21:36 24.02.2018
Մի հեռախոսազանգի պատմություն
Գուցե շատերին զարմանալի թվա, բայց ամերիկյան լրագրության հսկաներից մեկին՝ մեր հայրենակից Բեն Բաղդիկյանին, բացահայտեցի բոլորովին վերջերս: Շատ պատահական մի դիպվածով: Ազատ ժամանակ ունեի ու որոշեցի ֆիլմ նայել: Մի քիչ փնտրելուց հետո մի վերնագիր աչքովս ընկավ՝ Սթիվեն Սփիլբերգի «Գաղտնի գործը»: Ֆիլմն այն մասին էր, թե ինչպես Վիետնամի պատերազմի մասին հրապարակում անելիս կարողացան երկրի ազգային շահերը պաշտպանելով հանդերձ՝ իրականացնել մամուլի ազատության իրենց իրավունքը:
Ֆիլմը ամերիկյան «Վաշինգտոն փոստ» թերթի մի կարևոր, այսպես ասենք, սկանդալային շարքը հրապարակելու մասին է, որը հայտնի դարձավ «Պենտագոնի փաստաթղթեր» վերնագրով: Եվ ահա, ֆիլմի ինչ–որ մի մասում ուշադրություն գրավեց խոսակցության առաջին նախադասությունը: Թերթի խմբագրությունում հեռախոսազանգին պատասխանող մարդը վերցնում է լսափողն ու ներկայանում՝ Բաղդիկյան:
Ճիշտ լսեցի՞… Բաղդիկյա՞ն ասաց: Քիչ անց կասկածներս փարատվեցին. Բաղդիկյան ազգանունը հնչեց մի քանի անգամ: Ֆիլմում Բեն Բաղդիկյան անուն ազգանունով մարդը դարձավ առանցքային դերակատարներից մեկը: Ըստ ֆիլմի սցենարի՝ նա է գտնում գաղտնի աղբյուրի հետ կապը և բերում Պենտագոնի գաղտնի փաստաթղթերը, որոնք արժեքավոր տեղեկություններ էին պարունակում ամերիկյան վարչակազմերի՝ Վիետնամի պատերազմին առնչվող գործողությունների մասին: Կասկած չկար, որ Ֆիլմի հիմքում իրական պատմություն էր, իսկ Բեն Բաղդիկյանը իրական կերպար: Ո՞վ էր նա: Ֆիլմի այս դրվագներն էլ Բեն Բաղդիկյանին մանրամասն բացահայտելու մեկնակետը դարձան:
Հայի բախտ
1920-ին Բենն ընդամենը երկու ամսական էր, երբ Արևմտյան Հայաստանից՝ Մարաշից, շրջանի բոլոր բնակիչներին դեպի Լիբանան քշեցին: Ասում են, որ ձյունոտ սարերով գնալիս երեխան ձյան մեջ էր հայտնվել, նա երկար ժամանակ մոր գրկում լռում էր ու որոշ ժամանակ հետո դադարեց կյանքի նշաններ ցույց տալ: Նրա քույրերից մեկը երեխային փաթաթել էր գլխաշորով և տարել իր հետ, որ հարմար վայրում թաղեր փոքր եղբորը: Երբ դադար էին առել, նա ծրարը բացել էր, ու տեսածից բոլորն էին ցնցվել. նրանց էր նայում ողջ Բենը: Նրա ծնողներն էլ մազապուրծ էին եղել 1915–ի ցեղասպանությունից: Բաղդիկյանի կենսագիր Էսթեր Շրայդերը նկատել էր, որ նա «ոչ լավագույն ժամանակն էր ընտրել լույս աշխարհ գալու համար՝ ծնվելով հայ»:
Ի վերջո, 20-ականներին նրա ընտանիքը Լիբանանից ԱՄՆ՝ Մասսաչուսեթս, տեղափոխվեց: Նա իր առաջին մասնագիտությունը ստացավ Քլարքի համալսարանում: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիները ևս մի կարևոր դրվագ ավելացրին նրա կյանքում:
Նա սկսեց 1941-ին՝ Մասսաչուսեթսի Morning Union թերթում: Բաղդիկյանը միանգամից աչքի ընկավ: Նա խայթող հումոր ու սուր գրիչ ուներ: Ավելի ուշ «Վաշինգտոն փոստ» թերթը նրան աշխատանքի հրավիրեց, և նա դարձավ բաժնի ղեկավար:
«Պերլ Հարբոր» ռազմաբազայի վրա ճապոնացիների հարձակումից հետո, որտեղ ամերիկացիները բավական լուրջ կորուստներ ունեցան, Բաղդիկյանը զինվորագրվեց ԱՄՆ ռազմական ավիացիայում:
Պերլ Հարբոր.
Նրա իրական մեդիակարիերան սկսվեց պատերազմից հետո: Բաղդիկյանի համբավը աճեց 60–ականներին, երբ ԱՄՆ–ում ի հայտ եկավ արդյունաբերական կորպորացիաների կողմից ԶԼՄ–ի բռնագրավման միտումը: Նավթային բիզնեսի ոլորտի մասին նրա հրապարակումները նույնիսկ արժեքավոր նյութ էին քաղաքագետների ու սոցիոլոգների համար:
60–ականներին նա նույնիսկ մեկնել էր ԱՄՆ–ի հարավ, ապրել տեղի ընտանիքներում, որպեսզի առավել ազատ կարողանա գրել քաղաքացիական իրավունքների մասին:
Ամերիկյան լրագրության գուրուն, ով առանցքային դեր ունեցավ «Պենտագոնի փաստաթղթերը» հրապարակելու հարցում
70-ականներին Բենը դարձավ «Վաշինգտոն փոստի» գլխավոր խմբագրի տեղակալ: Նա պատասխանատու էր երկրի ներսում տեղի ունեցող իրադարձությունների լուսաբանման համար: Եվ հենց այդ տարիներին վճռորոշ եղավ «Պենտագոնի փաստաթղթեր» անունը ստացած հրապարակումների շարքը: Հենց նա առանցքային դերակատում ուներ Վիետնամի պատերազմին վերաբերող գաղտնի փաստաթղթերի մասին հրապարակումներ պատրաստելու հարցում:
«Պենտագոնի փաստաթղթեր» հավաքական անունն էր կրում «Ամերիկավիետնամական հարաբերություններ, 1945-1967թթ. Հետազոտություն» անունը ստացած փաստաթղթերի հավաքածուն: Այն պատրաստված էր ԱՄՆ պաշտպանության նախարարության ներքին օգտագործման համար, բայց 1971–ին, երբ դեռ ԱՄՆ -ն Վիետնամի պատերազմը մեջ էր, դրանց մի մասը հրապարակվեց ամերիկյան մամուլում:
Այդ գաղտնի փաստաթղթերը վկայում էին, որ ԱՄՆ այդ ժամանակվա նախագահ Լինդոն Ջոնսոնի վարչակազմը դիտավորյալ է միջոցներ ձեռնարկել Վիետնամում պատերազմի էսկալացման համար: Ավելին, ըստ այդ փաստաթղթերի՝ նախագահ Ջոնսոնի և Քենեդիի վարչակազմերը ուղղակի ստել են հասարակությանը Վիետնամի պատերազմի հարցում:
Ուստի այս տեղեկությունը հանրային շահի տեսանկյունից շատ ավելին էր: Դրանով հանդերձ լրագրողները ամենայն մանրամասնությամբ ուշադրություն էին դարձրել այն հանգամանքին, որ ամերիկացի որևէ զինվորի կյանքը վտանգի տակ չդրվի՝ փորձելով հավասարակշռել լրագրողի մասնագիտական պրոֆեսիոնալիզմն ու երկրի ազգային շահը:
Դենիել էլլսբերգ. Բաղդիկյանի հրապարակումների ինֆորմատորը
Այդ փաստաթղթերը 71–ին նախ «Նյու Յորք Թամզի», ապա նաեւ Բաղդիկյանի միջոցով «Վաշինգթոն փոստում» տպագրվեցին՝ շնորհիվ Պենտագոնի փորձագետ Դենիել Էլլսբերգի: Ըստ մամուլի հրապարակումների՝ Վիտենամում ԱՄՆ դեսպանատանը երկու տարի աշխատելու ընթացքում նա հենց առաջին ձեռքից էր տեղյակ, որ ԱՄՆ-ն Վիետնամի պատերազմում չի հաղթի: Երկար ժամանակ մտածելուց հետո, թե ինչպես կարելի է դուրս գալ այդ պատերազմից, միակ միջոցը համարել էր հասարակական կարծիքի միջոցով Սպիտակ տան վրա ազդելը:
Ուստի նա ուղղակի գողացել էր «Պենտագոնի փաստաթղթեր» կոչվող տրցակը, պատճենել և լրատվամիջոցներին հանձնել:
«Նյու Յորք թայմզն» ու «Վաշինգտոն փոստը» հայտնվեցին դատարանի առաջ: Բայց ԱՄՆ գերագույն դատարանը որոշում կայացրեց նրանց օգտին՝ նշելով, որ նրանք իրավունք ունեին հրապարակելու այդ փաստաթղթերը:
Լրատվամիջոցների փաստարկված այդ հրապարակումները ավելացրին ԱՄՆ իշխանությունների նկատմամբ անվստահությունը: Ծայր առավ հակապատերազմական մի մեծ շարժում, որն ավարտվեց 1973–ին՝ Վիետնամի պատերազմի ավարտով:
Էլսբերգը դատարանի առաջ կանգնեց՝ դավաճանության մեղադրանքով, սակայն ավելի ուշ «Վաշինգտոն փոստին» դարձյալ հեղինակություն բերած հետաքննական մեկ այլ հրապարակումից հետո, որը հայտնի դարձավ որպես «Ուոթերգեյթի սկանդալ», դատախազությունը քննություն իրականացնելիս եկավ այն եզրահանգման, որ Նիքսոնի վարչակազմը դիտավորյալ փորձել է վարկաբեկել Էլլսբերգին:
Պենտագոնի փաստաթղթերի սկանդալից 40 տարի անց այդ փաստաթղթերն ամբողջությամբ գաղտնազերծվեցին ու հրապարակվեցին:
Բեն Բաղդիկյանի վերադարձն իր արմատներին
Մոր մահից հետո Բենը ապրել էր մանկատանը: Եվ այդ տարիներին ուրիշների մեջ ապրելով՝ նա մոռացել էր սեփական լեզուն: Եվ դրա պատճառով հաճախ չէր շփվել հայրենակիցների հետ: Սկզբում առանձնապես չի զբաղվում դրանով: Բայց Հայոց ցեղասպանության 60 –րդ տարելիցի նախօրեին, երբ ամերիկյան թերթերը հրապարակումներ էին անում, իսկ թուրքերը փորձում էին գումարով հրապարակումներ պատվիրել, Բենն ուղղակի չէր դիմացել: Թերթերից մեկի խմբագիրներից մեկի վրա էր թափել իր զայրույթը և ստիպել նրան ներողություն խնդրել: Ըստ հրապարակումների՝ հենց այդ դիպվածներն էլ, այսպես ասած, «Ռուբիկոնն անցնելու» հիմք տվին: Նա միացավ ՀԲԸՄ–ին և հաճախ էր հայկական եկեղեցի գնում:
Բեն Բաղդիկյանը վախճանվեց 2 տարի առաջ՝ 96 տարեկանում:
Բեն Բաղդիկյանը՝ որպես գիտնական
«Վաշինգտոն փոստում» աշխատելուց բացի, նա թղթակցել է «Նյու Յորք թայմզ», «Ֆորչըն» և այլ պարբերականների: Լուրերի բնագավառում աշխատանքը թողնելով ՝ Բաղդիկյանը հրապարակել է The Media Monopoly գիրքը, որը նրան հայտնիություն բերեց: Այն անվանում են նույնիսկ մեդիահետազոտությունների քրիստոմատիա:
Բաղդիկյանը դասավանդել է Բերքլիի համալսարանում և ակտիվ մասնակցություն ունեցել ԶԼՄ–ի հետ կապված հարցերի քննարկումներում: Հայտնի լրագրողը ճանաչվեց նաև որպես հայտնի հեղինակ ու մեդիաքննադատ: 1980-ականներին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: Նա արժանացել է նաև Պուլիցերյան մրցանակի:
«Երբեք մի՛ մոռացեք, որ դուք մարդկանց եք պարտական.
Դուք աշխատում եք ոչ թե նրանց համար, ովքեր վճարում են, ոչ ձեր աղբյուրների, խմբագիրների, ընկերների, ոչ էլ կարիերայի համար:
Դուք աշխատում եք ձեր լսարանի համար»:
Բեն Բաղդիկյան
Քրիստինե Ալագուլյան
20:40 24.11.2024
Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին18:00 24.11.2024
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ17:20 24.11.2024
ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել14:40 24.11.2024
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով13:00 24.11.2024
Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները12:20 24.11.2024
COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը12:00 24.11.2024
Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը11:20 24.11.2024
Այրվել է մոտ 500 հակ անասնակեր23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում23:20 24.11.2024
Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարանԹբիլիսիում Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները հրաժարվել են թույլ տալ ցուցարարների ավտոշարասյանը խորհրդարանի շենք հասնել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը հանրահավաքի վայրից։ Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ որոշումը կայացվել է խորհրդարանի մոտ նախատեսվող բողոքի ակցիայի անվտանգության միջոցառումներից ելնելով։ Մինչդեռ իրավապահները խնդիր չունեն թույլ տալ ոտքով մարդկանց մոտենալ խորհրդարանին։ Ընտրությունների արդյունքների դեմ Թբիլիսիում հանրահավաքը սկսվել է նոյեմբերի 24-ի երեկոյան։ […] ...
23:00 24.11.2024
SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբFalcon 9 հրթիռy կիրակի օրը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել 20 մինի արբանյակների ևս մեկ խմբաքանակ՝ համալրելու Starlink համակարգի գլոբալ ինտերնետ ծածկույթի ուղեծրային համաստեղությունը, հաղորդում է SpaceX ծրագրավորող ընկերությունը: «Հաստատվել է Starlink 20 արբանյակների արձակումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հրթիռն արձակվել է Կալիֆոռնիայում ԱՄՆ Վանդենբերգ տիեզերական ուժերի բազայի SLC-4E արձակման հարթակից: Արձակումից մոտ մեկ ժամ […] ...
22:40 24.11.2024
Սեուլում ենթադրում են, որ Հյուսիսային Կորեան կարող է արբանյակ արձակել մինչև տարեվերջԿորեայի Հանրապետության իշխանությունները հավանական են համարում, որ ԿԺԴՀ-ն կրկին կփորձի հետախուզական արբանյակ արձակել մինչև 2024 թվականի ավարտը։ Այս մասին Yonhap News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Կորեայի Հանրապետության նախագահի աշխատակազմի ազգային անվտանգության վարչության ղեկավար Շին Վոն Սիկը։ «Դեռևս նշաններ չկան, որ արձակումը մոտ է, բայց նախապատրաստական աշխատանքները վերջին փուլում են: Մեծ հավանականություն կա, որ արձակումը […] ...
22:20 24.11.2024
Անհայտ ԱԹՍ-ներ են նկատվել Բրիտանիայում գտնվող ամերիկյան ավիաբազաների երկնքումԱնհայտ անօդաչու թռչող սարքեր են նկատվել Մեծ Բրիտանիայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի երեք բազաների վրայով թռչելիս, հայտնում է Guardian-ը՝ հղում անելով Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցչին։ «Մենք կարող ենք հաստատել, որ փոքր անօդաչու թռչող սարքերը նկատվել են RAF Lakenheath, RAF Mildenhall և RAF Feltwell ռազմաբազաների տարածքների վրա նոյեմբերի 20-ից 22-ը: Թերթի տվյալներով՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերը, որոնք […] ...
22:00 24.11.2024
Հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ ներկա-բացակա անելու հեռանկարով․ վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգին։ Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել համերգին ներկա գտնվելու համար, եթե իմանային դրա մասին։ Խնդրում եմ անկեղծ լինել, որովհետև հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ […] ...
21:40 24.11.2024
Արաբական պետությունների լիգան մերժել է Իրաքի դեմ Իսրայելի մեղադրանքներըԱրաբական պետությունների լիգան հայտարարել է, որ մերժում է Իսրայելի բոլոր մեղադրանքները Իրաքի դեմ և իր համերաշխությունն է հայտնում Բաղդադին։ Այս մասին ասված է կազմակերպության հայտարարության մեջ, որը հրապարակվել է մշտական ներկայացուցիչների մակարդակով նրա արտահերթ նիստի արդյունքներով։ Կիրակի Արաբական պետությունների լիգայի խորհրդի արտահերթ նիստը տեղի է ունեցել իրաքյան կողմի խնդրանքով։ «Արաբական պետությունների լիգան լիովին աջակցում է […] ...