19:29 03.07.2022
Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականները պարզել են, որ ընդհատվող ծոմապահությունը կարող է արագացնել վնասված նյարդերի վերականգնումը: Հետազոտության արդյունքները հրապարակված են Nature ամսագրում։
Մկների վրա կատարված փորձի ժամանակ հետազոտողները ցույց են տվել, որ ծոմ պահող աղիքների բակտերիաները մեծացնում են մետաբոլիտի արտադրությունը, որը հայտնի է որպես 3-indolepropionic թթու (IPA): Այս նյութն անհրաժեշտ է նյարդային մանրաթելերի վերականգնման համար, որոնք կոչվում են աքսոններ, նյարդային բջիջների ծայրերում գտնվող թելանման կառուցվածքներ, որոնք էլեկտրաքիմիական ազդանշաններ են ուղարկում մարմնի այլ բջիջներին: Կենդանիների կեսը ենթարկվել է ընդհատվող ծոմապահության (ուտել այնքան, որքան ցանկանում է, իսկ հետո ընդհանրապես չուտել տևական ժամանակ), մինչդեռ մյուս կեսը կարող է ուտել առանց սահմանափակումների։
Պարզվել է, որ նոր աճող աքսոնների երկարությունը մոտ 50 տոկոսով ավելի է եղել ծոմ պահող մկների մոտ: Հայտնաբերվել է նաև, որ այս կենդանիները ունեն որոշակի նյութերի բարձր մակարդակ, ներառյալ IPA: Հաստատելու համար, թե արդյոք IPA-ն հանգեցնում է նյարդերի վերականգնմանը, մկներին հակաբիոտիկներ են ներարկել, որպեսզի մաքրեն աղիները բակտերիաներից: Դրանից հետո նրանց ներմուծվել են Clostridium-ի գենետիկորեն ձևափոխված շտամներ, որոնք կարող են առաջացնել կամ չառաջացնել IPA:
Այն դեպքում, երբ բակտերիաները չեն արտադրում 3-indolepropionic թթու, և այն գրեթե բացակայում է շիճուկում, վերականգնումը խանգարվում է: Սա ապացուցում է, որ IPA-ն, որն արտադրվում է այս բակտերիաների կողմից, ունակ է ակտիվացնել վնասված նյարդերի վերականգնումը։
09:26 26.04.2025
Լավրովը մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցություններըՌուսաստանը մտադիր չէ հանրայնացնել ուկրաինական հարցի կարգավորման շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների առաջընթացը մինչև դրանց պաշտոնական ավարտը, CBS-ի լրագրող Մարգարետ Բրենանին տված հարցազրույցում ասել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք իսկապես շատ քաղաքավարի մարդիկ ենք, ի տարբերություն որոշների, մենք երբեք հրապարակավ չենք քննարկում այն, ինչ քննարկվում է բանակցություններում, հակառակ դեպքում բանակցությունները լուրջ չեն լինի»,- ասել է նա։ […] ...
09:12 26.04.2025
Քաղաքացու օրն այն մասին է, որ ժողովուրդը՝ այսինքն ՀՀ քաղաքացիների հավաքականությունն է իշխանության տերը մեր երկրում․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Քաղաքացու օրվա կապակցությամբ․ «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, այսօր նշում ենք Քաղաքացու օրը եւ շնորհավորում եմ բոլորիդ այս տոնի առիթով։ Ինչի՞ մասին է այս տոնը եւ ի՞նչ կա շնորհավորելու։ Քաղաքացու օրն այն մասին է, որ ժողովուրդը՝ այսինքն ՀՀ քաղաքացիների հավաքականությունն է իշխանության տերը մեր երկրում։ Արդեն 7 տարի […] ...
09:00 26.04.2025
«Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը որոշել է հեռանալ թիմիցԻսպանական «Ռեալ Սոսյեդադ» ակումբի գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը որոշել է հեռանալ թիմից։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Ալգուասիլը ակումբում որպես գլխավոր մարզիչ աշխատում է 2018 թվականից, մինչ այդ նա 7 տարի ղեկավարել է երիտասարդական թիմերը։ Հենց նույն թիմում նա սկսեց իր պրոֆեսիոնալ կարիերան 1989 թվականին։ 2019/20 մրցաշրջանի ավարտին մասնագետը Սան Սեբաստիան քաղաքը ներկայացնող […] ...
08:30 26.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
00:00 26.04.2025
Մետրոյի շահագործումից ի վեր չփոխարինված օդափոխության հին համակարգերը փոխարինվել ենԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Երևանի մետրոպոլիտենում ընթացող աշխատանքներին: «Մետրոյի շահագործումից ի վեր չփոխարինված օդափոխության հին համակարգերը փոխարինվել են: Մետրոպոլիտենում կայարաններ մաքուր օդ մատակարարելու, արտակարգ իրավիճակների դեպքում (հրդեհներ) ծուխը արտանետելու, օդի հարաբերական խոնավությունը նվազեցնելու նպատակով՝ 2023թ-ից մեկնարկեցինք օդափոխության համակարգերի փոխարինման աշխատանքները: Դրանք արդեն մաշվել և դուրս էին եկել պիտանելիությունից: Ծրագրի շրջանակում […] ...
23:55 25.04.2025
Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Genesis»-ը, «Lixiang»-ը, «Toyota Camry»-ն և «Nissan Tiida»-ն․ կան վիրավորներԱպրիլի 25-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են «Genesis», «Lixiang», «Toyota Camry» և «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են […] ...