Շինարարական որակի թերություններ ու ժամկետների խախտումներ Գյումրիում իրականացված սուբվենցիոն ծրագրերում․ 2018-ից անավարտ է Մուշ թաղամասի հրապարակի շինարարությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+5.09 oC

Շինարարական որակի թերություններ ու ժամկետների խախտումներ Գյումրիում իրականացված սուբվենցիոն ծրագրերում․ 2018-ից անավարտ է Մուշ թաղամասի հրապարակի շինարարությունը

18:38 22.06.2022

2022-ին Գյումրիում նախատեսված է իրականացնել 14 մլրդ դրամի կապիտալ շինարարության պետական ծրագիր, որից 3,4 մլրդը բաժին է ընկնում սուբվենցիոն ծրագրերին։ Այս մասին հայտնել է Շիրակի մարզպետը Գյումրիի քաղաքապետարանում անցկացված աշխատանքային խորհրդակցությանը։ Մարզպետարանի և քաղաքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ քննարկվել են պետական բյուջեի միջոցներով իրականացված շինարարական աշխատանքների որակին, հայտնաբերված թերություններին ու ժամկետներում արձանագրվող ուշացումներին առնչվող հարցերը։

Թերացումներով կատարված շինարարություններից մեկը հին սուբվեցիոն ծրագիր է, և խոսքը Մուշ-2/2 թաղամասի հրապարակի կառուցմանն է վերաբերում։

2018 թվականից սկսված շինարարությունը, պարզվում է, դեռ անավարտ է, որի արժեքը մոտ 105 մլն դրամ է։ Աշխատանքների ավարտական ակտ չկա,  կատարվել են թերություններով։ 70-30 համաֆինանսավորմամբ թերի իրականացված շինարարության գումարը, որը կառավարությանն է, շինարարին չի հատկացվել, ի պահ է տրվել քաղաքապետարանին։ «Վահրադյանշին» ընկերությունն այս պահին գտնվում է դատական գործընթացներում։ 2022 թվականի հունիսի 9-ին կազմված նոր նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա առաջիկայում նոր մրցույթ է հայտարարվելու, և չծախսված գումարը՝ մոտ 32 մլն դրամը կհատկացվի հրապարակի շինարարության ամբողջական ավարտի համար, ժամկետ նշվեց մինչև տարեվերջ։

«Երբ որ թաղամասի բնակիչների համար պետական ծրագիր է իրականացվում, և վերջնական արդյունքը 3 և ավելի տարի չի տեսնվում, դա արդեն իսկ խնդիր է։ Միգուցե շինարարի հետ է կապված, բայց այստեղ մենք պետք է հետևողականություն ցուցաբերենք, և այն անբարեխիղճ շինարարները, որոնք մասնակցում են մրցույթներին ու թերություններով են իրենց պարտավորությունները կատարում, նրանց  նկատմամբ պետք է գործուն մեխանիզմներ կիրառվեն, ընդհուպ մինչև «սև ցուցակ» մտցնել, որպեսզի հնարավորություն չունենան հետագայում պետական կամ համայնքային նշանակության մրցույթներին մասնակցել»,- նշել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։

 

Չկարգավորված կամ ձգձգումներով ընթացող խնդիրներից դիտարկվել է նաև ինքնակամ շինությունների հարցը։ Մասնավորապես, հարցն առնչվել է Գյումրիի քաղաքային զբոսայգուն և Սայաթ-Նովա փողոցին հարող նոր կառուցված այգուն։ Խնդրի կարգավորումը համայնքապետարանի լիազորություններում է, քանի որ, ըստ մարզպետի, քաղաքային զբոսայգին չի կարող լինել ինչ-որ մեկի սեփականությունը։ Զբոսայգին համայնքի սեփականությունն է, և համայնքին պատկանող գույքը տնօրինելու իրավունքը հենց իրենն է։

«Օրենսդրական այն փոփոխությունները, որ հունվար ամսին կատարվեցին, ենթադրում է, որ ցանկացած տեսակի ինքնակամ շինություն, որն իրականացվում է  համայնքի տարածքում, ենթակա է ապամոնտաժման, և համայնքապետը պարտավոր է այդ տարածքը բերել  նախնական տեսքի»,- նշել  է Շիրակի մարզպետը։

«Գորկու այգում մենք արդեն մի քանի հատված ապամոնտաժել ենք, մնացած ապօրինի շինությունները ևս ընթացքի մեջ են, հուսով եմ՝ մենք կկարողանանք արագ դա կազմակերպել, որպեսզի Գորկու այգին դառնա մեր քաղաքացիների համար զբոսնելու շատ լավ վայր»,- նշել է Գյումրիի քաղաքապետը։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

23:59 10.04.2025

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

23:54 10.04.2025

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

Վրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...

Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթը

23:50 10.04.2025

Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթը

Ապրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնից

23:44 10.04.2025

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնից

Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական ​​առաքելության ղեկավարի […] ...

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի Հայաստան

23:41 10.04.2025

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի Հայաստան

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել  Նաիր Թիկնիզյանին

23:35 10.04.2025

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...

BACK_TO_TOP