08:43 14.07.2022
Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ուկրաինական պատվիրակությունը զեկուցել է Թուրքիայում «հացահատիկի հարցի» շուրջ բանակցություններում առաջընթացի մասին: Նա շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ին ջանքերի համար։
«Մենք իսկապես զգալի ջանքեր ենք գործադրում համաշխարհային շուկա պարենամթերքի մատակարարումը վերականգնելու համար: Եվ ես շնորհակալ եմ ՄԱԿ-ին և Թուրքիային իրենց ջանքերի համար… Ուկրաինական պատվիրակությունն ինձ զեկուցեց, որ որոշակի առաջընթաց կա: Առաջիկա օրերին մենք մանրամասները կհամաձայնեցնենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ»,- ասել է Զելենսկին տեսաուղերձում։
Չորեքշաբթի օրը Ստամբուլի Կալենդեր առանձնատանը ավարտվել են Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի ռազմական պատվիրակությունների և ՄԱԿ-ի պատվիրակության բանակցությունները «հացահատիկի հարցի» կարգավորման շուրջ։
Բանակցություններից հետո Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ասել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ստամբուլում համակարգող կենտրոն ստեղծելու մասին, և հաջորդ շաբաթ ուկրաինական և ռուսական պատվիրակությունները կրկին կհանդիպեն Թուրքիայում՝ քննարկելու «հացահատիկի հարցը»։
12:35 10.04.2025
Երևանի քրեական ոստիկանները 44-ամյա տղամարդու մոտ առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին են հայտնաբերելՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, ապրիլի 8-ին Գյուլբենկյան-Հրաչյա Քոչարի փողոցների խաչմերուկում ձերբակալել են Երևանի բնակիչ 44-ամյա մի տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 5,02 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգվածով փաթեթ: Տղամարդու խոսքով՝ հայտնաբերվածը «Կրիստալ» տեսակի թմրամիջոց է։ 44-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել […] ...
12:29 10.04.2025
Չինաստանում հայտարարել են, որ չեն հանդուրժի ԱՄՆ-ի կողմից ավելորդ ճնշումըՊեկինը չի դիմանա Վաշինգտոնի տնտեսական ճնշմանը և կշարունակի պաշտպանել իր շահերը։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՉԺՀ-ի առևտրի նախարարության ներկայացուցիչ Հե Յոնցյանը՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք Չինաստանը կշարունակի բարձրացնել ԱՄՆ-ից ներմուծման մաքսատուրքերը։ «Ես չեմ մեկնաբանի հիպոթետիկ հարցերը, բայց ուզում եմ ընդգծել, որ առևտրային պատերազմում հաղթողներ չկան, իսկ պրոտեկցիոնիզմը ճանապարհ է դեպի ոչ մի […] ...
12:14 10.04.2025
Քննարկվել է սպորտի ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մարզական ֆեդերացիաների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել սպորտի ոլորտի 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծի քննարկումը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ներկայության համար և պատրաստակամություն հայտնել ներդնելու ջանքեր՝ համատեղ աշխատանքով նպաստելու ոլորտի զարգացմանը: […] ...
12:05 10.04.2025
Սալահը մոտ է «Լիվերպուլի» հետ նոր պայմանագիր կնքելուն«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը մոտ է ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուն, հայտնում է The Atheltic-ը։ Նրա հետ բանակցություններում ակումբի ղեկավարները առաջընթաց են գրանցել։ Նոր պայմանագիրը, ամենայն հավանականությամբ, կլինի 2 տարով։ Սալահի գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև այս տարվա հուլիսի 1-ը։ ...
11:53 10.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 9-10-ըԲացահայտվել է 113 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 6-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության և հոգեկան ներգործության, 4 դեպք՝ խուլիգանության, 3 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 2-ական դեպք՝ աշխատանքի պաշտպանության […] ...