20:42 16.06.2022
Ֆրանսիական Մոն դը Մարսան քաղաքի պատվիրակությունը այցելել է քույր քաղաք Գյումրի։ Այսօր պատվիրակությանը ընդունել է Գյումրիի քաղաքապետը։ Հանդիպման ընթացքում քննարկվել ու կարևորվել են երկու քաղաքների միջև մշակութային ու տնտեսական ուղղվածության կապերի ամրապնդման հնարավորությունների գործնական քայլերը ։
«Քննարկվել են ոչ միայն մշակութային, այլև տնտեսական հնարավոր համագործակցության ուղիները և տարբերակները։ Մշակութայինից կարող եմ առանձնացնել թանգարանների շուրջ ունեցած քննարկումները, որտեղ ոչ միայն Մոն դը Մարսանի, այլև մնացյալ քաղաքների հետ պայմանավորվածություններ ունենք՝ ինովացիոն տեխնոլոգիաների, թվային լուծումների և էքսպոզիցիաների փոփոխությունների համար ունենալու ենք համապատասխան աջակցություն»,- նշել է Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։
Հիշեցնենք, որ ապրիլին «Երազ» մշակութային փառատոնի շրջանակներում Գյումրիի քաղաքապետարանի պատվիրակությունն էր գտնվում Մոն դը Մարսան քաղաքում, որտեղ տեղադրվել է նաև գյումրեցի վարպետների աշխատանքը՝ խաչքար-հուշարձանը։ Հիշեցնենք,Գյումրին և ֆրանսիական քաղաքը ճանաչվել են քույր քաղաքներ։
«Բացահայտել եմ, որ այս քաղաքը շատ երկար ու հետաքրքիր պատմություն ունի։ Մշտական զարգացման մեջ գտնվող ժամանակակից քաղաք է, որտեղ բազմաթիվ զարգացման ծրագրեր իրականացնելու ցանկություններ ունենք։ Առաջնային մեր ծրագրերից մեկը վերաբերում է Գյումրիի դրամատիկական թատրոնին, որի հետ համատեղ նախագծեր ենք ուզում կյանքի կոչել, նաև համագործակցության ծրագիր ունենք Գյումրիի թիվ 10 ֆրանսիական դպրոցի և Մոն դը Մարսանի դպրոցների միջև։ Վստահ եմ, որ մեր երկու քույր քաղաքների համագործակցությունը ամուր հիմքերի վրա կդրվի»,-ShantNews.am-ի հետ զրույցում նշել է Մոն դը Մարսանի «Գասկոն» թատրոնի տնօրեն Անտուան Գարիելը։
23:59 10.04.2025
Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակԵրևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...
23:54 10.04.2025
Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացինՎրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...
23:50 10.04.2025
Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթըԱպրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...
23:44 10.04.2025
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնիցՈւկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի […] ...
23:41 10.04.2025
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի ՀայաստանԵվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...
23:35 10.04.2025
«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...