Ամեն ինչ անում ենք, որպեսզի ժողովուրդը համայնքներում կոնկրետ փոփոխություններ զգա. վարչապետը ծանոթացել է Արմավիրի մարզում իրականացվող ծրագրերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+12.09 oC

Ամեն ինչ անում ենք, որպեսզի ժողովուրդը համայնքներում կոնկրետ փոփոխություններ զգա. վարչապետը ծանոթացել է Արմավիրի մարզում իրականացվող ծրագրերին

19:14 09.07.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ՝ ծանոթացել մարզի մի քանի համայնքներում պետական բյուջեի, սուբվենցիոն ծրագրերի և մասնավոր ներդրումների շրջանակում իրականացվող և արդեն ավարտված ծրագրերին:

Կառավարության ղեկավարին ուղեկցել են փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը և այլք:

Վարչապետը նախ այցելել է խոշորացված Փարաքար համայնք, որտեղ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում ՀՀ պետական բյուջեի միջոցներով և Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ կառուցվում է Պտղունքի միջնակարգ դպրոցը: Դպրոցի շենքում շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է դպրոցի նախագծին, իրականցված և ընթացիկ շինարարական աշխատանքներին: Պատասխանատուների ներկայացմամբ` 240 աշակերտի համար նախատեսված 2981քմ ընդհանուր մակերեսով երկհարկանի դպրոցի շինարարական աշխատանքներն սկսվել են 2020թ., ավարտը նախատեսվում է ընթացիկ տարվա վերջին: Աշխատանքների 70 տոկոսն արդեն ավարտվել են: Ծրագրի արժեքն է 975 մլն դրամ:

Այնուհետև կառավարության ղեկավարն այցելել է խոշորացված Խոյ համայնք, որտեղ կառավարության ղեկավարին ներկայացվել են Հովտամեջ բնակավայրի Երևանյան և Հ. Բաղրամյան փողոցների բարեկարգման շրջանակում իրականացված աշխատանքները: Վարչապետին զեկուցվել է, որ սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացված աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են: Իրականացվել է Հովտամեջ գյուղի 260 մետր ճանապարհի և 400 մետր մայթերի սալիկապատում՝ տուֆ քարով։ Ծրագրի արժեքը կազմել է գրեթե 30 մլն դրամ:

Վարչապետի հաջորդ կանգառը եղել է Արաքս համայնքում: Այստեղ վարչապետը ծանոթացել է Գայ բնակավայրի մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքներին: Վարչապետին զեկուցվել է, որ սուբվենցիոն ծրագրերի շրջանակում 0,42 հա հողամասի տարածքում կառուցվում է 4 մասնաշենքերից բաղկացած մանկապարտեզի երկհարկանի շենք, որը նախատեսված է 150 երեխայի համար: Նախատեսվում է ստեղծել 15-20 հիմնական աշխատատեղ: Պատասխանատուների ներկայացմամբ, շինարարական աշխատանքների 92 տոկոսն ավարտված են, ընթացքի մեջ են ներքին հարդարման աշխատանքները: Ծրագիրը մեկնարկել է 2020թ., ավարտը նախատեսվում է ընթացիկ տարվա օգոստոս ամսին։ Ծրագրի արժեքն է 328 մլն դրամ:

Այնուհետև կառավարության ղեկավարը ծանոթացել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ2+000-կմ10+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքներին: Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է, որ հիմնանորոգվող 8.5 կմ երկարությամբ ճանապարհահատվածն ընդգրկում է մարզի Մարգարա, Վարդանաշեն, Երասխահուն, Ջրարբի, Ապագա, Լուսագյուղ բնակավայրերը։ Դեռևս իրականացվել են շինարարական աշխատանքների 15 տոկոսը: Ծրագրի արժեքն է 1 մլրդ 107 մլն դրամ:

Արևիկի բնակավայրում կառավարության ղեկավարը ծանոթացել է ՀՀ պետական բյուջեի շրջանակում մոդուլային մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքներին: Այն կկարողանա ընդունել 144 երեխայի: Կառուցման աշխատանքները մեկնարկել են 2021թ. և նախատեսվում է ավարտել 2022թ.: Ծրագրի արժեքն է 496 մլն դրամ: Կատարվել է աշխատանքների 70%-ը:

Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել 2016թ. զոհված զինծառայող Սևակ Խաչատրյանի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով հուշարձան-խաչքարին:

Վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Երասխահուն համայնքում, որտեղ զրուցել է բնակիչների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին ու պատասխանել մի շարք հարցերի: Վարչապետը գյուղացիներից հետաքրքրվել է նրանց զբաղվածությամբ, գյուղատնտեսական աշխատանքներից, մանկապարտեզի, դպրոցի առկայությամբ:

«Հանրապետությունում 300 դպրոց, 500 մանկապարտեզ ենք կառուցելու: Այդ ծրագիրը ձեր գյուղ էլ կհասնի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով, որ Հայաստանի գյուղերում դպրոցները, մանկապարտեզները լինեն ամենաբարձր մակարդակի:

Գյուղացիները հոսանքի, ենթակայանի հարց են բարձրացրել: «Ցավոք, միանգամից չենք կարող: Հերթով բոլոր հարցերը լուծելու ենք: Վստահ եղեք, որ անընդհատ զբաղվում ենք համայնքների հարցերով, ամեն ինչ անում ենք, որ ժողովուրդը համայնքներում կոնկրետ փոփոխություն զգա: Բայց մեր առաջին հարցը, որ պետք է լուծենք, երեխաների հարցն է՝ դպրոց, մանկապարտեզ, ճանապարհ, ջուր…»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Երասխահունում ևս կառավարության ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին՝ ծաղիկներ դնելով ու խոնհարհվելով նրանց շիրիմներին:

Արմավիր կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետն այցելել է նաև Արմավիր համայնք: Այստեղ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Արմավիր քաղաքի վերակառուցված մարզադաշտի պայմաններին: Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջոցներով վերակառուցվել է 1980թ. հիմնադրված Արմավիրի մարզադաշտը, որը համարվել է Հայաստանի խոշոր մարզադաշտերից մեկը և տարողությամբ 3-րդ մեծագույն մարզադաշտն է հանրապետությունում: 3100 հանդիսական տեղավորող մարզադաշտի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2018թ. և ամբողջությամբ ավարտված են: Կից գործում են արհեստական խոտածածկով 4 փոքր դաշտեր: Մարզադաշտի բացումը տեղի է ունեցել 2021թ. նոյեմբերի 30-ին: Ծրագրի արժեքն է 688 մլն դրամ:

Այս համայնքում վարչապետին ներկայացվել է նաև ջրամատակարարման և ջրահեռացման բաշխիչ ցանցերի վերանորոգման և անհատական ջրաչափերի տեղադրման աշխատանքների ընթացքը: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) «Համայնքային ենթակառուցվածքների II ծրագիր, փուլ 3-Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածք ծրագրի» շրջանակում՝ Վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ/KfW), Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) վարկային և ՀՀ կառավարության միջոցներով: Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ աշխատանքները մեկնարկել են 2021թ., արդեն հիմնանորոգվել է 12կմ երկարությամբ բաշխիչ ցանց: Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2023թ.: Ծրագրի արժեքն է 1 մլրդ 800 մլն դրամ:

Վարչապետի հաջորդ կանգառը եղել է Բաղրամյան համայնքում: Այստեղ կառավարության ղեկավարը նախ ծանոթացել է «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցման ծրագրի» շրջանակում Արգինայի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքներին: Պատասխանատուների ներկայացմամբ, 100 աշակերտի համար նախատեսված և 360քմ ապաստարան ունեցող դպրոցի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել ընթացիկ տարվա դեկտեմբերին: Ծրագրի արժեքն է 680 մլն դրամ: Միջոցները տրամադրվել են ՀՀ պետական բյուջեից: Արդեն իսկ իրականացվել է աշխատանքների 70%-ը:

Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև ամբողջությամբ վերակառուցված Քարակերտի «Երևան Մարմըլեյդ Ինդըսթրիս» ընկերության գործարան: Կառավարության ղեկավարին ներկայացվել է, որ դեռևս 1963թ. Քարակերտ բնակավայրում հիմնադրված պահածոների գործարանի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են դեռևս 2018թ.: 5,5 հա հողատարածք զբաղեցնող գործարանում իրականացվել է 20 մլն դոլարի ներդրում: Արդյունքում՝ գործարանը հագեցվել է իտալական BERTUZZI Macchine Agricole ընկերության ժամանակակից հոսքագծերով: Վերջիններս ներկրվել ու տեղադրվել են կառավարության օժանդակությամբ:

Իրականացված աշխատանքների արդյունքում մի քանի արտադրամաս և չորանոց ունեցող գործարանի գործարանի արտադրողականությունը և արտադրանքի որակը կտրուկ աճել է: Պատասխանատուների ներկայացմամբ, ի թիվս բազմատեսակ պահածոների և չրերի, շուկայում ներկայացվում են նաև չորացված համեմունքներ, ինչպես նաև կիսաֆաբրիկատներ և խյուսերի տեսականի: Արտադրանքը հայտնի է ինչպես հայաստանյան սպառողին, այնպես էլ ՌԴ և եվրոպական մի շարք երկրներում։ Սեզոնին գործարանում աշխատողների թիվը կազմում է 120-150։ Ապագայում նախատեսվում է ընդլայնել արտադրական հնարավորությունները, հիմնել սառնարանային տնտեսություն, որը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Ընկերության ղեկավարները շնորհակալություն են հայտնել վարչապետին՝ կառավարության աջակցության և հարկային բարենպաստ քաղաքականության համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Սևան» ազգային պարկի հատուկ պահպանվող տարածքի վարձակալներից մեկը 3.2մլն դրամի վնաս է պատճառել շրջակա միջավայրին. ԲԸՏՄ

18:24 25.04.2025

«Սևան» ազգային պարկի հատուկ պահպանվող տարածքի վարձակալներից մեկը 3.2մլն դրամի վնաս է պատճառել շրջակա միջավայրին. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքում արձանագրել են բնապահպանական իրավախախտումներ։ Սևան-Ծովագյուղ-Դիլիջան ավտոմայրուղու աջակողմյան հատվածում գտնվող նախկին «Տապան» ռեստորանի տարածքում, Է.Ե.-ն իր կողմից վարձակալած մակերեսից դուրս՝ ափամերձ 765 քմ և Սևանա լճի 3851 քմ ջրային տարածքներում իրականացրել է ապօրինի հարթեցման և քարալցման աշխատանքներ: Հաշվարկվել է 3.244.086 դրամի չափով շրջակա […] ...

Քննարկվել են արդարադատության ոլորտում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախանշված բարեփոխումների ուղղությամբ կատարվող գործողությունները

18:18 25.04.2025

Քննարկվել են արդարադատության ոլորտում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախանշված բարեփոխումների ուղղությամբ կատարվող գործողությունները

Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման շրջանակում արդարադատության ոլորտի՝ ՀՀ կառավարության կողմից նախանշված բարեփոխումների վերաբերյալ ԱԺ-ում ապրիլի 25-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ: «Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի գլխավոր գործառույթներից են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման հետ կապված հարցերը, մասնավորապես, խորհրդարանական վերահսկողությունը, […] ...

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողները

18:12 25.04.2025

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողները

Վանաձորում անցկացվել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը: Հաղթողներ են դարձել Սաշա Պետրոսյանը (57 կգ, Արտաշատ), Սարգիս Բեգոյանը (61 կգ, Արտաշատ), Արման Մուսիկյանը (65 կգ, Երևան), Վլադիմիր Ազարյանը (70 կգ, Վանաձոր), Արայիկ Այվազյանը (74 կգ, Արտաշատ), Նարեկ Նիկողոսյանը (79 կգ, Երևան), Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ, Երևան), Նարեկ Իկիլիկյանը (92 կգ, Գյումրի), Հրաչ Մկրտչյանը (97 […] ...

ՆԳ նախարարությունը և ԱԶԲ-ն շարունակում են համագործակցությունը աղետների ռիսկի կառավարման ոլորտում

18:06 25.04.2025

ՆԳ նախարարությունը և ԱԶԲ-ն շարունակում են համագործակցությունը աղետների ռիսկի կառավարման ոլորտում

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը ապրիլի 25-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության փոխտնօրեն Լյուկ Ֆոչմանի գլխավորած պատվիրակությանը։ Արմեն Մկրտչյանը բարձր է գնահատել Հայաստանում սեյսմիկ անվտանգության բարելավման և հանրային ենթակառուցվածքների կառավարման ֆինանսավորման ռազմավարության մշակման ծրագրի շրջանակում կատարված ծավալուն աշխատանքները՝ կարևորելով աղետների ռիսկի կառավարման ոլորտում Ասիական զարգացման բանկի հետ ձևավորված համագործակցությունը։ Արմեն Մկրտչյանը նշել […] ...

SHANTNEWS

18:00 25.04.2025

SHANTNEWS

ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար կազմը շրջայց է կատարել Լոռու մարզում

17:54 25.04.2025

ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար կազմը շրջայց է կատարել Լոռու մարզում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար կազմը հերթական աշխատանքային այցով գտնվում էր Լոռու մարզում։ Մասնավորապես՝ Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը, ղեկավարի տեղակալներ Սուրեն Մինասյանը և Արազ Պապիկյանը, Լոռու տարածքային բաժնի ղեկավար Գոռ Ասրյանի և մասնագետների ուղեկցությամբ շրջայց են իրականացրել մարզի մի շարք համայնքներում՝ տեղում ուսումնասիրելու պետական և սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքը։ Այցի […] ...

BACK_TO_TOP