Սահմանադրական բարեփոխումների հանրային քննարկում է տեղի ունեցել Գյումրիում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC

Սահմանադրական բարեփոխումների հանրային քննարկում է տեղի ունեցել Գյումրիում

21:00 23.06.2022

Հայաստանի գլխավոր օրենքը 1995 թվականին ընդունվելուց հետո երկու անգամ փոփոխությունների է ենթարկվել՝ 2005 և 2015 թվականներին՝ հանրաքվեի միջոցով։ 2020-ին նորից Սահմանադրական բարեփոխումների նախագիծ էր մշակվել, որը կասեցվեց նախ համավարակի, հետո պատերազմական դրությամբ պայմանավորված։

Անցած տարեվերջին ձևավորվեց Սահմանադրական բարեփոխումների 13 անդամից կազմված խորհուրդ։ Միաժամանակ կազմված  մասնագիտական հանձնաժողովը հանրային քննարկումներ գործընթաց է իրականացնում։ Գյումրիում կազմակերպված քննարկման մասնակիցներին ներկայացվեցին պետական կառավարման այն ուղղությունները, որոնց գործառույթները բխում են սահմանադրական օրենքներից։

Հանձնաժողովի անդամները նման քննարկումներում ավելի շատ առաջարկությունների են սպասում լսարանից։ Առանձնակի ուշադրության արժանացավ Սահմանադրության տեղական ինքնակառավարմանը վերաբերող հարցը։ Սահմանադրական փոփոխությունների առաջարկների փաթեթով էր ներկայացել Գյումրիի ավագանու նախկին անդամ Լևոն Բարսեղյանը։ Առաջարկներից մեկն էր Սահմանադրությամբ ամրագրել սուբսիդառության սկզբունքը, որը ենթադրում է մարդու կյանքի հետ կապված որոշումների կայացումը պետք է իրականացնի մարդուն ավելի մոտ կանգնած իշխանությունը։

«Ինձ թվում է, որ սուբսիդառության սկզբունքը Հայաստանում լրջորեն խախտված է։ Համայնքային իշխանությունների լիազորությունները անհրաժեշտից շատ պակաս են, այս տեսանկյունից սուբսիդառության կամ մարդամոտ իշխանության սկզբունքը պիտի Սահմանադրության մեջ ամրագրվի։ Իմ պատկերացմամբ բոլոր այն լիազորություններն ու գործերը, որոնք պետությունը կարող է ինքը չանել, պիտի փոխանցի համայնքներին։ Օրինակ՝ թանգարանների կառավարումը․ բոլորովին պարտադիր չէ, որ մշակույթի նախարարությունն իրականացնի իր ՊՈԱԿ-ների միջոցով, ոչ մի սարսափելի բան չի լինի, եթե այդ ամբողջ համակարգը փոխանցվի համայնքներին։ Գյումրին ունի 4  ՀՈԱԿ թանգարան, երկու ՊՈԱԿ թանգարան, երկուսի բնույթն էլ նույնն է։ Ինչպես է, համայնքը կարող է կառավարել 4 թանգարան, չպիտի՞ կարողանա կառավարել 6 թանգարան», – իր ելույթում նշել է Լևոն Բարսեղյանը։

Առաջարկներից էր Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ ավագանու կողմից ընտրված համայնքի ղեկավարը դադարի լինել ավագանու անդամ։ Ներկա օրենսդրությամբ համայնքների ղեկավարներն ավագանու անդամ են և մասնակցում են քվեարկությանը։

«Էդ մարդու մեջ դնում եք հա՛մ տեղական օրենսդիրի լիազորություն, հա՛մ տեղական գործադիրի լիազորություն։ Ինքը նախագիծ է բերում՝ բյուջեի, հաստիքացուցակի, մի հատ էլ կողմ է քվեարկում, հլը մի հատ էլ կատարողականին է կողմ քվեարկում։ Շահերի բախում հասկացությունը ոչ մեկին ծանոթ չէ՞», –  նշել է Բարսեղյանը։

Հանրային քննարկումներից ստացված բոլոր առաջարկներն ու կարծիքները մասնագիտական հանձնաժողովը կմիավորի, դրանցից կզտվեն օրենսդրական և սահմանադրական փոփոխություններին վերաբերողները, հաջորդ ընթացակարգով դրանք կներկայացվեն Սահմանադրական բարեփոխումների խորհրդի քննարկմանը։

«Հիմա ուսումնասիրում ենք մեր սահմանադրական փոփոխությունների պատմությունը, նաև միջազգային փորձը, տարբեր սահմանադրական ճգնաժամերը, ամենը պետք է վերլուծվի, հասկացվի ինչքանով է դա առաջացնում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն», – ShantNews.am-ի հետ զրույցում նշել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Լուսինե Հակոբյանը։

Փոփոխությունների առաջարկները խորհրդի հավանությանն արժանանալու դեպքում մինչև տարեվերջ կմշակվի բարեփոխումների հայեցակարգը։ 2023 թվականի առաջին կիսամյակում պլանավորված է, որ  խորհուրդն աշխատանքները կսկսի մայր օրենքի փոփոխությունների բուն տեքստի մշակման ուղղությամբ ։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP