Զինծառայողների բնակարանային ապահովման նոր ծրագիրն արդեն գործում է․ ՀՀ ՊՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2025
  • $
    389.56
  • RUBLE
    4.71
  • 444.14
WEATHER
+13.09 oC

Զինծառայողների բնակարանային ապահովման նոր ծրագիրն արդեն գործում է․ ՀՀ ՊՆ

18:45 07.07.2022

2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություններ ընդունված, այն ավարտած և սպայական ծառայության անցած զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով կհատկացվեն բնակարաններ:
Ռազմաուսումնական հաստատություն ընդունված քաղաքացիների հետ կնքվող զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը սահմանվել է 20 տարի, որից ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառության ժամկետը՝ որպես պարտադիր զինվորական ծառայություն, իսկ ուսումնառությունն ավարտելուց հետո՝ որպես հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն:

Ռազմաուսումնական հաստատությունն ավարտած և ՀՀ ՊՆ համակարգում, կամ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողին անհատույց օգտագործման իրավունքով կհատկացվի բնակարան՝ նրա հետ կնքելով անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր:

Անհատույց օգտագործման իրավունքով բնակարան հատկացնելու կարգը և պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Հատկացված բնակարանի օգտագործումը և տիրապետումը զինծառայողի համար ներառում է նաև բնակարանը վարձակալությամբ տրամադրելու իրավունքը: Սահմանված ժամկետով կնքված պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը լրանալու կամ մինչև պայմանագրի ժամկետը լրանալն առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու և օրենքով սահմանված կարգով հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքերում հատկացված բնակարանը զինծառայողին տրամադրվում է անհատույց սեփականության իրավունքով:

Օրենքով սահմանված այլ հիմքերով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիրը վաղաժամկետ լուծվելու դեպքերում անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը համարվում է լուծված և հատկացված բնակարանի նկատմամբ դադարում է զինծառայողի անհատույց օգտագործման իրավունքը:

Պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում զինծառայողի՝ զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհվելու (մահանալու) դեպքում, զինծառայողին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակարանը անհատույց սեփականության իրավունքով տրամադրվում է զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամներին:

Ծրագիրը ենթադրում է զինծառայողներին անհատույց օգտագործման, իսկ համապատասխան պայմանների դեպքում՝ նաև սեփականության իրավունքով Երևան քաղաքում 3 սենյականոց (մինչև 90ք.մ.) բնակարանի հատկացում՝ ՀՀ ՊՆ կողմից պատրաստի բնակարանների ձեռքբերման միջոցով։

Հավելյալ տեղեկությունների և ծրագրին մասնակցելու համար դիմել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեսսին երրորդ խաղում անընդմեջ չի կարողացել աչքի ընկնել արդյունավետ գործողությամբ

13:23 25.04.2025

Մեսսին երրորդ խաղում անընդմեջ չի կարողացել աչքի ընկնել արդյունավետ գործողությամբ

Ամերիկյան «Ինտեր Մայամին» ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթի կիսաեզրափակչի առաջին մրցավեճում 0-2 հաշվով պարտվել է «Վանկուվերին»: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսսին եղել է հյուրերի մեկնարկային կազմում և ամբողջական հանդիպում է անցկացրել: Արգենտինացին երրորդ խաղում անընդմեջ չի կարողացել աչքի ընկնել արդյունավետ գործողությամբ: Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 1-ին: ...

Ավտոբուսի վարորդի դանակահարության դեպքը բացահայտվել է

13:14 25.04.2025

Ավտոբուսի վարորդի դանակահարության դեպքը բացահայտվել է

Ապրիլի 23-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 51-ամյա տղամարդ: Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Տիգրան Մեծի պողոտայում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երթուղային ավտոբուսի վարորդ 51-ամյա տղամարդուն դանակահարել է «Ֆորդ» մակնիշի մեքենայի 49-ամյա վարորդը: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ 49-ամյա տղամարդուն և […] ...

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պետական արարողություն՝ Ֆրանսիայի վարչապետի մասնակցությամբ

13:09 25.04.2025

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պետական արարողություն՝ Ֆրանսիայի վարչապետի մասնակցությամբ

Ապրիլի 24-ին Փարիզի սրտում, Սենա գետի երկայնքով տեղակայված Հայաստանի էսպլանադում, Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուի մասնակցությամբ, տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պետական արարողություն։ Միջոցառման մեկնարկին, ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, Կոմիտաս վարդապետի արձանի առջև ծաղկեպսակներ զետեղեցին վարչապետ Ֆրանսուա Բայրուն, նախկին վարչապետ Գաբրիել Ատալը, Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը, Սենատի […] ...

Ֆլիկը կմնա «Բարսելոնայում»

13:05 25.04.2025

Ֆլիկը կմնա «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» ղեկավարությունը և թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը, հայտնում է Marca-ն։ Նշվում է, որ կողմերը պայմանավորվել են երկարաձգել պայմանագիրը, սակայն փոփոխություններն ուժի մեջ կմտնեն մրցաշրջանի ավարտից հետո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆլիկի նոր պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված կլինի մինչև 2027 թվականը, գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականի հունիսին։ […] ...

Քննարկվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության հանրային շենքերում էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված համաձայնագիրը

12:59 25.04.2025

Քննարկվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության հանրային շենքերում էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված համաձայնագիրը

Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) միջեւ 2024 թվականի նոյեմբերի 12-ին ստորագրվել է «Երեւանի էներգաարդյունավետության երկրորդ ծրագիր» ներդրումային դրամաշնորհային համաձայնագիրը՝ 10,1 մլն եվրո ծավալով: Ծրագրի ընդհանուր արժեքը 38 մլն եվրո է, որը ֆինանսավորվելու է հետեւյալ աղբյուրներից՝ ԵՆԲ-ի կողմից տրամադրված վարկային միջոցներ՝ 25 մլն եվրո, դրամաշնորհային համաձայնագիր՝ 10.1 մլն եվրո, տեխնիկական աջակցություն՝ 650 հազար եվրո, […] ...

Աննախադեպ զուգադիպություն․ իտալական ակումբի առաջընթացը միշտ համընկել է Հռոմի պապերի մահվան հետ

12:50 25.04.2025

Աննախադեպ զուգադիպություն․ իտալական ակումբի առաջընթացը միշտ համընկել է Հռոմի պապերի մահվան հետ

Իսպանական Marca պարբերականը աննախադեպ համընկնում է գրանցել։ Իտալական «Ավելինո» ակումբը միշտ հայտնվում է ավելի բարձր դիվիզիոնում, երբ մահանում է Հռոմի պապը: Օրեր առաջ մահացավ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, և «Ավելինոն» բարձրացավ Բ Սերիա: Այս միստիկ զուգադիպությունը հետապնդում է Իտալիայի հարավը ներկայացնող ակումբին 1958 թվականից: Այդ թվականին «Ավելինոն» բարձրացավ իտալական ֆուտբոլի 4-րդ դիվիզիոն, ու 2 օր անց […] ...

BACK_TO_TOP