12:01 03.07.2022
Սննդաբանը նշել է շոգին սնվելու ամենահարմար մթերքները: Sputnik ռադիոյին տված հարցազրույցում Ելենա Սոլոմատինան բացատրել է, թե ինչպիսին պետք է լինի ամառային դիետան, և ինչպիսի մթերքներ կօգնեն զովանալ։
Դիետոլոգը նշում է, որ ամառային սնունդը պետք է տարբերվի ձմեռային սննդից, քանի որ ցուրտ եղանակին օրգանիզմը լրացուցիչ էներգիայի կարիք ունի, իսկ տաք եղանակին՝ ոչ։ «Ամռանը պետք չէ մեր «վառարանը» գործարկել տաքանալու համար, դուք կարող եք յոլա գնալ «թեթև» էներգիայի կրիչներով», – մբացատրում է Սոլոմատինան:
Նա խորհուրդ է տալիս սննդակարգում ներառել թեթև սնունդ՝ շոգի դեմ պայքարելու համար: «Կան մթերքներ, որոնք համարվում են զովացնող։ Դրանք ցիտրուսային մրգերն են, ինչպիսիք են լայմը, կիտրոնը, գրեյպֆրուտը, ինչպես նաև անանուխը, վարունգը։ Տարօրինակ կերպով, տաք կանաչ թեյը նույնպես կարող է զովացնել », – ասել է փորձագետը :
Բացի այդ, Սոլոմատինան նշել է ամռանը բանջարեղենային ապուրների առավելությունները. «Ամառային սառը ապուրները, ինչպիսիք են գասպաչոն, օկրոշկան, պարունակում են շատ բանջարեղեն, խոտաբույսեր, բջջանյութ, հագեցվածություն են հաղորդում և մեծ քանակությամբ էներգիա չեն պահանջում մարսողության համար: »: Նրա կարծիքով՝ նման ապուրները մաքրում են օրգանիզմն ու սնում աղիների միկրոֆլորան։
09:48 26.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 26-ին09:48 26.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 26-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 438 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 444 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․62 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․77 դրամ։ ...
09:26 26.04.2025
Լավրովը մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցություններըՌուսաստանը մտադիր չէ հանրայնացնել ուկրաինական հարցի կարգավորման շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների առաջընթացը մինչև դրանց պաշտոնական ավարտը, CBS-ի լրագրող Մարգարետ Բրենանին տված հարցազրույցում ասել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք իսկապես շատ քաղաքավարի մարդիկ ենք, ի տարբերություն որոշների, մենք երբեք հրապարակավ չենք քննարկում այն, ինչ քննարկվում է բանակցություններում, հակառակ դեպքում բանակցությունները լուրջ չեն լինի»,- ասել է նա։ […] ...
09:12 26.04.2025
Քաղաքացու օրն այն մասին է, որ ժողովուրդը՝ այսինքն ՀՀ քաղաքացիների հավաքականությունն է իշխանության տերը մեր երկրում․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Քաղաքացու օրվա կապակցությամբ․ «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, այսօր նշում ենք Քաղաքացու օրը եւ շնորհավորում եմ բոլորիդ այս տոնի առիթով։ Ինչի՞ մասին է այս տոնը եւ ի՞նչ կա շնորհավորելու։ Քաղաքացու օրն այն մասին է, որ ժողովուրդը՝ այսինքն ՀՀ քաղաքացիների հավաքականությունն է իշխանության տերը մեր երկրում։ Արդեն 7 տարի […] ...
09:00 26.04.2025
«Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը որոշել է հեռանալ թիմիցԻսպանական «Ռեալ Սոսյեդադ» ակումբի գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը որոշել է հեռանալ թիմից։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Ալգուասիլը ակումբում որպես գլխավոր մարզիչ աշխատում է 2018 թվականից, մինչ այդ նա 7 տարի ղեկավարել է երիտասարդական թիմերը։ Հենց նույն թիմում նա սկսեց իր պրոֆեսիոնալ կարիերան 1989 թվականին։ 2019/20 մրցաշրջանի ավարտին մասնագետը Սան Սեբաստիան քաղաքը ներկայացնող […] ...
08:30 26.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
00:00 26.04.2025
Մետրոյի շահագործումից ի վեր չփոխարինված օդափոխության հին համակարգերը փոխարինվել ենԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Երևանի մետրոպոլիտենում ընթացող աշխատանքներին: «Մետրոյի շահագործումից ի վեր չփոխարինված օդափոխության հին համակարգերը փոխարինվել են: Մետրոպոլիտենում կայարաններ մաքուր օդ մատակարարելու, արտակարգ իրավիճակների դեպքում (հրդեհներ) ծուխը արտանետելու, օդի հարաբերական խոնավությունը նվազեցնելու նպատակով՝ 2023թ-ից մեկնարկեցինք օդափոխության համակարգերի փոխարինման աշխատանքները: Դրանք արդեն մաշվել և դուրս էին եկել պիտանելիությունից: Ծրագրի շրջանակում […] ...