Փոխվարչապետ Մաթևոսյանը և Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարն անդրադարձել են տարածաշրջանում միջազգային տրանսպորտային հաղորդակցության նախագծեր իրականացնելու հեռանկարներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2025
  • $
    389.56
  • RUBLE
    4.71
  • 444.14
WEATHER
+13.09 oC

Փոխվարչապետ Մաթևոսյանը և Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարն անդրադարձել են տարածաշրջանում միջազգային տրանսպորտային հաղորդակցության նախագծեր իրականացնելու հեռանկարներին

19:46 04.07.2022

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերմային։ Վերջինս Հայաստանում է՝ մասնակցելու առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, այլք։

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետ Մաթևոսյանը բարձր է գնահատել որոշակի դադարից հետո Հայաստանում Միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի անցկացումն ու ընդգծել, որ այն լավ հնարավորություն է մի շարք ուղղություններով խթանելու երկու երկրների միջպետական հարաբերությունները, հատկապես՝ առևտրատնտեսական, առողջապահության և կրթության ոլորտներում։

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանում միջազգային տրանսպորտային հաղորդակցության նախագծեր իրականացնելու հեռանկարներին։

Փոխվարչապետ Մաթևոսյանն ընդգծել է, որ Հայաստանը հնդիկ բարեկամների հետ ավելի հավակնոտ օրակարգի է հավակնում՝ պատրաստակամ լինելով ակտիվացնել հայ-հնդկական ողջ համագործակցությունը ինստիտուցիոնալ և փոխադարձ շփումների մակարդակներում։

Համբարձում Մաթևոսյանը, տեղեկացնելով, որ Հայաստանի կառավարությունը ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ մեծ ներդրումներ է իրականացնում, նշել է, որ ակնկալում է նաև այդ խոշոր մրցույթներին հնդկական շինարարական կազմակերպությունների ակտիվ ներգրավվածությունը։

Հանդիպման ավարտին կողմերը երկու երկրների միջև առկա հարաբերությունները զարգացնելու պատրաստակամություն են հայտնել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտոբուսի վարորդի դանակահարության դեպքը բացահայտվել է

13:14 25.04.2025

Ավտոբուսի վարորդի դանակահարության դեպքը բացահայտվել է

Ապրիլի 23-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 51-ամյա տղամարդ: Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Տիգրան Մեծի պողոտայում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երթուղային ավտոբուսի վարորդ 51-ամյա տղամարդուն դանակահարել է «Ֆորդ» մակնիշի մեքենայի 49-ամյա վարորդը: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ 49-ամյա տղամարդուն և […] ...

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պետական արարողություն՝ Ֆրանսիայի վարչապետի մասնակցությամբ

13:09 25.04.2025

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պետական արարողություն՝ Ֆրանսիայի վարչապետի մասնակցությամբ

Ապրիլի 24-ին Փարիզի սրտում, Սենա գետի երկայնքով տեղակայված Հայաստանի էսպլանադում, Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուի մասնակցությամբ, տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պետական արարողություն։ Միջոցառման մեկնարկին, ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, Կոմիտաս վարդապետի արձանի առջև ծաղկեպսակներ զետեղեցին վարչապետ Ֆրանսուա Բայրուն, նախկին վարչապետ Գաբրիել Ատալը, Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը, Սենատի […] ...

Ֆլիկը կմնա «Բարսելոնայում»

13:05 25.04.2025

Ֆլիկը կմնա «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» ղեկավարությունը և թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը, հայտնում է Marca-ն։ Նշվում է, որ կողմերը պայմանավորվել են երկարաձգել պայմանագիրը, սակայն փոփոխություններն ուժի մեջ կմտնեն մրցաշրջանի ավարտից հետո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆլիկի նոր պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված կլինի մինչև 2027 թվականը, գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականի հունիսին։ […] ...

Քննարկվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության հանրային շենքերում էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված համաձայնագիրը

12:59 25.04.2025

Քննարկվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության հանրային շենքերում էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված համաձայնագիրը

Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) միջեւ 2024 թվականի նոյեմբերի 12-ին ստորագրվել է «Երեւանի էներգաարդյունավետության երկրորդ ծրագիր» ներդրումային դրամաշնորհային համաձայնագիրը՝ 10,1 մլն եվրո ծավալով: Ծրագրի ընդհանուր արժեքը 38 մլն եվրո է, որը ֆինանսավորվելու է հետեւյալ աղբյուրներից՝ ԵՆԲ-ի կողմից տրամադրված վարկային միջոցներ՝ 25 մլն եվրո, դրամաշնորհային համաձայնագիր՝ 10.1 մլն եվրո, տեխնիկական աջակցություն՝ 650 հազար եվրո, […] ...

Աննախադեպ զուգադիպություն․ իտալական ակումբի առաջընթացը միշտ համընկել է Հռոմի պապերի մահվան հետ

12:50 25.04.2025

Աննախադեպ զուգադիպություն․ իտալական ակումբի առաջընթացը միշտ համընկել է Հռոմի պապերի մահվան հետ

Իսպանական Marca պարբերականը աննախադեպ համընկնում է գրանցել։ Իտալական «Ավելինո» ակումբը միշտ հայտնվում է ավելի բարձր դիվիզիոնում, երբ մահանում է Հռոմի պապը: Օրեր առաջ մահացավ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, և «Ավելինոն» բարձրացավ Բ Սերիա: Այս միստիկ զուգադիպությունը հետապնդում է Իտալիայի հարավը ներկայացնող ակումբին 1958 թվականից: Այդ թվականին «Ավելինոն» բարձրացավ իտալական ֆուտբոլի 4-րդ դիվիզիոն, ու 2 օր անց […] ...

Արման Խոջոյանը Վարշավայում մասնակցել է Արևելյան գործընկերության գործարար համաժողովին

12:44 25.04.2025

Արման Խոջոյանը Վարշավայում մասնակցել է Արևելյան գործընկերության գործարար համաժողովին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մասնակցել է Արևելյան գործընկերության գործարար համաժողովին։ Միջոցառումը կազմակերպված էր Լեհաստանի տնտեսական զարգացման և տեխնոլոգիաների նախարարության կողմից։ Միջոցառման նպատակն էր Արևելյան գործընկերության երկրների տարածաշրջանային տնտեսական զարգացման ապահովման համար առաջարկել արդյունավետ և փոխշահավետ մեխանիզմներ և համագործակցության հնարավորություններ։ Միջոցառումը բաղկացած էր մի շարք թեմատիկ քննարկումներից։ Նախարարի տեղակալը ելույթով հանդես […] ...

BACK_TO_TOP