Կապիտալ նորոգված փողոցում կրկին նորոգումներ են․ փոխվում են Գյումրիի Գարեգին Նժդեհ փողոցի մայթերի սալիկները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+5.09 oC

Կապիտալ նորոգված փողոցում կրկին նորոգումներ են․ փոխվում են Գյումրիի Գարեգին Նժդեհ փողոցի մայթերի սալիկները

17:09 18.06.2022

ՎԶԵԲ-ի փողոցաշինական լայնածավալ ծրագրով հիմնանորոգված Գյումրիի Գարեգին Նժդեհ փողոցի մայթերին, շինավարտի երաշխիքային ժամկետը դեռ չլրացած, լրացուցիչ կամ կրկնակի աշխատանքների անհրաժեշտություն է առաջացել։  Շինարարական թերությունները թե՞ այլ, ասենք, սալիկների անորակությունն են  պատճառը․ երկուսն էլ պատասխանատուները չեն բացառում։ 10 օր է, որ շինարարության պատասխանատուն «Սիսիանի ԲՈՒԱՏ» ընկերությունը սկսել է մայթերի վերանորոգումները։

Գարեգին Նժդեհ փողոցի ասֆալտապատումը և մայթերի նորոգումները 2018-ից շինարարը սկսեց ու ավարտեց 2020-ին։ Նույն շինընկերության՝ «Սիսիանի ԲՈՒԱՏ»-ի բանվորները  մի քանի հատվածներում քայքայված, փշրված սալիկները քանդում են, նորերը տեղադրում։ Հետերաշխիքային սպասարկման ժամկետն ուժի մեջ է շինկազմակերպությունը պարտավորություն ունի կրկնակի աշխատանքներ կատարելու։

«Մենք շուտ էինք նկատել, բայց մեկ անգամ ևս շրջայց կատարեցինք ու տեսանք, որ թերությունները շատ են, հրավիրեցինք համապատասխան կազմակերպությանը, ցույց տվեցինք խնդիրները, նրանք էլ սկսեցին աշխատանքները»,- նշում է Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ եվ շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Սուրեն Ջանոյանը։

Ոչ միայն Գարեգին Նժդեհ, նաև Սայաթ Նովա փողոցի մայթերի սալիկները ոչ ամբողջական, բայց որոշակի ծավալով փոխելու անհրաժեշտություն կա։ Շինարարական աշխատանքների որակից բացի, սալիկների քայքայվելու, շարքից դուրս գալու մեկ ուրիշ պատճառ էլ բերեց քաղաքացիներից մեկը, որն այս փողոցի մշտական անցորդներից է։

«Երբ ձմռանը սառնամանիքներ էին, կոմունալ ծառայության աշխատողները, փոխանակ նոր բերված տեխնիկայով մաքրեին ձյունն ու սառույցը, բերեցին սկսեցին սուր- քիթ բահերով սառույց ջարդել, դրա հետևանքով էլ սալիկները քանդվեցին»։

Քաղաքապետարանի կումունալ բաժնի պետը, սա հիմնական պատճառ չի դիտարկում, բայց ամեն դեպքում, եղանակի, ձյան առատ տեղումների ազդեցությունն էլ չի բացառում, ինչը երբևէ  մատնաշվում է։

«Կան սալիկներ, որոնք ժամանակի ընթացքում անձրևի կամ ձյան հալոցքի պատճառով են քայքայվել ու դարձել վնասված։ Հնարավոր է նաև որակի հետ կապված խնդիրներ կան, բայց այդ թերությունները վերացնելը շինարարի պարտավորությունների մեջ է մտնում»,- ասում է Սուրեն Ջանոյանը։

Եղանակի պատճառով թե շինարարական որակի, կրկնակի աշխատանքների պատասխանատու շինընկերությունն է և  ֆինանսական պարտավորություններ ինքն է իրականացնելու։ Շինարարի երաշխիքային ժամկետն այս տարի կավարտվի, բայց եթե աշխատանքը որակին անհամապատասխան լինի, պատվիրատուն՝ այսինքն քաղաքապետարանը  չի ընդունի։

Հիշեցնենք, ՎԶԵԲ-ի փողոցաշինական լայնածավալ ծրագրով անցած երեք տարում Գյումրիում ասֆալտապատվել են 30-ից ավելի փողոցներ, հրապարակներ, այժմ ընթացքի մեջ է ևս մեկ հրապարակի հիմնանորոգում։ Նույն ծրագրում են ընդգրկված նաև Անի թաղամասի փողոցները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

23:59 10.04.2025

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

23:54 10.04.2025

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

Վրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...

Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթը

23:50 10.04.2025

Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթը

Ապրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնից

23:44 10.04.2025

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնից

Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական ​​առաքելության ղեկավարի […] ...

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի Հայաստան

23:41 10.04.2025

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի Հայաստան

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել  Նաիր Թիկնիզյանին

23:35 10.04.2025

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...

BACK_TO_TOP