20 տարվա դադարից հետո բացառիկ նշանակության Բենիամինի հնավայրում պեղումներ են․ վերսկսումը պայմանավորված է «Հյուսիս-հարավ»-ի շինարարությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+3.09 oC

20 տարվա դադարից հետո բացառիկ նշանակության Բենիամինի հնավայրում պեղումներ են․ վերսկսումը պայմանավորված է «Հյուսիս-հարավ»-ի շինարարությամբ

21:00 24.06.2022

Բենիամինի հնավայրում պեղումներ են: Աշխատանքների վերսկսումը պայմանավորված է «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությամբ, ըստ նախագծի, ճանապարհի մի հատվածն անցնելու է հնավայրի տարածքով: Բենիամինի հնավայրը զբաղեցնում է մոտ 100 հեկտար տարածք: Ներկայի գյուղը ևս կառուցված է հնավայրի վրա: Տասնամյակներ առաջ իրականացված պեղումների ընթացքում պարզվել է, որ հնավայր-բնակավայրը  բացառիկ նշանակություն ունի՝ իր եզակի ու շատ արժեքավոր գտածոներով։

«Հայաստանի ամենակարևոր և ոչ միայն Հայաստանի, այլ նաև Անդրկովկասի ամենակարևոր հուշարձաններից մեկն է և հիմնավորված կարծիքով, սա արքայապատկան դաստակերտ է, որը եղել է Երվանդունյան ժամանակաշրջանից Շիրակի ադմինիստրատիվ կենտրոնը, որովհետև մենք  այստեղ երկու պալատական շենքեր ունենք պեղված»,- նշում է արշավախմբի ղեկավար Համազասպ Խաչատրյանը։

 

Բենիամինի հնավայրում վերջին անգամ, 20 տարի առաջ, հնագետները պեղումներ էին կատարել տարածքում իրականացվող մայր ջրատարի կառուցման պատրվակով։ Հիմա նորից պեղումներ են շինարարական մեծ ծրագրի հանգամանքով՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցումը հասել է այս տարածքին։ Ըստ նախագծի, ճանապարհի մի հատվածն անցնում է  հնավայրով: Մշակութային շերտերը չվնասելու համար որոշվել է մասնագիտական ուսումնասիրություններ կատարել:

Մինչ բուն հնավայրի տարածք հասնելը, արշավախմբը  փորձում է պարզել՝ ճանապարհի լայնացվող հատվածներում կա՞ն արդյոք արժեքավոր մշակութային շերտեր: Ճամփեզրերին փորվում են հետախուզական հորեր, գիտաշխատողներն ու հնագետները ուսումնասիրում են տեղանքի կառուցվածքն ու  բացված հողային շերտերը:

Հետախուզական հորերում որոշ գտածոներ հայտնաբերվել են, ինչն էլ տարածքը ընդլայնելու կամ հողաշերտը խորացնելու առիթ է տվել: Բուն հնավայրի տարածքում արդեն բացվել են մի քանի կացարաններ, որոնք առանձնահատուկ են իրենց պատերի շարվածքով ու մշակված քարերի դիրքով:

«Տեսնում եք՝ ինքը ահագին մեծ քառակուսի է, ահագին մեծ կացարան։ Կենտրոնական մասերում խարիսխներ կան, ենթադրաբար խարիսխներ են, որոնք բացվել են պեղումների ընթացքում։ Սրանց վրա հավանաբար փայտից սյուներ են դրվել, իսկ էդ սյուների վրա ծածկ է կապված եղել»,-բացատրում է Շիրակի երկրագիտական թանգարանի գիտաշխատող Հովհաննես Աղիկյանը։

Թե ինչ նպատակով են օգտագործվել բացված կացարանները, կբացահայտվեն  հայտնաբերված գտածոների ու խեցեղենի ուսումնասիրություններով։ Հնագետները կացարաններից մեկում հայտնաբերել են նաև երկանքի քարի մնացորդներ:

Հնավայրի տարածքից հայտնաբերվել են կենդանական ծագման ոսկորներ ևս։ Ոսկորները կարող են շատ տեղեկություններ փոխանցել տարածքի ու  կացարանների կիրառական նշանակության մասին:

Պեղումները սկսվում են առավոտից ու շարունակվում մինչ երեկո: Հետախուզական հորերի ու բացված կացարանների հողաշերտերի ուսումնասիությունից էլ կախված կլինի  ճանապարհի կառուցման հետագա ընթացքը: Մշակութային արժեքավոր գտածոներ հայտնաբերելու դեպքում հնարավոր են նաև նախագծային որոշ փոփոխություններ:

Հնավայրում պեղումները կավարտվեն օգոստոսին, որից հետո բացված կացարաններն ու հայտնաբերված գտածոները կենթարկվեն մասնագիտական ուսումնասիրությունների: Աշխատանքների ավարտից հետո պեղված տարածքն ամբողջությամբ կչափագրվի ու կփաստաթղթավորվի, կախված ճանապարհի ուղեգծից, հնարավոր է հնավայրի որոշ հատվածներ ենթարկվեն կոնսերվացման:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP