11:58 25.02.2018
Երեկ երեկոյան Լիբանանում` Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի նստավայրում, Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց Հայաստանի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին։ Վեհափառ Հայրապետը ջերմորeն ողջունեց Արմեն Սարգսյանի թեկնածությունը, շեշտելով, թե Հայաստանի ներքին կյանքին եւ Սփյուռքին լավ ծանոթ լինելով, ինչպես նաեւ ակադեմիական ու տնտեսական բնագավառներում իր ունեցած հարուստ փորձառությամբ ու միջազգային կապերով, որպես նախագահ Արմեն Սարգսյանը կարող է մեծապես օգտակար լինել Հայաստանի Հանրապետությանը։ Նորին Սրբությունը միաժամանակ իր ուրախությունը հայտնեց, որ Արմեն Սարգսյանի թեկնածությունը Հայաստանի եւ Սփյուռքի բոլոր շրջանակների կողմից գոհունակությամբ է ընդունվել: Հայրապետը հույս հայտնեց, որ Արմեն Սարգսյանը մեր ժողովրդի ունեցած վստահությունն իր նկատմամբ ի սպաս կդնի Հայաստանի Հանրապետության հզորացմանն ու ծաղկմանը։
Այնուհետեւ Արմեն Սարգսյանը Վեհափառ Հայրապետի ներկայությամբ հանդիպեց Ազգային Կենտրոնական Վարչության եւ Կաթողիկոսարանի հանձնախմբերի ներկայացուցիչների հետ։ Նա ներկայացրեց իր տեսակետներն ու մտահոգությունները, ինչպես նաեւ խնդիրները՝ միաժամանակ շեշտելով Վեհափառ Հայրապետի ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կարեւոր դերակատարությունը հատկապես Հայաստան-Սփյուռ հարաբերությունների զարգացման ու Հայաստանում իրականացվող ծրագրերի առումով:
18:19 12.04.2025
Tasnim. Իրան-ԱՄՆ միջուկային բանակցություններն ավարտվել են18:08 12.04.2025
Թեհրանն ակնկալում է, որ Վաշինգտոնի հետ խորհրդակցությունները երկար չեն տեւիԻրանն ակնկալում է, որ Օմանում Թեհրանի և Վաշինգտոնի միջև խորհրդակցությունների ներկա փուլը երկար չի տևի։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Սա դեռ սկիզբն է, բնականաբար, այս փուլում կողմերը կփոխանակեն իրենց դիրքորոշումները հիմնական հարցերի շուրջ Օմանի միջնորդների միջոցով, ուստի, մենք չենք ակնկալում, որ այս փուլը երկար կտևի»,-ասել է […] ...
17:48 12.04.2025
Axios. Թրամփը պատրաստ է փոխզիջման գնալ Իրանի հետ գործարք կնքելու համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է պատրաստ լինել զիջումների գնալ Իրանի հետ միջուկային համաձայնագիրն ապահովելու համար։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։ Եթե Մուսկատում (Օման) անուղղակի բանակցությունները դրական արդյունք ունենան, Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտքոֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի ուղիղ երկխոսությունը կարող է տեղի ունենալ ավելի ուշ՝ ապրիլի 12-ին կամ ապրիլի […] ...
17:38 12.04.2025
Ուկրաինայի փոխվարչապետը հաստատել է արքայազն Հարիի այցը Լվովի մարզԲրիտանիայի արքայազն Հարին այցելել է Ուկրաինայի արևմտյան Լվովի շրջանի հիվանդանոց։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն։ Նա իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է բրիտանացի արքայազնի ճամփորդության մի քանի լուսանկար: Արքայազն Հարիի՝ Ուկրաինա մեկնելու մասին պաշտոնական հայտարարություն չի եղել։ Այդ մասին այցից հետո հայտնել է Telegraph թերթը։ ...
17:28 12.04.2025
ԿՈՆՄԵԲՈԼ-ի նախագահը առաջարկում է ԱԱ-2030-ն անցկացնել 64 հավաքականների մասնակցությամբԿՈՆՄԵԲՈԼ-ի նախագահ Ալեխանդրո Դոմինգեսն իր ղեկավարած կոնֆեդերացիայի համագումարի բացման խոսքում առաջարկել է ֆուտբոլի աշխարհի 2030 թվականի առաջնությունն անցկացնել 64 հավաքականների մասնակցությամբ։ Այս մասին հաղորդում է Marca-ն: «Մենք համոզված ենք, որ 100-ամյակի տոնակատարությունը եզակի է լինելու: Նման իրադարձությունները մեկ անգամ են լինում: Այդ նպատակով առաջարկում ենք ԱԱ-2030-ն անցկացնել 64 հավաքականների մասնակցությամբ` միաժամանակ երեք մայրցամաքներում, որպեսզի ոչ […] ...
17:23 12.04.2025
Իրանը և ԱՄՆ-ը քննարկում են միջուկային սահմանափակումների դիմաց պատժամիջոցների չեղարկումըԻրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները քննարկում են Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների թուլացումը՝ Օմանի Մուսկատ քաղաքում անուղղակի բանակցությունների ընթացքում Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների խորհրդակցությունները նպատակ ունեն նվազեցնել տարածաշրջանում լարվածությունը, փոխանակել բանտարկյալներին և թուլացնել պատժամիջոցները՝ իրանական միջուկային ծրագրի «վերահսկողության» դիմաց։ Գործակալության աղբյուրը բանակցությունների […] ...