Մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված նամականիշ է թողարկվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+10.09 oC

Մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված նամականիշ է թողարկվել

18:30 20.06.2022

 

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր տեղի է ունեցել համալսարանի հիմնադրման 100-ամյակի առիթով թողարկված դրոշմանիշի մարման արարողությունը, որին մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ փոխնախարարը նշել է. «Մանկավարժական համալսարանն ուսուցիչների պատրաստման տեսանկյունից մեր հիմնական դարբնոցն է՝ 100-ամյա իր պատմությամբ ուրույն տեղ զբաղեցնելով կրթական համակարգում և ընդհանրապես երկրի զարգացման գործում: Առաջին հերթին շնորհավորում եմ բուհի պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի ներկայացուցիչներին: Առաջիկա տարիներին դուք լուրջ առաքելություն ունեք, քանի որ մեր կրթական համակարգը թևակոխում է բարեփոխումների փուլ: Բոլորիդ ձեռքբերումներով լի տարի եմ մաղթում»:

«Մանկավարժական համալսարանի 100-ամյա տարեգրության մեջ ամրագրված են գիտության և կրթության ոլորտներում ներդրված մեծ արժեքներ՝ ուղղված հանրապետության կրթության, ուսուցչական և ընդհանրապես մանկավարժական ոլորտի կոնկրետ որակական փոփոխություններ ապահովելուն»,- ողջույնի խոսքում ասել է ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը՝ բոլորին կոչ անելով Մանկավարժական համալսարանն ու նրա ձեռքբերումները լավագույնս բնութագրող մտքում ուրվագծված պատկերները հանձնել թղթին՝ հետագայում այն կյանքի կոչելու նպատակով:

Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանն էլ ընդգծել է, որ նամականիշը համարվում է պետության խորհրդանիշներից մեկը, ուստի նմանօրինակ իրադարձությունը շատ խորհրդանշական է 100-ամյա պատմություն ունեցող համալսարանի համար:

Դրոշմանիշի մարման արարողությունն իրականացրել են ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոստի բաժնի ղեկավար Ծովինար Գալստյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ կոմերցիոն տնօրեն Ցոլակ Հովհաննիսյանը, ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Միջոցառման ավարտին ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետի սաները հանդես եկան պարային կատարումով: Այս միջոցառմամբ տրվեց բուհի 100-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումների մեկնարկը, իսկ գլխավոր միջոցառումը՝ գալա համերգը, տեղի կունենա նոյեմբերի 6-ին՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում։

Հավելենք, որ 590 դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի շենքը, լոգոտիպն ու գրությունը: Նամականիշը տպագրվել է Ֆրանսիայում 20.000 տպաքանակով: Դիզայնի հեղինակն է Ռեմ Սահակյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

23:59 27.04.2025

Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Դպրոցականների շրջանում սեղանի թենիսի մասսայականացման, ինչպես նաև դպրոցականների՝ զանգվածային մարզական միջոցառումներին մասնակցության ապահովման նպատակով Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մարզադպրոցում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս սեղանի թենիսի մրցաշարով մեկնարկում են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» 2024թ. սիրողական մրցաշարերը: Մրցաշարի եզրափակիչ փուլին հետևել են ՀՀ կրթության, […] ...

Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելություն

23:50 27.04.2025

Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելություն

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելություն՝ իր դռները բացելով ավագ դպրոցի 10-ից 12-րդ դասարանների աշակերտների համար: Կրթությունն իրականացվում է հանրակրթական ավագ դպրոցի ուսումնական և ռազմամարզական մասնագիտացված եռամյա ծրագրերով՝ 8 լեզվով: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է էստոնիա

23:35 27.04.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է էստոնիա

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Էստոնիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում։ Տալլինի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել են Էստոնիայի կառավարության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները։ Այցի ընթացքում նախատեսված են վարչապետ Փաշինյանի հանդիպումները Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսի, վարչապետ Քրիստեն Միխալի և Էստոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրի Հուսարի հետ։ Վարչապետ Փաշինյանը կայցելի նաև «e-Estonia Briefing» կենտրոն և […] ...

Սահմանված ժամկետից երկար մնալու դեպքում կկիրառվի ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք. դեսպանատուն

23:28 27.04.2025

Սահմանված ժամկետից երկար մնալու դեպքում կկիրառվի ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք. դեսպանատուն

Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից: «Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, և նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները»,-ասվում է հաղորդագրությունում: ...

Սևիլիայում «Բարսելոնայի» երկրպագու է ձերբակալվել

23:16 27.04.2025

Սևիլիայում «Բարսելոնայի» երկրպագու է ձերբակալվել

Սևիլիայում, որտեղ կայացել է «Բարսելոնայի» ու «Ռեալի» միջև Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը, կատալոնական ակումբի երկրպագու է ձերբակալվել։ Պարզվել է` նա մադրիդյան թիմի երկրպագուի քիթն է կոտրել, հաղորդում է Tiempo de Juego-ն: Ոստիկանությունից հաստատել են տեղեկությունը: ...

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Օշականում տեղի ունեցած ողբերգական դեպքից

23:03 27.04.2025

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Օշականում տեղի ունեցած ողբերգական դեպքից

Ապրիլի 27-ին՝ ժամը 17։47-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղում՝ Քասախ գետի կամրջի հարևանությամբ, 4 տարեկան երեխան ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու, հրշեջ-փրկարարական ջոկատի երկու օպերատիվ խումբ և երկու մարտական հաշվարկ: Գետի դժվարամատչելի հատվածների դիտարկման նպատակով […] ...

BACK_TO_TOP