Խորհրդարանը քննարկել է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի ընտրության հարցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+2.09 oC

Խորհրդարանը քննարկել է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի ընտրության հարցը

14:51 27.06.2022

Ազգային ժողովը հունիսի 27-ին պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջան է գումարել:

Խորհրդարանը քննարկել է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի ընտրության հարցը: Այդ պաշտոնում ընտրվելու համար Բարձրագույն դատարանի խորհուրդն առաջադրել է Հրաչ Այվազյանի, Արտակ Զեյնալյանի և Լիանա Հակոբյանի թեկնածությունները: Ներկայացված երեք թեկնածուներից Ազգային ժողովը պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու:

Ելույթ ունենալով՝ ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը պարզաբանել է, որ դատական ոլորտում նախորդ տարի իրականացված բարեփոխումների շրջանակում ավելացվել է Վճռաբեկ դատարանի պալատների թիվը, ուստի այդ պալատների թափուր պաշտոններում դատավորներ նշանակելու անհրաժեշտություն է առաջացել: Զեկուցողի խոսքերով՝ ՀՀ դատական օրենսգրքում արված այս փոփոխությունն ազդելու է մարդու իրավունքների պաշտպանվածության ավելացման վրա, քանի որ այն միտված է խթանելու դատարանների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը և նպաստելու է գործերը ողջամիտ ժամկետում քննելուն:

Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու Հրաչ Այվազյանին ներկայացրել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը:

Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու Հրաչ Մարտունի Այվազյանի կենսագրությունը՝ այստեղ:

Ելույթ ունենալով՝ Հրաչ Այվազյանն անդրադարձել է Վճռաբեկ դատարանի դերին ու նշանակությանն արդարադատության համակարգում, նշել առկա խնդիրները: Մասնավորապես, այդ խնդիրներից են դատարանների անհամաչափ ծանրաբեռնվածությունն ու բողոքները քննելու անորոշ ժամկետները: Ըստ նրա՝   թեև դատարանները պատշաճ արդարադատություն են իրականացնում, այնուամենայնիվ, հանրության գնահատականներն իրականացված արդարադատության և դատական իշխանության նկատմամբ երբեմն անբավարար են լինում:

Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու Արտակ Զեյնալյանին ներկայացրել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը:

Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու Արտակ Հայկազի Զեյնալյանի կենսագրությունը՝ այստեղ:

Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու Արտակ Զեյնալյանը նշել է, որ հեղինակել է հարյուրավոր բողոքներ, հայցեր, դիմումներ, որոնք հիմք են հանդիսացել իրավակիրառական պրակտիկայի բարելավմանը: Թեկնածուն արձանագրել է, որ մասնագիտացված վարչական դատարանների հիմնադրումն ու ստեղծումը շրջադարձային նշանակություն ունեցավ Հայաստանի իրավունքի զարգացման գործում: Վճռաբեկ դատարանի վարչական պալատի հիմնադրումը զեկուցողը ևս շրջադարձային է համարել: Նրա խոսքերով՝ արդար դատաքննության իրավունքի մի շարք բաղադրատարրեր, այդ թվում՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը, ՀՀ-ում ապահովված չեն, կամ բավարար վիճակում չեն: Ըստ Արտակ Զեյնալյանի՝ այստեղ լուրջ անելիքներ ունի թե՛ Վճռաբեկ դատարանը, թե՛ Վճռաբեկ դատարանի նորաստեղծ վարչական պալատը: Նա կարևորել է նաև Փաստաբանների պալատի դերակատարումը, ներկայացրել դատաիրավական բարեփոխումների իր տեսլականը:

Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու Լիանա Հակոբյանին ներկայացրել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը:

Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու Լիանա Օնիկի Հակոբյանի կենսագրությունը՝  այստեղ: 

Լիանա Հակոբյանն ընդգծել է, որ այսօրվա ընտրությունն առանձնահատուկ է նրանով, որ երեք թեկնածուի ընտրությամբ ձևավորվում է Վճռաբեկ դատարանի կառուցվածքային նոր միավոր, ամբողջական է դառնում Վարչական արդարադատության համակարգը: Նրա խոսքերով՝ այսօրվա ընտրությամբ ավարտվում է ՀՀ-ում վարչական արդարադատության մասնագիտացված համակարգի ձևավորումը, որի սկիզբը դրվել է դեռևս 2008 թ. ՀՀ վարչական դատարանի ստեղծմամբ: Վարչական արդարադատության առանձնահատկություններից նա առանձնացրել է պետական կառավարման ամբողջ համակարգի կայունության, կատարելագործման ապահովումը:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ կատարում են դատական իշխանության բնագավառում վերջին շրջանի ամենամեծ ընդլայնումներից մեկը: Նա գնահատել է առաջին եռյակում ընդգրկված թեկնածուների թե՛ մասնագիտական կարողությունները, թե՛ արժեքային համակարգը՝ նշելով, որ նրանցից յուրաքանչյուրը մեծ ներդրում է ունեցել ՀՀ դատաիրավական զարգացման գործում: Հանձնաժողովի նախագահի խոսքերով՝ դատաիրավական բարեփոխումները լինելու են մշտական, զարգանալու և իրականացվելու են պարբերաբար՝ ըստ անհրաժեշտության՝ լավարկելով դատական իշխանության աշխատաոճը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ում մանրածախ առևտրով զբաղվողները նախապես են հայտարարել «Սև ուրբաթ»՝ նվազ պահանջարկի պատճառով

00:00 27.11.2024

ԱՄՆ-ում մանրածախ առևտրով զբաղվողները նախապես են հայտարարել «Սև ուրբաթ»՝ նվազ պահանջարկի պատճառով

Ամերիկյան մանրածախ առևտրականները, պահանջարկի նվազման պայմաններում, սկսել են բազմօրյա վաճառքներ, որոնք համընկնում են «Սև ուրբաթի» հետ, գրում է Financial Times-ը։ 2024 թվականին սև ուրբաթը ընկնում է նոյեմբերի 29-ին, սակայն Walmart Inc., Amazon.com Inc., Target Corp. և Macy’s Inc. դրա կապակցությամբ արդեն ակցիաներ են սկսվել։ Միևնույն ժամանակ, ըստ Circana-ի, ընդհանուր ապրանքային միավորների վաճառքները նոյեմբերի 16-ին ավարտվող […] ...

Մեքսիկայի նախագահը Թրամփին սպառնում է պատասխան մաքսատուրքերով

23:52 26.11.2024

Մեքսիկայի նախագահը Թրամփին սպառնում է պատասխան մաքսատուրքերով

Մեքսիկան պատրաստ կլինի նմանատիպ պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ԱՄՆ-ում իր ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանվեն, երեքշաբթի ասել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ «Մի մաքսատուրքը կհանգեցնի մեկ այլ մաքսատուրքի, և դա կշարունակվի այնքան ժամանակ, մինչև մենք վտանգի տակ կդնենք մեր ընդհանուր ընկերությունները», – ասել է Շեյնբաումը՝ նկատի ունենալով ամերիկյան ավտոարտադրողներին, որոնք […] ...

Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է հետաքրքիր լինի․ Սանյոլը՝ Հայաստան-Վրաստան խաղի մասին

23:44 26.11.2024

Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է հետաքրքիր լինի․ Սանյոլը՝ Հայաստան-Վրաստան խաղի մասին

Ֆուտբոլի Վրաստանի ազգային հավաքականի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը խոսել է Հայաստանի հավաքականի հետ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի երկխաղյա դիմակայության մասին: «ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կովկասյան դերբի է լինելու: Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է որ հետաքրքիր լինի։ Լավ է, որ ստիպված չենք լինի երկար ճանապարհորդության դիմանալ։ Հարևան երկրների մրցակցությունը, անշուշտ, «հավելյալ լարվածություն» կհաղորդի խաղերին: […] ...

Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ներկայանալ մալուխային միջադեպերի հետաքննությանը

23:38 26.11.2024

Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ներկայանալ մալուխային միջադեպերի հետաքննությանը

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը պահանջել է, որ չինական Yi Peng 3 բեռնանավը, որը նավարկելիս է եղել Բալթիկ ծովում երկու ստորջրյա մալուխների մոտով, երբ դրանք խզվել են, այս միջադեպերի հետաքննության շրջանակներում մեկնի Շվեդիա։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Bloomberg-ը։ «Մենք կապի մեջ ենք նավի և Չինաստանի հետ: Մենք մեր ցանկությունն ենք հայտնել, որ այս նավը նավարկվի […] ...

ՆԱՏՕ-ն և Ուկրաինան կքննարկեն Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները

23:32 26.11.2024

ՆԱՏՕ-ն և Ուկրաինան կքննարկեն Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները

ՆԱՏՕ-ի երկրների մշտական ներկայացուցիչները Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանում Ուկրաինայի ներկայացուցչի հետ կքննարկեն ռուսական նոր միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները, հաղորդում է RTBF հեռուստաալիքը։ Դեսպանների մակարդակով ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդը հանդիպում է Կիևի նախաձեռնությամբ, պարզաբանում է հեռուստաալիքը։ Զեկույցում նշվում է, որ Ուկրաինան խնդրել է իր արևմտյան գործընկերներին մատակարարել իրեն հակաօդային պաշտպանության վերջին սերնդի համակարգեր։ RTBF-ն ընդգծել է, որ […] ...

Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» հաղթանակը․ Ասիայի ՉԼ

23:25 26.11.2024

Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» հաղթանակը․ Ասիայի ՉԼ

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» կազմում դուբլի հեղինակ է դարձել։ Կատարական «Ալ Ղարաֆայի» դեմ Ասիայի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրի արտագնա խաղում Ռոնալդուի թիմը հաղթել է 3-1 հաշվով: «Ալ Նասրը» 13 միավորով երկրորդն է, «Ալ Ղարաֆան»` չորս միավորով 7-րդը: ...

BACK_TO_TOP