36 հայտից հաստատվել է 30-ը․ հայտնի են Շիրակի մարզի 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի հաստատված փաթեթները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+3.09 oC

36 հայտից հաստատվել է 30-ը․ հայտնի են Շիրակի մարզի 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի հաստատված փաթեթները

19:21 30.06.2022

2022 թվականին Շիրակի մարզի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 36 սուբվենցիոն փաթեթից կառավարությունը հաստատել է 30-ը։ Առաջին փուլով մարզում իրականացվելու են 7,7 մլրդ դրամի աշխատանքներ՝ մեծ մասամբ ճանապարհաշինություն, մանկապարտեզների վերանորոգում, համայնքային կենտրոնների կառուցում, նոր ջրագծերի անցկացում բաղադրիչներով: Այժմ հաստատված հայտերը գտնվում են մրցութային գործընթացներում, շինընկերությունների ընտրությունից հետո հուլիսի առաջին տասնօրյակում նախատեսվում են ծրագրերի մեկնարկները։

Սարակապում խմելու ջրի խնդիրն այնքան հին է, որքան գյուղը սնուցող միակ ինքնահոս աղբյուրը, որը գտնվում է գյուղի կենտրոնում։ Համայնքը խմելու ջուր երբևէ չի ունեցել, ջրամատակարարման արտաքին ու ներքին ցանց ընդհանրապես կառուցված չի եղել։ Համայնքի բնակիչների միակ աղբյուրը սարերից եկող այս ջուրն է, որն էլ ամռան ամիսներին բարակում է։

«Էս ջուրը միշտ եղել է, խմելու ջուր է, սարի տակից է գալիս, նորմալ ջուր է, ստուգված է, ամեն տարի սանէպիդը գալիս է, ստուգում ու թույլ է տալիս օգտագործել։ Բայց ծավալը շատ քիչ է։ Նույն ջրից օգտվում են նաև անասունները։ Ժամանակ է լինում, որ անասուններին էլ չի հերիքում»,- ասում է Սարակապի վարչական ղեկավար Վահրամ Մկոյանը։

Խնդիրը տասնամյակների պատմություն ունի։ Գյուղում հարմարվել են բնական աղբյուրի ջուրը տարբեր միջոցներով տուն հասցնելու դժվարություններին։ Ջուր կրելը համարում են իրենց առօրյայի կարևոր մասը։

«Էս որ դարն է, որ ջուրը կրելով ենք օգտագործում, ես ինչ կհիշեմ, պուճուր ժամանակից ջուր կկրեմ, մինչև հիմա էլ նույն վիճակն է։ Նույնիսկ ջահելները նույն ջրի պատճառով թողնում-գնում են գյուղից»,- դժգոհում են Սարակապի բնակիչները։

Սարերի ջուրը գյուղովի են կիսում, կենսական նշանակության աղբյուրին այլընտրանք՝ սարակապցիների մի մասը բակերում 7-8 մետր խորության հորեր են փորել, արտեզյան ջուրն օգտագործում են տնամերձները ոռոգելու համար, իսկ հորի ջուրը խմելու համար պիտանի չէ:

Խմելու ջուրը ցանցով Սարակապ հասցնելու ծրագիր է ներկայացրել համայնքը, այն գյուղական բնակավայրի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներից է համարվել։ Անի խոշորացված համայնքի այս տարվա սուբվենցիոն փաթեթների ցանկում է ընդգրկվել և ստացել է հաստատում։ Ծրագիրը գնահատվել է մոտ 75,5 մլն դրամ։

Նախատեսվում է Աղին գյուղի վարչական տարածքում 80-100 մետր խորության խորքային հորի հորատում կատարել, պոմպ տեղադրել և մոտ 5 կմ երկարության ջրագիծ անցկացնել։ Աղինից արտեզյան ջուրը խողովակաշարով հասնելու է Սարակապ և կուտակվելու է խորհրդային տարիներին կառուցված 2 խոշոր ջրամբարներից մեկում։

«Մեր գյուղում 2 հատ ջրամբար ունենք, բայց որ ջրի հարցը կարգավորվի, մենք մեկը կօգտագործենք։ 400 տոննա տարողություն ունի, իսկ մեր համայնքը փոքր է, հաստատ այդքան ջուրը մեզ  կհերիքի»,- նշում է համայնքի վարչական ղեկավարը։

Գյուղում ջրամատակարարման ներքին ցանցի անցկացում ևս նախատեսվում է, բայց այն կիրականացվի ծրագրի երկրորդ փուլով՝ հաջորդ տարում։ Այս տարի, հավանաբար, հուլիսի առաջին կեսին հորատման աշխատանքները կսկսեն, շինարարի մրցույթն արդեն հայտարարված է։ Ընդհանուր առմամբ, 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով մարզի այլ համայնքներում ևս խմելու ջրագծերի և ոռոգման ցանցի անցկացման աշխատանքներ են կատարվելու։ Ինչպես միշտ, սուբվենցիոն հայտերում մեծ բաժինը ճանապարհաշինական ծրագրերինն է, և մարզում կվերանորոգվեն ավելի քան 14 կմ երկարության համայնքային նշանակության երկար ու կարճ ճանապարհներ։

«Ծրագրերի մեծ մասը ճանապարհաշինություն է՝ բարեկարգում, նորոգում։ Ամենամեծ ծրագրային հայտով ներկայացել է Գյումրին՝ մոտ 3,5 մլրդ դրամի չափով, Ախուրյանը՝ 1 մլրդ դրամից ավելի գումարի չափով, Արթիկը՝ 900 մլն  դրամ, իսկ Անի համայնքի կողմից ներկայացվել է մոտ 1 մլրդ դրամի ծրագիր»,- նշում է Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանը։

Շիրակի մարզից ներկայացված 36 հայտից 6-ն առայժմ հաստատում չի անցել, բացասական գնահատումով վերադարձվել է լրամշակման։ Ծրագրային չափորոշիչներին համապատասխան լինելու դեպքում մնացած վեց հայտերը կընդգրկվեն արդեն հաջորդ տարվա սուբվենցիոն ծրագրերում։

Հաստատված 30 սուբվենցիոն հայտերից որևէ մեկը շինարարական մեկնարկում չէ։ Այն, ինչ ընթացքի մեջ է, 2021 թվականից անավարտ մնացած մոտ 12 սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներն են, որոնց մի մասում հայտնաբերվել են թերություններ և որակի խախտումներ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP