08:57 25.02.2018
Սիրիայում զինված հակամարտությունը ուժեղանում է ու սպառնում քաոսի մեջ թաղել ողջ տարածաշրջանը: Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը Liberation թերթին տված հարցազրույցում:
«Ճգնաժամը արդեն դուրս է գալիս Սիրիայի սահմաններից: Ականատես ենք եղել փախստականների մի քանի ալիքի, որը բնակչության ամենամեծ տեղաշարժն է սառը պատերազմից ի վեր: Այսօր Լիբանանում բնակչության մեկ քառորդը փախստականներ են, բացի այդ ստեղծվեց «Իսլամական պետությունը», որը դարձել է անդրազգային երևույթ: Այս փուլում Սիրիայի պատերազմը շրջադարձային է՝ Իրանի ռազմական ներկայությունը Իսրայելի սահմանների մոտ վերջինիս համար անընդունելի է: Թուրքիան էլ Սիրիա է մտել քրդերին դիմակայելու համար: Կարո՞ղ է արդյոք նման իրավիճակում Ռուսաստանը զսպել իր դաշնակիցներին: Այդ ամենը միայն բորբոքում է պատերազմը, այնպես որ քաոսի տարածման ռիսկ արդեն իսկ գոյություն ունի», – ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը:
Ժան-Իվ Լե Դրիանը նաև նշել է, որ Ֆրանսիան շարունակում է երկխոսությունը Ռուսաստանի հետ՝ Սիրիայի խնդրին շուտափույթ լուծում գտնելու և հակամարտության խաղաղ կարգավորման համար: Միևնույն ժամանակ ֆրանսիայի արտգործնախարարը շեշտել է, որ առանց Մոսկվայի և Թեհրանի աջակցության, Սիրիայի իշխանությունը՝ Բաշար Ասադի գլխավորությամբ, կենսունակ չէ:
«Ռուսաստանի և Իրանի աջակցությունը Ասադի համար կենսական նշանակություն ունի, նա անկախ չէ, դրա համար էլ իրավիճակը չի վերահսկում»,- համոզված է նախարարը:
08:40 11.04.2025
Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունի բոլոր` 10 քաշային կարգերում: Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կգոտեմարտի թուրք Էմրե Մութլուի հետ, Կարապետ Մանվելյանը (60 կգ) 1/8-ում կմրցի լեհ Թոմաշ Շկրիպչակի հետ, Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ կմտնի քառորդ եզրափակչից,նրա մրցակիցը […] ...
08:35 11.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 11.04.2025
Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել ՈւկրաինաՄեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...
08:20 11.04.2025
Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնումՀռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...
08:15 11.04.2025
CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցումԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...
08:05 11.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...