18:52 15.06.2022
Գյումրիի արվեստների ակադեմիայի բակը կփոխի իր նշանակությունը և կվերածվի բացօթյա արվեստային կանաչ միջավայրի։ Նախագծի հեղինակը Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղն է։ Բացօթյա մշակութային այգու բարեկարգումն ու կառուցումը բուհի ուսանողների և աշխատակազմի համատեղ ուժերով սկսել են անցած տարվանից։ 1600 քառակուսի մետր տարածքը մաքրել են աղբից, ստեղծել կանաչ գոտիներ, որը կվերածվի մշակույթի ու արվեստի բացօթյա հարթակի։ Ավելի շուտ սկսել նախագիծը խանգարում էին տարածքում տեղադրված տնակներն ու տարիներով կուտակված շինարարական, կենցաղային աղբը։ Տնակները 2020-ին են ապամոնտաժվել, իսկ տարածքը մաքրել են իրենց ուժերով։
«Երբ որ բարեկարգում ես, քեզ լավ ես զգում, որովհետև հաճելի է վերանորոգված, մաքուր ու գեղեցիկ տարածք տեսնելը։ Քանի որ այստեղ երբեմն բացօթյա դասընթացներ ենք անցկացնում, ավելի հաճելի կլինի բարեկարգված բակում աշխատելը»,- նշում է Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի փոխտնօրեն Կառլեն Հարթենյանը։
Արվեստային տարածքի որոշ հատվածներ կլինեն սալիկապատ, կունենան ճեմուղիներ։ Գեղարվեստի ակադեմիայի նախաձեռնությունը ուսանողներով ու դասախոսներով իրականացնում են բուհի շրջանակներում կազմակերպված հանգանակությունների շնորհիվ, արվեստաց գեղեցիկ անկյուն ստեղծելու նախաձեռնությանը միացել են նաև բարեգործներ։ Բոլորի ջանքերն ուղղված են Գյումրիում դեռևս նմանը չունեցող մի վայր ստեղծելուն, որտեղ ամեն ինչ արվեստի մասին է խոսելու։
«Քաղաքում չունենք կանաչ հետաքրքիր տարածքներ, որտեղ կարող են թե՛ բնակիչները, թե՛ ուսանողները գալ երաժշտություն լսել, թատերական ներկայացումներ նայել, կինոդիտումներ անել։ Եվ, քանի որ այգին գտնվում է քաղաքի կենտրոնում, նաև բաց է լինելու քաղաքի բնակիչների համար, այստեղ հնարավոր կլինի տարբեր միջոցառումներ անցկացնել»,- ասում է Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Վահագն Ղուկասյանը։
Բակում արդեն տեղադրվել քանդակագործության նմուշներ, որոնք բուհի տարբեր բաժինների ուսանողների ստեղծագործություններն են։ Քանդակներն ուսումնական տարվա ընթացքում կատարված պրակտիկ աշխատանքներն են։ Բակի բարեկարգումից հետո դրանց թիվը կավելանա։ Ստեղծագործական միջավայրին բնորոշ տարրերն այգու անբաժան մասնիկն են դառնալու։ Նախշազարդ այս խաչքարը ուսանողները կնվիրեն արվեստային բակին։
Ուսանողական կանաչ այգին միայն արվեստների ակադեմիայինը չէ, այն լինելու է բոլորինը։ Իր լանդշաֆտային լուծումներով, կանաչ դիզայնով ու միջավայրով կարող է հանգստի վայր դառնալ քաղաքի բնակիչների ու հյուրերի համար։
Մինչև տարեվերջ բոլոր աշխատանքները կավարտվեն, առայժմ ընթացքին խանգարողը տարածքում եղած էլեկտրական ենթակայանն է, որի տեղափոխման համար էլցանցի հետ են աշխատանք տանելու։ Բայց ամեն դեպքում դա չի խանգարի, որ մոտ 1600 քառակուսի մետր տարածքում երկու օրից անցկացվի առաջին բացօթյա կինոդիտումը։
23:59 10.04.2025
Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակԵրևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...
23:54 10.04.2025
Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացինՎրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...
23:50 10.04.2025
Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթըԱպրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...
23:44 10.04.2025
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնիցՈւկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի […] ...
23:41 10.04.2025
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի ՀայաստանԵվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...
23:35 10.04.2025
«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...