Ջեյմս Քեմերոնը հրաժարվել է մասնակցել «Ավատար»-ի վերջին մասերի ստեղծմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+13.09 oC

Ջեյմս Քեմերոնը հրաժարվել է մասնակցել «Ավատար»-ի վերջին մասերի ստեղծմանը

23:02 05.07.2022

67-ամյա կանադացի կինոռեժիսոր Ջեյմս Քեմերոնը հրաժարվել է մասնակցել «Ավատար» ֆիլմի վերջին մասերի ստեղծմանը։ Այդ մասին նա ասել է Empire-ին։

Կինոռեժիսորն ասել է, որ պատրաստում է ևս չորս ֆիլմ՝ կապված «Ավատար»-ի  պատմության հետ։ Երկրորդ մասը կոչվում է «Ավատար. The Way of Water», այն էկրաններ կբարձրանա 2022 թվականի դեկտեմբերի 14-ին, երրորդի պրեմիերան նախատեսված է 2024 թվականին։ Սակայն Քեմերոնը նշել է, որ բացի Պանդորայի բնակիչների սագայից, այլ նախագծեր ունի, որոնք կցանկանար իրականացնել։

«Ես այլ հետաքրքիր գաղափարներ ունեմ, որոնք զարգացնում եմ: Կարծում եմ, որ ժամանակի ընթացքում, ես կցանկանամ էստաֆետը փոխանցել մի ռեժիսորի, ում վստահում եմ և ով կարող է պատասխանատվություն վերցնել, որպեսզի կարողանա նկարահանել ինձ հետաքրքրող այլ ֆիլմեր։ Կամ գուցե ոչ: Ես չգիտեմ»,- ասել է Քեմերոնը։

Նախկինում երկրորդ «Ավատարի» թրեյլերի թողարկման առաջին օրը հավաքել էր 148 միլիոն դիտում։

Հունիսի կեսերին հայտնի դարձավ, որ Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկը» կինոթատրոններ կվերադառնա 3D 4K HDR 2023 թվականի Վալենտինի օրը։ «Տիտանիկը» 3D ձևաչափով առաջին անգամ ցուցադրվել է 2012 թվականին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քաղաքացու օրն այն մասին է, որ ժողովուրդը՝ այսինքն ՀՀ քաղաքացիների հավաքականությունն է իշխանության տերը մեր երկրում․ Փաշինյան

09:12 26.04.2025

Քաղաքացու օրն այն մասին է, որ ժողովուրդը՝ այսինքն ՀՀ քաղաքացիների հավաքականությունն է իշխանության տերը մեր երկրում․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Քաղաքացու օրվա կապակցությամբ․ «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, այսօր նշում ենք Քաղաքացու օրը եւ շնորհավորում եմ բոլորիդ այս տոնի առիթով։ Ինչի՞ մասին է այս տոնը եւ ի՞նչ կա շնորհավորելու։ Քաղաքացու օրն այն մասին է, որ ժողովուրդը՝ այսինքն ՀՀ քաղաքացիների հավաքականությունն է իշխանության տերը մեր երկրում։ Արդեն 7 տարի […] ...

«Ռեալ Սոսյեդադի»   գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը որոշել է հեռանալ թիմից

09:00 26.04.2025

«Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը որոշել է հեռանալ թիմից

Իսպանական «Ռեալ Սոսյեդադ» ակումբի գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը որոշել է հեռանալ թիմից։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Ալգուասիլը ակումբում որպես գլխավոր մարզիչ աշխատում է 2018 թվականից, մինչ այդ նա 7 տարի ղեկավարել է երիտասարդական թիմերը։ Հենց նույն թիմում նա սկսեց իր պրոֆեսիոնալ կարիերան 1989 թվականին։ 2019/20 մրցաշրջանի ավարտին մասնագետը Սան Սեբաստիան քաղաքը ներկայացնող […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:30 26.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Մետրոյի շահագործումից ի վեր չփոխարինված օդափոխության հին համակարգերը փոխարինվել են

00:00 26.04.2025

Մետրոյի շահագործումից ի վեր չփոխարինված օդափոխության հին համակարգերը փոխարինվել են

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Երևանի մետրոպոլիտենում ընթացող աշխատանքներին: «Մետրոյի շահագործումից ի վեր չփոխարինված օդափոխության հին համակարգերը փոխարինվել են: Մետրոպոլիտենում կայարաններ մաքուր օդ մատակարարելու, արտակարգ իրավիճակների դեպքում (հրդեհներ) ծուխը արտանետելու, օդի հարաբերական խոնավությունը նվազեցնելու նպատակով՝ 2023թ-ից մեկնարկեցինք օդափոխության համակարգերի փոխարինման աշխատանքները: Դրանք արդեն մաշվել և դուրս էին եկել պիտանելիությունից: Ծրագրի շրջանակում […] ...

Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Genesis»-ը, «Lixiang»-ը, «Toyota Camry»-ն և «Nissan Tiida»-ն․ կան վիրավորներ

23:55 25.04.2025

Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Genesis»-ը, «Lixiang»-ը, «Toyota Camry»-ն և «Nissan Tiida»-ն․ կան վիրավորներ

Ապրիլի 25-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են «Genesis», «Lixiang», «Toyota Camry» և «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են […] ...

Հետիոտնային անվտանգության մակետների նպատակն է բարձրացնել վարորդների զգոնությունը

23:53 25.04.2025

Հետիոտնային անվտանգության մակետների նպատակն է բարձրացնել վարորդների զգոնությունը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնել են, որ ՀՀ որոշ ճանապարհահատվածներում կարող ենք տեսնել հետիոտնային անվտանգության մակետներ։ «Դրանք տեղադրվել են 2022 թվականին՝ Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի «սև կետերի» բարելավման շրջանակում։ Այս մակետների նպատակն է ապահովել հետիոտնի անվտանգությունն ու բարձրացնել վարորդների զգոնությունը»,- հայտնել են հիմնադրամից։ ...

BACK_TO_TOP