Մարմաշեն խոշորացված համայնքի 15 բնակավայրեր մասնակցել են գյուղմթերքի փառատոնին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

Մարմաշեն խոշորացված համայնքի 15 բնակավայրեր մասնակցել են գյուղմթերքի փառատոնին

17:58 06.08.2018

Օգոստոսի 5-ին Շիրակի մարզի Մարմաշեն խոշորացված համայնքի վարչական տարածքում` Կապսի ձոր հանգստավայրում, անցկացվել է գյուղմթերքի ցուցադրության փառատոն, որին մասնակցել են խոշորացված փնջում ընդգրկված բոլոր բնակավայրերի ներկայացուցիչները: Յուրաքանրյուր գյուղ ներկայացրել է իր լավագույն ուտեստներն ու էկոլոգիապես մաքուր արտադրանքը:

Վահրամաբերդ գյուղի գունեղ սեղանը աչքի էր ընկնում իր կաթնամթերքի տեսականիով, գոմեշի մածունով ու բուսական ավանդական ուտեստներով: Գյուղի կանայք էլ ներկայացրել են  դաշտերից գարնանը հավաքած կանաչեղենի տեսականին՝ շուշանը, զոխն ու բանջարը, որը մարինացված ու թթու դրած վիճակում օգտագործում են ձմռանը:

Վահրամաբերդին հարևան Մարմաշեն համայնքում ընդամենը մեկ տնտեսություն արդեն մի քանի տարի է զբաղվում է ջայլամաբուծությամբ: Ներկայացված մոտ մեկ կիլոգրամ կշռող ջայլամի ձուն շատերին հետաքրքրեց: Այն համարժեք է հավի 40 ձվի, և դրանով պատրաստված ձվածեղն էլ կալորիականությամբ բարձր է: Գյուղմթերքի, բանջարեղենի կողքին մարմաշենը ցուցադրում էր նաև համագյուղացիներից մեկի փայտե քանդակները:

Շիրակում հացատեսակաները բազմազան են, որոնց  ծանոթալանու հնարովորություն էր այս փառատոնը: Սեղաններին Շիրակի դաշտավայրում մշակվող  հացահատիկային կուլտուրաներից ավանդական եղանակով պատրաստված թխվածքների լայն տեսականին էր՝ թոնրի գաթան, բաղաջն ու տնական յուղով պատրաստված Սինին:

Մեծ Սարիար գյուղն էլ հարևան համայնքներին հայտնի է իր մեղրի տեսականիով: Արտադրում և փաթեթավորում են իրենց գյուղում: Համ ու հոտին ծանոթ են ոչ միայն Շիրակի դաշտավայրում, այլ նաև արտերկում: Մեծ Սարիարցիները չէին մոռացել ներկայացնել նաև իրենց ընդերքի հարստությունը, խոսքը սև քարածխի մասին է, որի հանքը արդեն տաս տարի է չի շահագործվում:

Բնության գրկում կազմակերպված գյուղմթերքի բացօթյա փառատոնը անցկացվում էր նոր ու կայուն շուկա գտնելու հեռանկարով, որը գյուղացուն իր էկոլոգիապես մաքուր արտադրանքը ժամանակին ու հարմար սակագնով իրացնելու հնարավորություն կտա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի, տվել հանձնարարականներ

14:41 25.11.2024

Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի, տվել հանձնարարականներ

Նոյեմբերի 25-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի: Նախարարը ծանոթացել է առաջնագծում ընթացող տարատեսակ լայնածավալ աշխատանքներին, պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել հանձնարարականներ: ...

Շալվա Պապուաշվիլին վերընտրվել է Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում

14:29 25.11.2024

Շալվա Պապուաշվիլին վերընտրվել է Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում

Վրաստանի 11-րդ գումարման խորհրդարանի պատգամավորները Շալվա Պապուաշվիլիին վերընտրել են օրենսդիր մարմնի խոսնակի պաշտոնում։ Քվեարկությունը հեռարձակվել է խորհրդարանի կայքում։ Պապուաշվիլիի թեկնածությունը խորհրդարանի նախագահի պաշտոնում միակն էր: Այն առաջարկել է իշխող «Վրացական երազանք» խմբակցությունը։ Պապուաշվիլին Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականից։ Բացի այդ, նիստում ընտրվել են խորհրդարանի փոխնախագահներ։ Առաջին փոխխոսնակ է դարձել Գեորգի Վոլսկին, մյուս […] ...

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան պաշտոնական այցով կժամանի Հայաստան

14:23 25.11.2024

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան նոյեմբերի 25-27-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լեհաստանի նախագահի պաշտոնական կայքը՝ հավելելով, որ այցի շրջանակներում Անջեյ Դուդային կուղեկցի նաև նրա կինը՝ Ագատա Կորնհաուզեր-Դուդան։  Այցի շրջանակներում Լեհաստանի նախագահն առանձնազրույց կունենա Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, որին կհաջորդեն պատվիրակությունների միջև ընդլայնված կազմով բանակցությունները։Հաղորդվում է, որ պաշտոնական այցի շրջանակում […] ...

Le Monde. Եվրոպայում վերսկսվել են Ուկրաինա զորք ուղարկելու շուրջ քննարկումները

14:13 25.11.2024

Le Monde. Եվրոպայում վերսկսվել են Ուկրաինա զորք ուղարկելու շուրջ քննարկումները

Եվրոպական երկրները վերսկսել են քննարկումները Ուկրաինա մասնավոր ռազմական ընկերություններից զորքեր կամ կործանիչներ ուղարկելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Le Monde թերթը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ վերջին շաբաթներին Եվրոպայում վերսկսվել են քննարկումները Ուկրաինա արևմտյան զորքեր և մասնավոր պաշտպանական ընկերություններ ուղարկելու շուրջ։ Նշվում է, որ դա պայմանավորված է 2025 թվականի հունվարի 20-ին Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ […] ...

ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին. կան տուժածներ

14:03 25.11.2024

ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին. կան տուժածներ

Նոյեմբերի 25-ին, ժամը 08:09-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Կարբի ավտոճանապարհին՝ Կարբի գյուղի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «Nissan» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները։ […] ...

Վրաստանի 11-րդ գումարման խորհրդարանը սկսել է կատարել իր պարտականությունները

13:54 25.11.2024

Վրաստանի 11-րդ գումարման խորհրդարանը սկսել է կատարել իր պարտականությունները

Հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո կազմավորված Վրաստանի 11-րդ գումարման խորհրդարանը, չնայած օրենսդիր մարմնի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցին, սկսել է կատարել իր պարտականությունները։ Խորհրդարանի առաջին նիստը հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում։ Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ այն բանից հետո, երբ խորհրդարանը սկսեց կատարել իր պարտականությունները, կառավարությունը հրաժարական է տվել։ Այսուհետ բոլոր նախարարները, ինչպես նաև վարչապետը կաշխատեն […] ...

BACK_TO_TOP