18:57 06.07.2022
Փոխվարչապետ, Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Համբարձում Մաթևոսյանն այսօր մասնակցել է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի 2022 թվականի շրջանավարտների ավարտական հանդիսությանը։
Միջոցառմանը մասնակցել և ելույթով են հանդես եկել նաև կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ուսանողները, այլք։
Փոխվարչապետը շնորհավորել է շրջանավարտներին խորհրդանշական օրվա առիթով և նշել.
«Ողջունում եմ ձեզ և՛ որպես պետական այր, և՛ որպես Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, և՛ պարզապես որպես հայ մարդ, որի համար բարձրագույն և անկորչելի արժեքներից մեկը եղել ու մնում է կրթությունը։
Հայաստանի Հանրապետությունը, իր առաջ կանգնած լրջագույն մարտահրավերներին ի պատասխան, այսօր աշխարհին պետք է ներկայանա իր երիտասարդ սերնդով, գիտակ, պատասխանատու, նորարար, ստեղծագործական մեծ ավյունով լի երիտասարդներով, որոնք պատրաստ են կառուցելու իրենց ընդհանուր տունը՝ ապավինելով գիտելիքի ուժին, և որոնք պատրաստ են դառնալու խաղաղության, համերաշխության և բարության ջատագովներ մեր երկրում և համայն աշխարհում։
Հայաստանի Հանրապետության կառավարության համար գերակա խնդիր է կրթության և գիտության զարգացումը, որի շնորհիվ միայն հնարավոր է հասնել երկրի կայուն զարգացման ու համընդհանուր բարեկեցության: Գիտելիքի և հմտությունների ուղղությամբ ներդրումները երկրի զարգացման գրավականն են:
Կառավարությունը, ըստ այդմ, 2021-2026 թվականների իր ծրագրում ամրագրել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները՝ որպես պետության զարգացման գերակայություն: Բարձրագույն կրթության որակի շարունակական բարելավումը միտված է «կրթություն-գիտություն-աշխատաշուկա» կապի ամրապնդմանը, աշխատաշուկայի նոր պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստմանը և անշուշտ քաղաքակիրթ, ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ, մրցունակ և ապագան իր սեփական երկրում կերտող քաղաքացու ձևավորմանը:
Բարձրագույն կրթություն իրականացնող հայաստանյան բուհերի շարքում իր ուրույն և կարևոր տեղն է զբաղեցնում Բրյուսովի անվան պետական համալսարանը։ Բրյուսովը վաղուց արդեն դարձել է յուրօրինակ «բրենդ», որը խորհրդանշում է կրթության դասական արժեքների վրա խարսխված, բայց և նորաշունչ կրթական ծառայություններ մատուցող ուսումնական հաստատություն։ Բրյուսովի համալսարանը վաղուց արդեն կայացել է որպես օտար լեզուների մասնագետներ պատրաստող առաջատար դարբնոց: Իսկ այսօր, մնալով լեզվաբանության ոլորտի առաջատարը, Համալսարանը մեր հասարակությանը ներկայանում է նաև որպես հումանիտար և սոցիալական ոլորտներում բազմաթիվ նոր մասնագետներ պատրաստող կրթօջախ: Ուստի, այսօր աշխարհի բազմալեզու, բազմամշակութային հաղորդակցության համատեքստում շատ կարևոր է Բրյուսովի համալսարանի դերակատարումը։
Սիրելի՛ ներկաներ
Վստահ եմ, որ իր ուսանողների, բազմահազար շրջանավարտների և աշխատակիցների համար մտքի, հոգու դարբնոց լինելուց զատ՝ Բրյուսովի անվան պետական համալսարանը հարազատ օջախ է և տուն, բայց նաև աշխարհին ուղղված բաց պատուհան է։ Այսօր այդ պատուհանով գիտելիք ու մասնագիտական փորձառություն տարածողները դուք եք, սիրելի՛ շրջանավարտներ, այդ պատուհանով բազմադարյա իմաստնության ու մարդկության կուտակած փորձի ձեռքբերողները դարձյալ դուք եք, սիրելի՛ երիտասարդներ։
Ես ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ուսումնառության ավարտի, բարձրագույն կրթության դիպլոմներ ստանալու առիթով։ Ջերմագին շնորհավորանքներս նաև ձեզ, համալսարանի հարգարժան դասախոսներ և աշխատակիցներ։ Խորին շնորհակալությունս ձեր նվիրումի, արհեստավարժության, համբերության, լույսի և գիտության ջահակիր լինելու դժվարին առաքելության համար։
Սիրելի՛ շրջանավարտներ
Համալրելով Բրյուսովի անվան պետական համալսարանի շրջանավարտների շարքերը` վստահ եմ, միշտ և ամենուրեք հպարտությամբ եք կրելու բրյուսովցի լինելու պատիվը, Ձեր բոլոր ուժերը, գիտելիքները ծառայեցնելու եք մեր Հայրենիքի հզորացմանը, ապրելու և արարելու եք ի փառս Հայաստանի Հանրապետության, ի բարօրություն մեր ժողովրդի։
Ձեզ կանաչ, անխոչընդոտ ճանապարհ եմ մաղթում։ Թող հաջողությունը միշտ և ամենուրեք ուղեկից լինի ձեզ»։
Այնուհետև, փոխվարչապետ Մաթևոսյանը պատվոգրեր է հանձնել լավագույն ուսանող ամենամյա մրցույթի այս տարվա հաղթողներին՝ Կրթության և մասնագիտական մանկավարժության ֆակուլտետի ուսանողուհի Հայկուհի Յայլոյանին և Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի ուսանողուհի Էմմա Ղազարյանին։
Ավարտական հանդիսությունը եզրափակվել է դիպլոմների հանձնման արարողությամբ։
13:23 25.04.2025
Մեսսին երրորդ խաղում անընդմեջ չի կարողացել աչքի ընկնել արդյունավետ գործողությամբԱմերիկյան «Ինտեր Մայամին» ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթի կիսաեզրափակչի առաջին մրցավեճում 0-2 հաշվով պարտվել է «Վանկուվերին»: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսսին եղել է հյուրերի մեկնարկային կազմում և ամբողջական հանդիպում է անցկացրել: Արգենտինացին երրորդ խաղում անընդմեջ չի կարողացել աչքի ընկնել արդյունավետ գործողությամբ: Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 1-ին: ...
13:14 25.04.2025
Ավտոբուսի վարորդի դանակահարության դեպքը բացահայտվել էԱպրիլի 23-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 51-ամյա տղամարդ: Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Տիգրան Մեծի պողոտայում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երթուղային ավտոբուսի վարորդ 51-ամյա տղամարդուն դանակահարել է «Ֆորդ» մակնիշի մեքենայի 49-ամյա վարորդը: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ 49-ամյա տղամարդուն և […] ...
13:09 25.04.2025
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պետական արարողություն՝ Ֆրանսիայի վարչապետի մասնակցությամբԱպրիլի 24-ին Փարիզի սրտում, Սենա գետի երկայնքով տեղակայված Հայաստանի էսպլանադում, Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուի մասնակցությամբ, տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պետական արարողություն։ Միջոցառման մեկնարկին, ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, Կոմիտաս վարդապետի արձանի առջև ծաղկեպսակներ զետեղեցին վարչապետ Ֆրանսուա Բայրուն, նախկին վարչապետ Գաբրիել Ատալը, Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը, Սենատի […] ...
13:05 25.04.2025
Ֆլիկը կմնա «Բարսելոնայում»«Բարսելոնայի» ղեկավարությունը և թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը, հայտնում է Marca-ն։ Նշվում է, որ կողմերը պայմանավորվել են երկարաձգել պայմանագիրը, սակայն փոփոխություններն ուժի մեջ կմտնեն մրցաշրջանի ավարտից հետո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆլիկի նոր պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված կլինի մինչև 2027 թվականը, գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականի հունիսին։ […] ...
12:59 25.04.2025
Քննարկվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության հանրային շենքերում էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված համաձայնագիրըՀայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) միջեւ 2024 թվականի նոյեմբերի 12-ին ստորագրվել է «Երեւանի էներգաարդյունավետության երկրորդ ծրագիր» ներդրումային դրամաշնորհային համաձայնագիրը՝ 10,1 մլն եվրո ծավալով: Ծրագրի ընդհանուր արժեքը 38 մլն եվրո է, որը ֆինանսավորվելու է հետեւյալ աղբյուրներից՝ ԵՆԲ-ի կողմից տրամադրված վարկային միջոցներ՝ 25 մլն եվրո, դրամաշնորհային համաձայնագիր՝ 10.1 մլն եվրո, տեխնիկական աջակցություն՝ 650 հազար եվրո, […] ...
12:50 25.04.2025
Աննախադեպ զուգադիպություն․ իտալական ակումբի առաջընթացը միշտ համընկել է Հռոմի պապերի մահվան հետԻսպանական Marca պարբերականը աննախադեպ համընկնում է գրանցել։ Իտալական «Ավելինո» ակումբը միշտ հայտնվում է ավելի բարձր դիվիզիոնում, երբ մահանում է Հռոմի պապը: Օրեր առաջ մահացավ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, և «Ավելինոն» բարձրացավ Բ Սերիա: Այս միստիկ զուգադիպությունը հետապնդում է Իտալիայի հարավը ներկայացնող ակումբին 1958 թվականից: Այդ թվականին «Ավելինոն» բարձրացավ իտալական ֆուտբոլի 4-րդ դիվիզիոն, ու 2 օր անց […] ...