19:44 08.07.2022
Մարտունի համայնքի Վարդաձոր գյուղի մշակույթի տանը հանդիսավորությամբ բացվել է «Ռուսական կենտրոն»։ Կրթամշակութային կենտրոնը բացվում է Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ, Գեղարքունիքի մարզպետարանի օժանդակությամբ և Վարդաձոր գյուղի բնակիչ, գործարար Անդրանիկ Բաղդասարյանի բարերարությամբ։ Նորաբաց «Ռուսական կենտրոն»-ում կանցկացվեն ռուսերենի անվճար դասընթացներ և կգործեն տարբեր խմբակներ։ Կենտրոնը կահավորված և հագեցած է ժամանակակից համակարգչային տեխնիկայով, որը հնարավորություն է տալիս՝ կազմակերպել ինտերակտիվ դասեր և քննարկումներ։
Կրթամշակութային կենտրոնի բացմանը ներկա են գտնվել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանը, Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, Հայաստանում ՌԴ դեսպանության, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ներկայացուցիչներ, Հայաստանի Հանրապետությունում գործող ռուսաստանյան կազմակերպությունների ղեկավարներ։
Բացման խոսքով հանդես է եկել Վահրամ Կարապետյանը, նշելով, որ Վարդաձորում բացված «Ռուսական կենտրոնը» թվով վեցերորդն է Հայաստանում։ Դրանցից չորսը գործում են քաղաքային, երկուսը՝ գյուղական բնակավայրերում։
«Այս կենտրոնը մեծապես նպաստելու է հայ-ռուսական բարեկամական կապերի հետագա ամրապնդմանն ու խորացմանը, հայկական և ռուսական լեզվամշակութային կապերի մերձեցմանն ու զարգացմանը, և մենք Գեղարքունիքի մարզպետարանի, Մարտունու համայնքապետարանի հետ անելու ենք հնարավորը, որպեսզի ապահովենք կենտրոնի անխափան ու մշտական գործունեությունը»,-նշել է Վահրամ Կարապետյանը։
«Նմանատիպ ծրագրերի իրականացումը չափազանց կարևոր է հայ-ռուսական քաղաքական, տնտեսական եւ մշակութային դարավոր կապերի ամրապնդման և հետագա զարգացման տեսանկյունից։ Առավել ևս, որ Գեղարքունիքի մարզը Ռուսաստանի Դաշնությունում ունի բավականին մեծ ու ծավալված համայնք, և մեր բարեկամական շփումները լինելու են մշտական ու պահանջված։ Սա առաջին կենտրոնն է մեր մարզում, ու համոզված եմ, որ շուտով նման նոր կենտրոններ կբացվեն նաև այլ բնակավայրերում, քանի որ մեր համագործակցությունը Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի տնօրինության հետ արդեն տեսանելի արդյունք է տվել»,-հավաստել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Այնուհետ միջոցառման մասնակիցներին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինի շնորհավորանքի խոսքը փոխանցել է Հայաստանում ՌԴ դեսպանատան առաջին քարտուղար Մարիա Կորոդինան։ Շնորհավորանքի խոսքեր են հնչեցրել ու կենտրոնի գործունեությունը կարևորել են նաև Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը, Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ներկայացուցիչ Յուրի Դեդովը, Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, Վարդաձոր գյուղի վարչական ղեկավար Մաքսիմ Ավետիսյանը, բարերար Անդրանիկ Բաղդասարյանը։
Հանդիսության ավարտին Վարդաձորի միջնակարգ դպրոցի աշակերտները ասմունքել են ռուս դասական գրողների ստեղծագործություններից։ Վարդաձորի «Ռուսական կենտրոնը» դպրոցական տարիքի երեխաների առջև իր դռները կբացի 2022 թվականի սեպտեմբերի 1-ից։
12:17 28.04.2025
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության […] ...
12:07 28.04.2025
Թրամփը կարծում է, որ Զելենսկին պատրաստ է հրաժարվել ՂրիմիցՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմի նկատմամբ իր հավակնություններից, այս կարծիքն է հայտնել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը Վատիկանում նրա հետ հանդիպումից հետո։ «Կարծում եմ՝ այո»,- պատասխանել է Թրամփը լրագրողի այն հարցին, թե արդյոք Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմի նկատմամբ իր հավակնություններից։ Ամերիկացի առաջնորդն ասել է, որ Զելենսկու հետ հանդիպումը լավ է անցել։ «Նա […] ...
12:02 28.04.2025
Հաղարծին բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակԱպրիլի 29-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
11:53 28.04.2025
Ցանցում խճճված արջի քոթոթը տեղափոխվել է կենդանիների կացարան․ ԲԸՏՄԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ է ստացվել Տավուշի մարզի Աչաջուր համայնքում հայտնաբերված արջի քոթոթի վերաբերյալ։ Տեսուչները տեղում պարզել են, որ Աչաջրի բնակիչ Ա․Սարուխանյանն Աչաջուր-Մակարավանք ճանապարհին հայտնաբերել է մետաղական ցանցի մեջ խճճված արջի քոթոթ, որին ինքնուրույն ազատել ու տեղափոխել է իր տուն։ Կենդանու արտաքին զննությամբ վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Գորշ արջի մոտ 2 ամսական քոթոթը տեղափոխվել […] ...
11:43 28.04.2025
Տեղեկությունները կեղծ են. ՊՆ-ն հերքել է Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ վթարի մասին լուրերըՄամուլում շրջանառվում են ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենայի մասնակցությամբ վթարի տեսանյութ և մեկնաբանություններ, ըստ որի՝ իբր վթարը տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ: «Նշված տեղեկությունները կեղծ են, պաշտպանության նախարարը նշված մեքենայում չի եղել, ավելին՝ նշված ժամին Սուրեն Պապիկյանը գտնվել է տանը»,-հայտնում են ՀՀ ՊՆ-ից: ...