17:05 03.08.2018
Ինչպես հայտնի է, երեկ հրդեհ է բռնկվել նաև Տավուշի մարզի Բերդավան գյուղի տարածքում: Հրդեհն անցել է ադրբեջանական կողմից ու քանի որ այնտեղ դեռ չի մարվել, հայկական տարածքում պարբերաբար վերաբռնկումներ են լինում: Բերդավանի համայնքապետ Սմբատ Մուղդուսյանն այսօր SHANTNEWS.am-ին ասել է, որ մոտ 10 հա խաղողի այգի է այրվել, պտղատու ծառեր, իսկ հիմնականում տուժել են խոտածածկ տարածքները:
«1 կմ ճակատով գալիս է: Երկու հրշեջ մեքենա է աշխատել, ԱԻՆ-ի տղաներն են օգնել, տեղի բնակչությունը և զորամասի զինվորները: Դեռ չի մարվել կրակը, վերևի ուրիշ հատվաներից գալիս է, բայց այնտեղ արդեն չոր խոտածածկ է, վնասակար բան չկա, հնձած խոտածածկն է վառվում, այս պահին էլ հանգցնում են»,- ասել է Բերդավանի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանը:
Ըստ Մուղդուսյանի՝ իրենք հետևել են ամբողջ գիշեր, որպեսզի, երբ կրակը հակառակորդի դիրքերից դեպի բնակավայր գա, անմիջապես հրդեհաշիջման գործողությունների անցնեն: Հարցին՝ իսկ հակառակորդը կրակո՞ւմ է, թե՞ կա հնարավորություն հրդեհաշիջման աշխատանքները հանգիստ կատարելու, Սմբատ Մուղդուսյանն այսպիսի պատասխան է տվել.
«Անցած օրն ասում են, որ կրակել են: Ես չեմ լսել կրակոցը, որովհետև անընդհատ շարժման մեջ էինք, բայց մարդիկ ասում են՝ կրակոցներ եղել են: Թե օդ է եղել, թե իրականում կրակոց է եղել, ես չեմ կարող հստակ ասել: Այնպիսի վիճակ է, որ չեմ կարող թուրքի պոստի մոտ մարդ տանել, սպասում ենք, կրակը համեմատաբար մոտենում է, մարում ենք»:
Ըստ վարչական ղեկավարի՝ հանձնաժողով է ձևավորվել վնասի չափը պարզելու համար: Ընդհանուր առմամբ՝ վնաս է կրել 10-12 ընտանիք:
00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է00:27 29.04.2025
Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն00:25 29.04.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
00:27 29.04.2025
Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրությունԻսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...
00:25 29.04.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովըԱմերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...
00:21 29.04.2025
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողԳրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...
00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:09 29.04.2025
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...