«Կարմիր բլուր» պոլիկլինիկայում նոր ռենտգեն սարքը հանձնվել է շահագործման – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2025
  • $
    389.56
  • RUBLE
    4.71
  • 444.14
WEATHER
+13.09 oC

«Կարմիր բլուր» պոլիկլինիկայում նոր ռենտգեն սարքը հանձնվել է շահագործման

20:17 07.07.2022

Համայնքային ենթակայության «Կարմիր բլուր» պոլիկլինիկայում այսուհետ քաղաքացիները հնարավորություն կունենան օգտվել ռենտգեն ախտորոշման ծառայությունից: Հետազոտությունների նոր սրահի բացմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանն ու Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի ժ/պ Յակով Ասատրյանը: Տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

Ընթացիկ տարում, ի դեպ, քաղաքային բյուջեի միջոցներով երևանյան պոլիկլինիկաները կհամալրվեն շուրջ 237 մլն. դրամի ժամանակակից բժշկական սարքավորումներով: Ծրագիրը մայրաքաղաքի առողջապահական ոլորտում նախաձեռնված բարեփոխման կարևոր ուղղություններից մեկն է:

Պոլիկլինիկայում հարմարավետ պայմաններ են ապահովվել նաև սպասարկվող շուրջ 740 փոքրիկների համար: Մանկաբուժական բաժնի նորոգման նախաձեռնությունը բարեգործական միջոցներով է:

Գևորգ Սիմոնյանն ու Յակով Ասատրյանը տնօրեն Սուրեն Ամիրյանի ուղեկցությամբ շրջել են նաև պոլիկլինիկայում, ծանոթացել ընթացիկ ծրագրերին ու նորոգման ընթացքին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել է Սիսիանի և Քաջարանի միջև 60 կմ երկարությամբ ճանապարհի կառուցմանն ուղղված ֆինանսական պայմանագիրը

13:33 25.04.2025

Քննարկվել է Սիսիանի և Քաջարանի միջև 60 կմ երկարությամբ ճանապարհի կառուցմանն ուղղված ֆինանսական պայմանագիրը

Նախագծով առաջարկվում է վավերացնել Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2024 թվականի նոյեմբերի 12-ին ստորագրված՝ «Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ + Հատուկ ներդրումային պատուհան 1 ֆինանսական պայմանագիրը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի տեղեկացմամբ փաստաթղթով բանկը Հայաստանին կտրամադրի մինչեւ 236 մլն եվրո գումար: Նախատեսված միջոցներն ուղղվելու են ՀՀ […] ...

Մեսսին երրորդ խաղում անընդմեջ չի կարողացել աչքի ընկնել արդյունավետ գործողությամբ

13:23 25.04.2025

Մեսսին երրորդ խաղում անընդմեջ չի կարողացել աչքի ընկնել արդյունավետ գործողությամբ

Ամերիկյան «Ինտեր Մայամին» ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթի կիսաեզրափակչի առաջին մրցավեճում 0-2 հաշվով պարտվել է «Վանկուվերին»: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսսին եղել է հյուրերի մեկնարկային կազմում և ամբողջական հանդիպում է անցկացրել: Արգենտինացին երրորդ խաղում անընդմեջ չի կարողացել աչքի ընկնել արդյունավետ գործողությամբ: Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 1-ին: ...

Ավտոբուսի վարորդի դանակահարության դեպքը բացահայտվել է

13:14 25.04.2025

Ավտոբուսի վարորդի դանակահարության դեպքը բացահայտվել է

Ապրիլի 23-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 51-ամյա տղամարդ: Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Տիգրան Մեծի պողոտայում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երթուղային ավտոբուսի վարորդ 51-ամյա տղամարդուն դանակահարել է «Ֆորդ» մակնիշի մեքենայի 49-ամյա վարորդը: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ 49-ամյա տղամարդուն և […] ...

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պետական արարողություն՝ Ֆրանսիայի վարչապետի մասնակցությամբ

13:09 25.04.2025

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պետական արարողություն՝ Ֆրանսիայի վարչապետի մասնակցությամբ

Ապրիլի 24-ին Փարիզի սրտում, Սենա գետի երկայնքով տեղակայված Հայաստանի էսպլանադում, Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուի մասնակցությամբ, տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պետական արարողություն։ Միջոցառման մեկնարկին, ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, Կոմիտաս վարդապետի արձանի առջև ծաղկեպսակներ զետեղեցին վարչապետ Ֆրանսուա Բայրուն, նախկին վարչապետ Գաբրիել Ատալը, Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը, Սենատի […] ...

Ֆլիկը կմնա «Բարսելոնայում»

13:05 25.04.2025

Ֆլիկը կմնա «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» ղեկավարությունը և թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը, հայտնում է Marca-ն։ Նշվում է, որ կողմերը պայմանավորվել են երկարաձգել պայմանագիրը, սակայն փոփոխություններն ուժի մեջ կմտնեն մրցաշրջանի ավարտից հետո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆլիկի նոր պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված կլինի մինչև 2027 թվականը, գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականի հունիսին։ […] ...

Քննարկվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության հանրային շենքերում էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված համաձայնագիրը

12:59 25.04.2025

Քննարկվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության հանրային շենքերում էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված համաձայնագիրը

Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) միջեւ 2024 թվականի նոյեմբերի 12-ին ստորագրվել է «Երեւանի էներգաարդյունավետության երկրորդ ծրագիր» ներդրումային դրամաշնորհային համաձայնագիրը՝ 10,1 մլն եվրո ծավալով: Ծրագրի ընդհանուր արժեքը 38 մլն եվրո է, որը ֆինանսավորվելու է հետեւյալ աղբյուրներից՝ ԵՆԲ-ի կողմից տրամադրված վարկային միջոցներ՝ 25 մլն եվրո, դրամաշնորհային համաձայնագիր՝ 10.1 մլն եվրո, տեխնիկական աջակցություն՝ 650 հազար եվրո, […] ...

BACK_TO_TOP