Գյումրիում ամփոփել են ընթացիկ տարվա առաջին կիսամյակի մարզական ձեռքբերումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Գյումրիում ամփոփել են ընթացիկ տարվա առաջին կիսամյակի մարզական ձեռքբերումները

18:16 12.07.2022

Գյումրիի քաղաքապետարանում այսօր ամփոփել են քաղաքի ընթացիկ տարվա առաջին կիսամյակում գրանցած մարզական հաջողությունները, և տեղի են ունեցել տարբեր մրցաշարերից մեդալներով վերադարձած մարզիկների և նրանց մարզիչների ամենամյա պարգևատրումները։

«Ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել, հատկապես մարզիչներին, որոնք մեծ աշխատանք են կատարել և ջանք չեն խնայել լավագույն արդյունքներ ապահովելու համար։ Շնորհակալ եմ մարզիկներին ու մարզիչներին, որ կարողանում են քաղաքի անունը շարունակաբար բարձր պահել միջազգային ասպարեզներում»,- նշել է Գյումրիի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Մեխակ Ղազարյանը։

Գյումրեցի մարզիկներն անցած 6 ամիսների ընթացքում մասնակցել են մի շարք միջազգային ու հանրապետական մրցաշարերի և հանրագումարում վաստակել են հարյուրավոր ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ։ Միայն 41 մեդալ Գյումրի են բերել Աշխարհի, Եվրոպայի առաջնությունների, Համաշխարհային գիմնազիադայի, Եվրոպայի երիտասարդական և պատանեկան առաջնությունների մասնակիցները։

«Ամփոփելով տարվա առաջին կեսը, ասեմ, որ մեր մարզիկները մասնակցել են միջազգային մրցումների՝ խոսքը Օլիմպիական խաղերի, Աշխարհի առաջնության, Եվրոպայի առաջնության և Համաշխարհային գիմնազիադայի մասին է։ Մասնակցել են 21 մրցաշարերի, մասնակիցների թիվը 50 է, նվաճել են 41 մեդալ, որից 16-ը՝ ոսկի, 14-ը՝ արծաթ և 11-ը՝ բրոնզ։ ՀՀ պաշտոնական առաջնություններում մեր մարզիկների և թիմերի ձեռքբերումների պատկերը հետևյալն է՝ մասնակցել են 37 առաջնության, նվաճել են 279 մեդալ, որից 97 ոսկի, 85 արծաթ և 97 բրոնզ։ Թվերը ցույց են տալիս, որ կա լավ աշխատանք, կա նաև  ձեռք բերված հաջողությունները զարգացնելու միտում»,- ասել է Շիրակի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչագան Վարդանյանը։

Տարվա երկրորդ կիսամյակը ևս մարզիկների համար պատասխանատու շրջան է։ Աշնանը մեկնարկում են վարկանիշային մրցումները, որոնց արդյունքում որոշվելու է, թե որ մարզաձևից և քանի ուղեգիր են ունենալու Փարիզում 2024-ին կայանալիք 33-րդ Ամառային օլիմպիական խաղերի մասնակցության համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անտառային հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ են միասնական ջանքեր. տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

20:46 18.04.2025

Անտառային հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ են միասնական ջանքեր. տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

Ապրիլի 18-ին ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել անտառային հրդեհների կանխարգելման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի այս տարվա առաջին նիստը։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Ներկա էին Փրկարար ծառայության տնօրենի տեղակալները, պատասխանատու ստորաբաժանումների, շահագրգիռ գերատեսչությունների և մարզպետարանների ներկայացուցիչներ: Կամո Ցուցուլյանը նախ անդրադարձել է անտառային հրդեհները կանխելուն, դրանց հետևանքները նվազեցնելուն վերաբերող հարցերի՝ […] ...

Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին

20:27 18.04.2025

Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին: «Բոլոր լիգաներում պաշտպանում են խաղացողներին ու ակումբներին, երբ նրանք հանդես են գալիս Չեմպիոնների լիգայում: Մենք հանգստի ժամանակ չունենք: Ես կուզեի խոսել այն մարդկանց հետ, որոնք պատասխանատու են այս ամենի համար: Նրանք գաղափար չունեն, թե որքան վատ է անդրադառնում այսպիսի խիտ օրացույցը», – […] ...

Կոտայքում բախվել են թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը, «Chevrolet»-ն ու «Opel»-ը. տnւժածները երեխաներ են

20:16 18.04.2025

Կոտայքում բախվել են թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը, «Chevrolet»-ն ու «Opel»-ը. տnւժածները երեխաներ են

Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմանաններում Նոր Արտամետ բնակավայրի վարչական տարածքում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 26-ամյա Արամ Բ.-ի վարած «Chevrolet» մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Յուրի Ս.-ի վարած «Opel» մակնիշի, 72-ամյա Սերժիկ կ.-ի վարած, թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի, […] ...

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

BACK_TO_TOP