Ջավախքի գույները, մշակութային կոթողները՝ հայ և վրացի նկարիչների կտավներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+17.09 oC

Ջավախքի գույները, մշակութային կոթողները՝ հայ և վրացի նկարիչների կտավներում

13:17 01.07.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունիսի 22-25-ը Ջավախքում անցկացվել է «Համատեղ հայացք Սամցխե-Ջավախեթիին» խորագրով հայ-վրացական պլեներ-փառատոնը, որի շրջանակում բացվել է համանուն ցուցահանդեսը։ Կազմակերպիչը «Ջավախքին աջակցություն» հիմնադրամն է՝ «Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ» ՈՒՀԿ-ի, Հայաստանի և
Վրաստանի նկարիչների միությունների հետ համատեղ։

Հայ և վրացի շուրջ 25 նկարիչներ՝ Երևանից, Թբիլիսիից և Ջավախքից, չորս օր շարունակ շրջել են Ջավախքի տարբեր գյուղերում ու քաղաքներում, տեսարժան վայրերում և իրենց տեսածն ու զգացածը փոխանցել կտավին:

Փառատոնի շրջանակում Ախալցխա քաղաքում բացվել է «Համատեղ հայացք Սամցխե Ջավախեթիին» խորագրով հայ-վրացական ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվել է փառատոնի մասնակիցների շուրջ 70 կտավ։

Բացմանը ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։ Նրա նշմամբ՝ հայերը և վրացիները, դարերով կողք կողքի ապրելով, բավարար չափով չեն ճանաչում միմյանց, իսկ միմյանց ճանաչելու լավագույն եղանակը մշակույթն է:

«Նմանօրինակ մշակութային միջոցառումներով մենք պետք է նպաստենք երկու ժողովուրդների փոխճանաչմանը։ Մեր նախաձեռնությունները պետք է լինեն համատեղ՝ մեր վրաց գործընկերների հետ։

Շատ լավ համագործակցության փորձ ունենք ՋԱՀ-ի հետ, և կարծում եմ՝ առաջիկայում այսպիսի ծրագրեր առավել շատ կունենանք։ Մեր սրահն էլ այսօր ողողված է կանաչով, կտավներում ամենագերակշռող գույնը կանաչն է»,- ասել է նախարարի տեղակալը՝ շնորհավորելով ներկաներին, և մաղթել, որ այս բարդ ժամանակներում կյանքը ողողված լինի կանաչով, բնության և մարդու հանդեպ հիացմամբ։

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանի խոսքերով՝ հիմնադրամը մեծ տեղ է տալիս մշակույթի ոլորտի զարգացմանը, որը մշտապես ՋԱՀ-ի ուշադրության կենտրոնում է. «Ասածիս  վառ ապացույցն են նմանօրինակ պլեներ-փառատոները, ցուցահանդեսները, հիմնադրամի կողմից հիմնադրված աշուղ Ջիվանու տուն-թանգարանն ու Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնված ցուցասրահը։ Հայ-վրացական այսօրինակ համագործակցության ծրագրեր առաջիկայում դեռ շատ կունենանք»։

Վրաստանի նկարիչների լիգայի տնօրեն Նուգզար Մելաձեն շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին հրաշալի մշակութային նախագծի իրագործման համար՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր թանգարան կուզենա գոնե մի նկար ունենալ յուրովի գեղեցիկ այս ստեղծագործություններից։

Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, միանալով բոլոր շնորհավորանքներին, կարևորել է մշակութային կապը Ջավախքի հետ՝ շեշտելով, որ այս նախագծով մշակութային երկար համագործակցության հիմք է դրվում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը կարծում է, որ Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմից

12:07 28.04.2025

Թրամփը կարծում է, որ Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմի նկատմամբ իր հավակնություններից, այս կարծիքն է հայտնել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը Վատիկանում նրա հետ հանդիպումից հետո։ «Կարծում եմ՝ այո»,- պատասխանել է Թրամփը լրագրողի այն հարցին, թե արդյոք Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմի նկատմամբ իր հավակնություններից։ Ամերիկացի առաջնորդն ասել է, որ Զելենսկու հետ հանդիպումը լավ է անցել։ «Նա […] ...

SHANTNEWS

12:00 28.04.2025

SHANTNEWS

Ցանցում խճճված արջի քոթոթը տեղափոխվել է կենդանիների կացարան․ ԲԸՏՄ

11:53 28.04.2025

Ցանցում խճճված արջի քոթոթը տեղափոխվել է կենդանիների կացարան․ ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ է ստացվել Տավուշի մարզի Աչաջուր համայնքում հայտնաբերված արջի քոթոթի վերաբերյալ։ Տեսուչները տեղում պարզել են, որ Աչաջրի բնակիչ Ա․Սարուխանյանն Աչաջուր-Մակարավանք ճանապարհին հայտնաբերել է մետաղական ցանցի մեջ խճճված արջի քոթոթ, որին ինքնուրույն ազատել ու տեղափոխել է իր տուն։ Կենդանու արտաքին զննությամբ վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Գորշ արջի մոտ 2 ամսական քոթոթը տեղափոխվել […] ...

Տեղեկությունները կեղծ են. ՊՆ-ն հերքել է Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ վթարի մասին լուրերը

11:43 28.04.2025

Տեղեկությունները կեղծ են. ՊՆ-ն հերքել է Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ վթարի մասին լուրերը

Մամուլում շրջանառվում են ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենայի մասնակցությամբ վթարի տեսանյութ և մեկնաբանություններ, ըստ որի՝ իբր վթարը տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ: «Նշված տեղեկությունները կեղծ են, պաշտպանության նախարարը նշված մեքենայում չի եղել, ավելին՝ նշված ժամին Սուրեն Պապիկյանը գտնվել է տանը»,-հայտնում են ՀՀ ՊՆ-ից: ...

Լավրովն ու Ռուբիոն նշել են, որ կարևոր է Ուկրաինայի հարցով բանակցությունների նախապայմանների համախմբումը

11:34 28.04.2025

Լավրովն ու Ռուբիոն նշել են, որ կարևոր է Ուկրաինայի հարցով բանակցությունների նախապայմանների համախմբումը

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է իր ղեկավար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ նախօրեին կայացած հեռախոսազրույցի մասին, որում կողմերն ընդգծել են Ուկրաինայում խաղաղության ուղու համաձայնեցման համար բանակցություններ սկսելու նախապայմանների համախմբման կարևորությունը։ «Շարունակվել է կարծիքների արդյունավետ փոխանակումը ռուս-ամերիկյան քաղաքական երկխոսության առանցքային ասպեկտների վերաբերյալ, որը զգալիորեն ակտիվացել է վերջին շրջանում: Հիմնական ուշադրությունը կենտրոնացած էր ուկրաինական ճգնաժամի թեմայի […] ...

ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխության մասնակցության հրավեր

11:25 28.04.2025

ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխության մասնակցության հրավեր

Մեկնարկում է 2025 թ. տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխությունը ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների համար։ Մրցանակաբաշխությունն այս տարի անցկացվում է 19-րդ անգամ։ Մրցանակաբաշխությունն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ ՏՏ բնագավառում լավագույն աշակերտներին ճանաչելու և խրախուսելու նպատակով: Մրցանակաբաշխությունը կանցկացվի երկու փուլով. առաջին փուլում […] ...

BACK_TO_TOP