Լիլիթ Մակունցն այցելել է Գավառ քաղաք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+11.09 oC

Լիլիթ Մակունցն այցելել է Գավառ քաղաք

23:25 03.08.2018

Օգոստոսի 3-ին ճանաչողական այցով Գավառ քաղաք այցելեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:
Նրան ուղեկցում էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Վահե Բուդումյանը և Գեղարքունիքի մարզպետ
Իշխան Սաղաթելյանը: Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանի լրատվության բաժնից։

Նախարարը շրջայց կատարեց Գավառի Լ. Քալանթարի անվան պետական
դրամատիկական թատրոնում, ծանոթացավ արդիականացված թատրոնի պայմաններին և
հնարավորություններին: Նախարարը և մարզպետը զրուցեցին թատրոնի տնօրենի և դերասանական
անձնակազմի հետ, ովքեր հյուրերին ներկայացրին թատրոնի հին ու նոր պատմությունը, խոսեցին իրենց
առաջիկա ծրագրերի և մտահոգող խնդիրների մասին: Դերասանները նախարարին խնդրեցին՝
հնարավորություն ստեղծել և աջակցել Գավառում թատերական ստուդիա հիմնելու հարցում: Լիլիթ
Մակունցը, լսելով բոլոր առաջարկները, նշեց, որ բարձրացված հարցերը նախարարությունում լրացուցիչ
կուսումնասիրվեն և հնարավորության դեպքում կստանան իրենց լուծումները:

Զրույցի ընթացքում խոսվեց նաև նորակառույց թատրոնի հանդիսավոր բացման արարողության ծրագրի
կազմման և մշակման մասին, որին կաջակցեն նաև մշակույթի նախարարությունը և Գեղարքունիքի
մարզպետարանը: Անդրադառնալով ֆինանսական հնարավորությունների ավելացման հարցին՝ Լիլիթ
Մակունցը թատրոնի ղեկավարությանը տեղեկացրեց, որ հաջորդ տարի հանրապետությունում նախատեսվում
է իրականացնել մշակութային դրամաշնորհային ծրագրեր, որոնց կարող է մասնակցել նաև Գավառի
թատրոնը, իսկ հաջողություն ունենալու դեպքում ձեռքբերված միջոցները հնարավոր կլինի ծախսել
թատրոնի կարիքների համար: Գեղարքունիքի մարզպետը և մշակույթի նախարարը այնուհետև եղան Վ.
Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային և Գավառի քաղաքային գրադարաններում: Նրանք
ծանոթացան գրադարանների գրքային ֆոնդերին, զրուցեցին ընթերցողների հաճախումների, կառույցների
շենքային պայմանների և հնարավորությունների շուրջ:

Գեղարքունիքի մարզի երկրագիտական թանգարանում մարզպետ Իշխան Սաղաթելյանին և նախարար Լիլիթ
Մակունցին ներկայացվեցին թանգարանային հավաքածուների պատմությունը: Զրույց ծավալվեց
թանգարանային նմուշների ձեռքբերման, դրանց պահպանման և այլ բնույթի թեմաների շուրջ:
Շրջայցի ավարտին մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը
և Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը հրավիրվեցին Գավառ քաղաքի բազմաֆունկցիոնալ
երիտասարդական կենտրոն, որտեղ նրանք ծանոթացան կենտրոնի գործունեությանը, իրականացվող
ծրագրերին, ապա մասնակից եղան Գավառ քաղաքի մշակութային հաստատություններից տարբեր
ստուգատեսներում մրցանակային տեղեր զբաղեցրած շնորհալի սաների երաժշտական կատարումներին:
Հանդիպման ավարտին նախարար Մակունցն իր գոհունակությունը հայտնեց Գավառի մշակութային
օջախների բարվոք վիճակից ու գործունեությունից, միաժամանակ հավաստելով, որ նման այցելությունները կկրեն շարունակական բնույթ: «Նախարարությունը պատրաստակամ է՝ աջակցել այն խնդիրների
լուծմանը, որոնք էլ ավելի կնպաստեն մարզում մշակութային կյանքի առաջընթացին ու զարգացմանը»,-
նշեց նախարարը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կանադան կշարունակի աջակցել Ուկրաինային՝ անկախ ընտրությունների արդյունքներից. կուսակցությունների առաջնորդներ

09:22 18.04.2025

Կանադան կշարունակի աջակցել Ուկրաինային՝ անկախ ընտրությունների արդյունքներից. կուսակցությունների առաջնորդներ

Կանադայի չորս խոշոր կուսակցությունների առաջնորդները, որոնք մասնակցում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, բանավեճերի ժամանակ հայտարարել են իրենց անսասան աջակցության մասին Ուկրաինային հաղթանակի դեպքում։ «Մենք պետք է շարունակենք աջակցել Ուկրաինային: Մեզ պետք չէ հետևել ամերիկացիներին այն ամենում, ինչ նրանք անում են», -ասել է Կանադայի գլխավոր ընդդիմադիր «Պահպանողական կուսակցության» առաջնորդ Պիեռ Պոլյևրը: Նրա խոսքով՝ ընտրություններում հաղթելու դեպքում կավելացնի […] ...

Անահիտ Մանասյանը Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների հետ քննարկել է ՄԻՊ ոլորտում համագործակցության նոր ուղղություններ

09:17 18.04.2025

Անահիտ Մանասյանը Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների հետ քննարկել է ՄԻՊ ոլորտում համագործակցության նոր ուղղություններ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 17-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Արդարադատության և մարդու իրավունքների ոլորտում համագործակցության ծրագրերի բաժնի պետի տեղակալ Լիլիթ Դանեղյան-Բոսլերին, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Հանդիպմանը մասնակցել են նաև ԵԽ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ՝ «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի ղեկավար Թամարա Բարբակաձեն և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներ: Ողջունելով հյուրերին՝ Անահիտ […] ...

Հարավային Կարոլինայում դպրոցական ավտոբուս է շրջվել․ կան տուժածներ և զոհ

09:10 18.04.2025

Հարավային Կարոլինայում դպրոցական ավտոբուս է շրջվել․ կան տուժածներ և զոհ

ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում ավտոբուս է շրջվել, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 18-ը՝ վիրավորվել, հայտնում է Fox News-ը՝ հղում անելով տեղի մայրուղային պարեկային ծառայությանը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի կեսօրին Հարավային Կարոլինայի Չեսթեր շրջանի Ռիչբուրգ քաղաքի մոտակայքում։ Փայն Ռիջ ավագ դպրոցի մի խումբ աշակերտներ երեք ավտոբուսներով վերադառնում էին էքսկուրսիայից: Մեքենաներից մեկի անվադողը […] ...

Վիրջիլ վան Դեյկը երկարաձգել է պայմանագիրը «Լիվերպուլի» հետ

09:00 18.04.2025

Վիրջիլ վան Դեյկը երկարաձգել է պայմանագիրը «Լիվերպուլի» հետ

«Լիվերպուլի» 33-ամյա հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Վան Դեյկը «Լիվերպուլին» միացել է 2018 թվականի սկզբին՝ «Սաութհեմփթոնից»։ Այդ ընթացքում նա անցկացրել է 314 հանդիպում և դարձել 27 գոլի հեղինակ։ Ընթացիկ մրցաշրջանում Վիրջիլը մասնակցել է «Լիվերպուլի» 44 […] ...

Մակրոնը խոստացել է կրկնապատկել ջանքերը ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար

08:55 18.04.2025

Մակրոնը խոստացել է կրկնապատկել ջանքերը ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո հայտարարել է ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերն ակտիվացնելու ծրագրերի մասին։ «Մենք կկրկնապատկենք մեր ջանքերը՝ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու համար։ Դաշնակիցների համատեղ գործողությունները կարևոր են»,- գրել է Մակրոնը X-ում։ Այցի ընթացքում Ռուբիոն և Ուիթքոֆը զրուցել […] ...

Թրամփը նշել է, որ իր այցը Մեծ Բրիտանիա սպասվում է սեպտեմբերին

08:45 18.04.2025

Թրամփը նշել է, որ իր այցը Մեծ Բրիտանիա սպասվում է սեպտեմբերին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր այցը Մեծ Բրիտանիա նախատեսված է սեպտեմբերին։ «Ես հրավիրված եմ թագավորը Չարլզ III-ի և երկրի կողմից։ Նրանք պատրաստվում են կազմակերպել երկրորդ այցը»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին։ Նախագահը հավելել է, որ ինքը մեծ հարգանք է տածում թագավորական ընտանիքի նկատմամբ, և որ իր համար այդ այցը մեծ պատիվ […] ...

BACK_TO_TOP