն իր կողմից վարձակալած մակերեսից դուրս՝ ափամերձ 765 քմ և Սևանա լճի 3851 քմ ջրային տարածքներում իրականացրել է ապօրինի հարթեցման և քարալցման աշխատանքներ: Հաշվարկվել է 3.244.086 դրամի չափով շրջակա […] ...
18:18 25.04.2025
Քննարկվել են արդարադատության ոլորտում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախանշված բարեփոխումների ուղղությամբ կատարվող գործողություններըՀայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման շրջանակում արդարադատության ոլորտի՝ ՀՀ կառավարության կողմից նախանշված բարեփոխումների վերաբերյալ ԱԺ-ում ապրիլի 25-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ: «Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի գլխավոր գործառույթներից են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման հետ կապված հարցերը, մասնավորապես, խորհրդարանական վերահսկողությունը, […] ...
18:12 25.04.2025
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներըՎանաձորում անցկացվել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը: Հաղթողներ են դարձել Սաշա Պետրոսյանը (57 կգ, Արտաշատ), Սարգիս Բեգոյանը (61 կգ, Արտաշատ), Արման Մուսիկյանը (65 կգ, Երևան), Վլադիմիր Ազարյանը (70 կգ, Վանաձոր), Արայիկ Այվազյանը (74 կգ, Արտաշատ), Նարեկ Նիկողոսյանը (79 կգ, Երևան), Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ, Երևան), Նարեկ Իկիլիկյանը (92 կգ, Գյումրի), Հրաչ Մկրտչյանը (97 […] ...
18:06 25.04.2025
ՆԳ նախարարությունը և ԱԶԲ-ն շարունակում են համագործակցությունը աղետների ռիսկի կառավարման ոլորտումՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը ապրիլի 25-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության փոխտնօրեն Լյուկ Ֆոչմանի գլխավորած պատվիրակությանը։ Արմեն Մկրտչյանը բարձր է գնահատել Հայաստանում սեյսմիկ անվտանգության բարելավման և հանրային ենթակառուցվածքների կառավարման ֆինանսավորման ռազմավարության մշակման ծրագրի շրջանակում կատարված ծավալուն աշխատանքները՝ կարևորելով աղետների ռիսկի կառավարման ոլորտում Ասիական զարգացման բանկի հետ ձևավորված համագործակցությունը։ Արմեն Մկրտչյանը նշել […] ...