Թուրքական կողմից հաճախ հնչում են հայտարարություններ, որոնք այնքան էլ օգտակար չեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի համար. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

Թուրքական կողմից հաճախ հնչում են հայտարարություններ, որոնք այնքան էլ օգտակար չեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի համար. Փաշինյան

23:32 27.06.2022

«Թուրքական կողմից հաճախ հնչում են հայտարարություններ, որոնք այնքան էլ օգտակար չեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի համար. գործընթացներին խոչընդոտում է նաև Թուրքիայից հնչող «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը, սակայն հայկական կողմը հարաբերությունների կարգավորման հնարավորություն տեսնում է և անկեղծորեն տրամադրված է այդ ուղղությամբ ամեն ինչ անելու»,- ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Խոսելով  Թուրքիայի հետ հարաբերությունների վերջնական կարգավորման հնարավորությունների մասին՝ վարչապետն ասել է.

«Եթե ես հիմա ասեմ, որ հնարավորություն չկա, հարց կառաջանա, թե ինչի՞ համար ենք բանակցում: Եթե բանակցում ենք, նշանակում է, որ առնվազն որոշակի ըմբռնում կա, որ դա հնարավոր է իրագործել, հնարավոր է՝ քայլ-քայլ, փոքր քայլերով գնալ առաջ: Մենք հաճախ ասում ենք, որ խոսակցությունն արդյունավետ չի, դեռ արդյունքներ չի տվել, բայց մյուս կողմից էլ տեսնում ենք, որ ուղիղ չվերթներն, օրինակ, վերականգնվել են: Բայց մյուս կողմից մենք հասկանում ենք, որ նախկինում ևս եղել է, որ ուղիղ չվերթ է իրականացվել Երևանից Ստամբուլ և Ստամբուլից Երևան: Եվ մենք հիմա փորձում ենք փոքր քայլերով գնալ առաջ»:

«Նախկինում թուղթ է ստորագրվել, ամենաբարձր մակարդակով փոխայցեր, շփումներ են եղել, բայց արդյունքում չի լուծվել խնդիրը: Ֆունդամենտալ պատճառը, որ այն ժամանակ չի լուծվել, այն է եղել, որ չնայած ի սկզբանե ստորագրված փաստաթղթի մեջ չի եղել կապակցվածություն՝ ԼՂ հիմնախնդրի կամ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ, բայց վավերացման փուլում Թուրքիան դա կապել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների, ԼՂ հակամարտության գոտում ստատուս քվոյի փոփոխության հետ և այսպես շարունակ»,-ասաց Փաշինյանը:Հարցին, թե արդյոք հիմա էլ է Թուրքիան կապում՝ Փաշինյանը պատասխանեց.

«Հրապարակային հայտարարություններով կարող ենք տեսնել առնվազն, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրար հետ խորհրդակցությունների, նույնիսկ, կարող ենք ասել, ճշտումների մեջ են այս հարցով: Առնվազն այսքանով կարելի է նկատել, որ կապ կա: Թե այդ կապն այսօրվա իրավիճակով որքանո՞վ է ամուր և խորը, կարծում եմ՝ հընթացս կերևա: Մենք աշխատում ենք այն տրամաբանությամբ, որ կա հնարավորություն, և մենք անկեղծորեն պետք է ամեն ինչ անենք: Հակառակ դեպքում, իմաստ չէր ունենա խոսակցությունը: Մենք մտածում ենք, որ կա հնարավորություն, և տրամադրված ենք ամեն ինչ անել՝ այդ հնարավորությունն օգտագործելու համար: Թուրքիայից անընդհատ հնչող «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումները խոչընդոտում են պրոցեսներին, բացասական ֆոն են ստեղծում: Հայտարարություններ են հնչեցվում, որոնք այնքան էլ օգտակար չեն գործընթացի համար,- ասել է վարչապետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով

14:40 24.11.2024

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով

Երևանում նոյեմբերի 24-ի և 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ։ Հանրապետության տարածքում նոյեմբերի 24-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-28-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է […] ...

Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի միջուկային նորացված դոկտրինը ազդանշան է դարձել Արևմուտքի համար

14:20 24.11.2024

Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի միջուկային նորացված դոկտրինը ազդանշան է դարձել Արևմուտքի համար

Ռուսաստանի Դաշնության միջուկային նորացված դոկտրինի հրապարակումը կարելի է ազդանշան համարել ԱՄՆ վարչակազմի համար, որն իրականացնում է ուկրաինական հակամարտության աննախադեպ սրացում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դե, իհարկե, այստեղ պատահականություններ չկան, կա որոշակի օրինաչափություն»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնության նորացված միջուկային […] ...

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 24-ին

14:00 24.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 24-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 406 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 410 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.81 դրամ: ...

1 մլրդ դրամ՝ մշակութային կենտրոնների համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու համար

13:40 24.11.2024

1 մլրդ դրամ՝ մշակութային կենտրոնների համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու համար

1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու նպատակով, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Այս տարի արդեն 250 միլիոն դրամ արժողությամբ երաժշտական գործիքներ ու լուսաձայնային սարքավորումներ տեղ են հասել, գնման գործընթացը շարունակվում է: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Աշխատանքային քննարկում՝ «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով

13:20 24.11.2024

Աշխատանքային քննարկում՝ «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն աշխատանքային քննարկում էր կազմակերպել «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով։ Գործադիրի ներկայացուցիչները նախանշել են ՀՀ կառավարության ծրագրով առաջ քաշված գիտության ոլորտի զարգացման խնդիրները, ընդգծել անհրաժեշտ անելիքները: Մանրամասները՝ Ազգային ժողովի տեսանյութում: ...

Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները

13:00 24.11.2024

Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները

Նոյեմբերի 24-ին, ժամը 10:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցում «BMW» մակնիշի ավտոմեքենայի դուռը փակվել է, մանկահասակ երեխան մնացել է ներսում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են ավտոմեքենայի դուռը․ ներսում է գտնվել Ռ. Ս.-ն (ծնված 2023 թ․): ...

BACK_TO_TOP