21:30 15.06.2022
Հունիսի 12-ին` ժամը 23.16-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած տղամարդը հայտնում էր, որ Ավանի Ծարավ Աղբյուրի փողոցի սուպերմարկետում գործող տարադրամի փոխանակման կետից փող են հափշտակել։ Դեպքի վայր մեկնեցին Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի օպերատիվ խմբեր, նաև քննիչներ, փորձաքրեագետներ ու պարեկներ։
Պարզվեց, որ կատարվածն ավազակություն էր. ժամը 23-ի սահմաններում գլխարկով ու բժշկական դիմակով մեկը, ձեռքին նռնականման առարկա, մտել էր սուպերմարկետ, և պայթեցնելու սպառնալիքով տարադրամի փոխանակման կետից փող էր հափշտակել ու փախել: Տուժողից հաղորդում ընդունվեց։ Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Ավանի քրեական հետախույզներն ուսումնասիրեցին ավազակություն կատարած անձի փախուստի հավանական հետագիծը։ Արդյունքում տարբեր վայրերում հայտնաբերվեցին նրա բաճկոնը, դիմակը, ինչպես նաև՝ նռնակը։
Քրեական ոստիկանության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, Նոր Նորքի բաժնի, Ավանի բաժանմունքի և հատուկ նշանակության գումարտակի ծառայողների ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 14-ին, ժամը 21.30-ին, Վաղարշյան փողոցում հայտնաբերվեց և, ավազակություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման ենթարկվեց Երևանի բնակիչ 27-ամյա մի տղամարդ։ Նա ներկայացվեց նախաքննական մարմնին և ձերբակալվեց:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
20:58 10.04.2025
ՊԵԿ-ը Խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքերՊետական եկամուտների կոմիտեն հետևողականորեն շարունակում է հսկողական աշխատանքները ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման և աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Իրավախախտումների կանխարգելումը և դրանց նկատմամբ հանրային վերահսկողությունը կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու, ինչպես նաև օրինական դաշտում գործող բիզնեսի կայուն զարգացման համար։ Կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում՝ նպաստելով վստահելի բիզնեսի իր վարկանիշի պահպանմանը։ Պետական եկամուտների կոմիտեն […] ...
20:44 10.04.2025
Լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներինԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքների համար նախատեսվող լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառման մանրամասները ներկայացնում է ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը: Այս մասին հայտնել են Կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:31 10.04.2025
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ԵԱ-ի թիմային հաշվարկում 5-րդն էԱզատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալներով Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում գրավել է 5-րդ տեղը: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը առաջնությանը մասնակցել է 7 ըմբիշով։ Եվրոպայի փոխչեմպիոն են դարձել Արման Անդրեասյանը (70 կգ) և Արսեն Հարությունյանը (61 կգ), բրոնզե մեդալ է նվաճել Վազգեն Թևանյանը (65 կգ): ...
20:22 10.04.2025
Կոստանյանը թուրք պաշտոնակցի հետ քննարկել է ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ հանդիպել է Թուրքիայի իր պաշտոնակից Բերիս Էքինջիի հետ: «Կարևոր քննարկում Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Էքինջիի հետ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման խթանման և հնարավոր համագործակցության նոր ոլորտների սահմանման վերաբերյալ: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ»,- գրել է Կոստանյանը: Important discussion with Deputy […] ...
20:13 10.04.2025
Երևանում «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող, սակայն չգործող ճանապարհին բախվել են «BMW»-ն ու «Chevrolet»-նԱպրիլի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։45-ի սահմաններում «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող, սակայն դեռևս չշահագործվող ճանապարհին, ժողովրդին հայտնի «4-րդ գյուղից» դեպի Հարավարևմտյան թաղամաս տանող ճանապարհի սկզբնամասում, ճակատ ճակատի բախվել են Երևանի բնակիչներ 23-ամյա Նարեկ Կ․-ի վարած «BMW» մակնիշի և 25-ամյա Արտաշես Մ․-ի վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ […] ...