«Ես եմ» ծրագրի նորակոչիկները երդվել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
19:25:31
Ամսաթիվ
05 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.22
  • RUBLE
    4.63
  • 431.28
WEATHER
+9.09 oC

«Ես եմ» ծրագրի նորակոչիկները երդվել են

15:21 24.02.2018

«Ես եմ» ծրագրով ՊԲ զորակոչված նորակոչիկներն այսօր՝ փետրվարի 24-ին, երդվել են: ՊԲ-ից հայտնում են, որ այս առիթով Ասկերանի տանկ-հուշարձանի մոտ հանդիսավոր միջոցառում է կազմակերպվել: Միջոցառմանը մասնակցել են Արցախի ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ՊԲ-ի, միավորումների և զորամասերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչները, նորակոչիկների հարազատները: Հանդիսավոր արարողությանը ներկա է եղել նաև հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում աշխատանքային այցով ՊԲ այցելած ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Շնորհավորելով նորակոչիկներին՝  Վիգեն Սարգսյանը վստահություն է հայտնել, որ առաջիկա տարիներին ծառայության այս տարբերակը ընտրած տղաները ոչ միայն չեն ափսոսա իրենց հետագա կյանքի համար վճռորոշ դեր ունեցող որոշման համար, այլև դրական օրինակով կվարակեն նախազորակոչային տարիքում գտնվող բազմաթիվ այլ երիտասարդների:

Երդման արարողության ավարտից հետո  Վիգեն Սարգսյանը հանդիպել է ՊԲ-ի բարձրաստիճան հրամկազմի հետ: Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցությանը վերաբերող օրակարգային տարբեր թեմաներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Դինամո Մինսկ»-«Նեման» հանդիպումը չեղարկվել է. հայտնի է պատճառը

23:09 05.04.2025

«Դինամո Մինսկ»-«Նեման» հանդիպումը չեղարկվել է. հայտնի է պատճառը

Ֆուտբոլի Բելառուսի առաջնության երրորդ տուրի «Դինամո Մինսկ»-«Նեման» հանդիպումը չեղարկվել է ձյան առատ տեղումների պատճառով։ Այս մասին հայտնում է Մինսկի «Դինամոյի» մամուլի ծառայությունը։ Մինսկում կայացած հանդիպումն առաջին խաղակեսում ընդհատվեց 0։0 հաշվով։ Մրցավարական թիմը որոշեց չեղարկել խաղը այն դադարեցվելուց 20 րոպե անց։ Հանդիպման նոր ժամկետի մասին կհայտարարվի ավելի ուշ։ Առաջին երկու տուրերում «Դինամոն» վաստակել է 4 միավոր […] ...

ԲՏԱ նախարարը Փարիզում քննարկել է կրթական և ինժեներական ոլորտում համագործակցության հնարավորությունները

22:47 05.04.2025

ԲՏԱ նախարարը Փարիզում քննարկել է կրթական և ինժեներական ոլորտում համագործակցության հնարավորությունները

Ապրիլի 5-ին Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է École polytechnique՝ Փարիզի պոլիտեխնիկական դպրոց, և Ֆրանսիայի առաջատար ինժեներական հաստատություններից մեկը՝ ENSTA ParisTech՝ քննարկելու Հայաստանի և Ֆրանսիայի տեխնոլոգիական կրթական և գիտահետազոտական կառույցների միջև համագործակցության խորացման հնարավորությունները։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանդիպումների ընթացքում կողմերը ներկայացրել են բարձր […] ...

Ինձ համար տարօրինակ է այն աժիոտաժը, որ սկսվել է Հայաստանում․ Թաթուլ Մանասերյանը՝ ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերի մասին

22:35 05.04.2025

Ինձ համար տարօրինակ է այն աժիոտաժը, որ սկսվել է Հայաստանում․ Թաթուլ Մանասերյանը՝ ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերի մասին

Միացյալ Նահանգներն այսօրվանից կիրառում է ապրանքների ներմուծման մասշտաբային մաքսատուրքեր, որոնք չեն եղել անցյալ դարասկզբից ի վեր: ԱՄՆ վարչակազմը մաքսատուրքեր է սահմանում փոխադարձության սկզբունքով: Ի՞նչ է սա նշանակում, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ համաշխարհային տնտեսության ու մասնավորապես նաև Հայաստանի տնտեսության վրա։ Թեմայի շուրջ «Հեռանկարը» զրուցել է տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանի հետ։ Ցանկում 185 երկիր է, այսինքն […] ...

Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի և Գերմանիայի Հայդելբերգի համալսարանական կլինիկայի միջև հուշագիր է ստորագրվել

22:23 05.04.2025

Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի և Գերմանիայի Հայդելբերգի համալսարանական կլինիկայի միջև հուշագիր է ստորագրվել

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում է: Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից: Հայկական կողմը այցելել է Գերմանիայի Հայդելբերգի համալսարանական կլինիկա, որտեղ հանդիպել է հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Յուրգեն Դեբուսի հետ, ով նաև ճառագայթային ուռուցքաբանության և ճառագայթային թերապիայի բաժանմունքի բժշկական տնօրենն է: Գործընկերների հետ հանդիպման ժամանակ Լենա Նանուշյանն ընդգծել է, […] ...

ԼՂ լուծարման հրամանագրի հրապարակումից հետո Ղարաբաղի բնակիչների իրավունքների հարցը դուրս է եկել կարգավորման օրակարգից. ԱԳՆ

22:12 05.04.2025

ԼՂ լուծարման հրամանագրի հրապարակումից հետո Ղարաբաղի բնակիչների իրավունքների հարցը դուրս է եկել կարգավորման օրակարգից. ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից, «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ փոխանցել են Արտգործնախարարությունից: Գերմանիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ բանակցություններում գլխավոր խոչընդոտը եղել է այն, որ մինչև 2024 թվականի հունվարը «Հայաստանը […] ...

SHANTNEWS

22:00 05.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP