20:55 08.07.2022
«Այսօր ՍԹԱՐՄՈՒՍ միջազգային գիտական փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրաելյանի հրավերով մասնակցել եմ ոչ պաշտոնական նախաճաշի՝ քննարկելու փառատոնի ընթացքը, զարգացումներն ու ազդեցությունը ոլորտի համար»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Ներկայացվել է փառատոնի ծրագիրը, սպասվող յուրօրինակ հանդիպումներն ու միջոցառումները, որոնց անցկացումը Հայաստանում իրապես փոխելու է գիտության մասին ընկալումները, ինչպես նաև միջազգային հանրության շրջանում Հայաստանը ներկայացվելու է որպես հարուստ գիտական ժառանգությամբ երկիր։
«Քննարկվեցին ոլորտի ներգրավվածության ու հնարավոր փոխգործակցության հեռանկարները, ներկայացվեցին փառատոնը համատեղ ուժերով համահայկական տոն դարձնելու տարաբնույթ առաջարկներ ու հնարավորություններ»,- գրել է Արայիկ Հարությունյանը։
12:02 28.04.2025
Հաղարծին բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ12:07 28.04.2025
Թրամփը կարծում է, որ Զելենսկին պատրաստ է հրաժարվել ՂրիմիցՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմի նկատմամբ իր հավակնություններից, այս կարծիքն է հայտնել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը Վատիկանում նրա հետ հանդիպումից հետո։ «Կարծում եմ՝ այո»,- պատասխանել է Թրամփը լրագրողի այն հարցին, թե արդյոք Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմի նկատմամբ իր հավակնություններից։ Ամերիկացի առաջնորդն ասել է, որ Զելենսկու հետ հանդիպումը լավ է անցել։ «Նա […] ...
11:53 28.04.2025
Ցանցում խճճված արջի քոթոթը տեղափոխվել է կենդանիների կացարան․ ԲԸՏՄԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ է ստացվել Տավուշի մարզի Աչաջուր համայնքում հայտնաբերված արջի քոթոթի վերաբերյալ։ Տեսուչները տեղում պարզել են, որ Աչաջրի բնակիչ Ա․Սարուխանյանն Աչաջուր-Մակարավանք ճանապարհին հայտնաբերել է մետաղական ցանցի մեջ խճճված արջի քոթոթ, որին ինքնուրույն ազատել ու տեղափոխել է իր տուն։ Կենդանու արտաքին զննությամբ վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Գորշ արջի մոտ 2 ամսական քոթոթը տեղափոխվել […] ...
11:43 28.04.2025
Տեղեկությունները կեղծ են. ՊՆ-ն հերքել է Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ վթարի մասին լուրերըՄամուլում շրջանառվում են ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենայի մասնակցությամբ վթարի տեսանյութ և մեկնաբանություններ, ըստ որի՝ իբր վթարը տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ: «Նշված տեղեկությունները կեղծ են, պաշտպանության նախարարը նշված մեքենայում չի եղել, ավելին՝ նշված ժամին Սուրեն Պապիկյանը գտնվել է տանը»,-հայտնում են ՀՀ ՊՆ-ից: ...
11:34 28.04.2025
Լավրովն ու Ռուբիոն նշել են, որ կարևոր է Ուկրաինայի հարցով բանակցությունների նախապայմանների համախմբումըՌԴ ԱԳՆ-ն հայտնել է իր ղեկավար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ նախօրեին կայացած հեռախոսազրույցի մասին, որում կողմերն ընդգծել են Ուկրաինայում խաղաղության ուղու համաձայնեցման համար բանակցություններ սկսելու նախապայմանների համախմբման կարևորությունը։ «Շարունակվել է կարծիքների արդյունավետ փոխանակումը ռուս-ամերիկյան քաղաքական երկխոսության առանցքային ասպեկտների վերաբերյալ, որը զգալիորեն ակտիվացել է վերջին շրջանում: Հիմնական ուշադրությունը կենտրոնացած էր ուկրաինական ճգնաժամի թեմայի […] ...
11:25 28.04.2025
ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխության մասնակցության հրավերՄեկնարկում է 2025 թ. տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխությունը ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների համար։ Մրցանակաբաշխությունն այս տարի անցկացվում է 19-րդ անգամ։ Մրցանակաբաշխությունն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ ՏՏ բնագավառում լավագույն աշակերտներին ճանաչելու և խրախուսելու նպատակով: Մրցանակաբաշխությունը կանցկացվի երկու փուլով. առաջին փուլում […] ...