13:54 13.07.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) աշակերտների միջազգային գնահատման «PISA» ծրագրին մասնակցության նախապատրաստական աշխատանքների քննարկմանը, որը կազմակերպվել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում:
Ծրագրին մասնակցությանն ընդառաջ` կարողությունների զարգացմանն աջակցության նպատակով Հայաստանում է գտնվում Ավստրալիայի կրթական հետազոտությունների խորհրդի ներկայացուցիչ Էնդրյու Մանոնին, որը հուլիսի 11-15-ն աշխատանքային հանդիպումներ և խորհրդատվական քննարկումներ է անցկացնում ծրագրում ներգրավված կառույցների հետ:
«Մենք արդեն մի քանի անգամ մասնակցել ենք կրթական ոլորտի միջազգային հետազոտություններ իրականացնող «TIMSS»-ի ստուգատեսին, որի ընթացքում գնահատվել են մեր աշակերտների կարողությունները բնագիտության և մաթեմատիկայի ոլորտներում: Դա շատ կարևոր փորձառություն է մեր կրթական համակարգի համար, քանի որ հնարավորություն ենք ունենում վերլուծելու մեր կարողություններն ու կրթական մակարդակը, համադրելու տվյալներն այլ երկրների հետ, ի վերջո հասկանալու՝ ինչ առաջնահերթ խնդիրներ կան: Ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ այդ տվյալները բավարար չեն մեր համակարգի ամբողջական պատկերը ստանալու ու դինամիկան հասկանալու համար, ուստի որոշում է կայացվել մասնակցել նաև «PISA» միջազգային ստուգատեսին»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և հավելել, որ ներկա փուլում տվյալ ծրագրին մասնակցությունն առավել կարևոր է, քանի որ մեկնարկել է հանրակրթության պետական չափորոշիչների փոփոխման գործընթացը:
Էնդրյու Մանոնին տեսապատկերների միջոցով ներկայացրել է ծրագրի մասնակցության պայմաններն ու առավելությունները՝ ընդգծելով, որ նպատակն է հետազոտել կրթական համակարգերն ամբողջ աշխարհում` թեստավորման միջոցով գնահատելով 15 տարեկան աշակերտների կարողություններն ընթերցանության, մաթեմատիկայի և բնական գիտությունների ոլորտներում։
«Արդյունքները թույլ են տալիս գնահատել երկրի կրթական համակարգում իրականացվող բարեփոխումների արդյունավետությունը և բարելավել դրանք։ Երկրները կարող են օգտագործել տվյալներն իրենց բովանդակությունը վերլուծելու համար: Ծրագիրը կարևորվում է նաև այն տեսանկյունից, որ միջազգային մակարդակում վերջինիս արդյունքները երկրի կրթական համակարգի հավաստի, վստահելի և մյուս պետությունների հետ համադրելի ցուցանիշներ են։ Միջազգային շատ վարկանիշային համաթվերում (Մարդկային կապիտալի համաթիվը, Գլոբալ ինովացիոն համաթիվը, Գլոբալ տաղանդի մրցունակության համաթիվը և այլն) օգտագործվում են հենց «PISA»-ի տվյալները»,- ընդգծել է Էնդրյու Մանոնին։
Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Արսեն Բաղդասարյանը բարձր է գնահատել «PISA» միջազգային ստուգատեսին ՀՀ-ի մասնակցությունը` նշելով, որ հանդիպումներն ու քննարկումները կարևոր են:
«Մենք մեր կրթական համակարգը ոչ միայն միջազգային փորձագետին ներկայացնելու, այլև Հայաստանի կրթական համակարգի ձեռքբերումները նաև ներքին հարթակներում պարբերաբար քննարկելու խնդիր ունենք»,- ասել է նա:
Արսեն Բաղդասարյանը ներկայացրել է նախորդ տարիների ստուգատեսների արդյունքները՝ ուղենշելով «PISA»-ին մասնակցության ակնկալիքները:
Ելույթների ընթացքում բանախոսները պատասխանել են նաև միջոցառման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնց շուրջ էլ ակտիվ քննարկումներ են ծավալվել:
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) և ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ անցկացված հանդիպման ընթացքում շահառուների լայն շրջանակի համար ներկայացվել են ծրագրի մանրամասները, ներկա են եղել ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, համակարգի կառույցների, ՀՀ մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի, միջազգային գործընկերների, ինչպես նաև դպրոցների ներկայացուցիչներ:
12:07 28.04.2025
Թրամփը կարծում է, որ Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմից11:53 28.04.2025
Ցանցում խճճված արջի քոթոթը տեղափոխվել է կենդանիների կացարան․ ԲԸՏՄԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ է ստացվել Տավուշի մարզի Աչաջուր համայնքում հայտնաբերված արջի քոթոթի վերաբերյալ։ Տեսուչները տեղում պարզել են, որ Աչաջրի բնակիչ Ա․Սարուխանյանն Աչաջուր-Մակարավանք ճանապարհին հայտնաբերել է մետաղական ցանցի մեջ խճճված արջի քոթոթ, որին ինքնուրույն ազատել ու տեղափոխել է իր տուն։ Կենդանու արտաքին զննությամբ վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Գորշ արջի մոտ 2 ամսական քոթոթը տեղափոխվել […] ...
11:43 28.04.2025
Տեղեկությունները կեղծ են. ՊՆ-ն հերքել է Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ վթարի մասին լուրերըՄամուլում շրջանառվում են ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենայի մասնակցությամբ վթարի տեսանյութ և մեկնաբանություններ, ըստ որի՝ իբր վթարը տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ: «Նշված տեղեկությունները կեղծ են, պաշտպանության նախարարը նշված մեքենայում չի եղել, ավելին՝ նշված ժամին Սուրեն Պապիկյանը գտնվել է տանը»,-հայտնում են ՀՀ ՊՆ-ից: ...
11:34 28.04.2025
Լավրովն ու Ռուբիոն նշել են, որ կարևոր է Ուկրաինայի հարցով բանակցությունների նախապայմանների համախմբումըՌԴ ԱԳՆ-ն հայտնել է իր ղեկավար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ նախօրեին կայացած հեռախոսազրույցի մասին, որում կողմերն ընդգծել են Ուկրաինայում խաղաղության ուղու համաձայնեցման համար բանակցություններ սկսելու նախապայմանների համախմբման կարևորությունը։ «Շարունակվել է կարծիքների արդյունավետ փոխանակումը ռուս-ամերիկյան քաղաքական երկխոսության առանցքային ասպեկտների վերաբերյալ, որը զգալիորեն ակտիվացել է վերջին շրջանում: Հիմնական ուշադրությունը կենտրոնացած էր ուկրաինական ճգնաժամի թեմայի […] ...
11:25 28.04.2025
ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխության մասնակցության հրավերՄեկնարկում է 2025 թ. տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխությունը ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների համար։ Մրցանակաբաշխությունն այս տարի անցկացվում է 19-րդ անգամ։ Մրցանակաբաշխությունն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ ՏՏ բնագավառում լավագույն աշակերտներին ճանաչելու և խրախուսելու նպատակով: Մրցանակաբաշխությունը կանցկացվի երկու փուլով. առաջին փուլում […] ...
11:18 28.04.2025
Դասթին Պորյեն կավարտի կարիերանUFC-ի թեթև քաշային կարգի նախկին ժամանակավոր չեմպիոն, ամերիկացի Դասթին Պորյեն հայտնել է, որ կավարտի կարիերան: Մարտիկը UFC 318-ի շրջանակներում հուլիսին կմենամարտի Մաքս Հոլոուեյի հետ: Այդ մենամարտը վերջինը կլինի Պորյեի կարիերայում: «Սա կլինի իմ վերջին մենամարտը: Ես ձեռնոցս կկախեմ Լուիզիանայում, որտեղից սկսվեց ամեն ինչ: Ամբողջ ճանապարհորդությունը սկսվեց այնտեղ, և ինձ համար մեծ պատիվ է UFC-ն ու […] ...