Հնդկաստանի Ռաջիվ Գանդիի անվան կենսաբանական տեխնոլոգիաների կենտրոնը աշխատում է դեղամիջոցի ստեղծման ուղությամբ, որը կարող է մարդու ծերացման պրոցեսը կանգնեցնել։ Այս մասին ՏԱՍՍ գործակալությանն ասել է գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Չանդրաբաս Նարայանան։
«Մարդու ԴՆԹ-ի յուրաքանչյուր օղակ ունի վերջավորություն, որը ծերանալու ընթացքում կարճանում է։ Այսօր մենք աշխատում ենք, որպեսզի հակառակը՝ կարողանանք այդ վերջավորությունները երկարացնել»,- ասել է Նարայանան։
Նրա խոսքով դեղորայքն իրենից ներկայացնում է հաբ, որի վերջնական մշակման համար 5-6 տարի կպահանջվի։
«Մարդն այդ հաբը պետք է ընդունի 40-50 տարեկանում։ Մենք դեռ պետք է պարզենք, թե ինչպիսի դեղաչափ պետք է մարդն օգտագործի, որպեսզի ծերացման պրոցեսը կանգնեցնի»,- ասել է նա։
Իսկ թե ինչ կարժենա դեղորայքը, Նարայանան նշել է, որ գինը կախված է լինելու սրանից , թե ինչքան ժամանակ ու ծախսեր կպահանջվեն այն մշակելու համար։