Պուտինը հավանություն է տվել Աֆղանստանին հացահատիկի խմբաքանակ հրատապ հատկացնելուն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+21.09 oC

Պուտինը հավանություն է տվել Աֆղանստանին հացահատիկի խմբաքանակ հրատապ հատկացնելուն

19:32 14.06.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սկզբունքորեն հավանություն է տվել Աֆղանստանին անհրաժեշտության դեպքում որոշակի քանակության հացահատիկ հատկացնելուն,- ասել է Աֆղանստանում ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Զամիր Քաբուլովը։

«Միջգերատեսչական հանձնաժողովը, հետևելով Աֆղանստանում իր աշխատանքի արդյունքներին, իր տեսակետները զեկուցեց նախագահին, և Վլադիմիր Վլադիմիրովիչը սկզբունքորեն կանաչ լույս վառեց անհրաժեշտության դեպքում հացահատիկի որոշակի քանակ հատկացնելու համար՝ հաշվի առնելով Ռուսաստանում սպասվող լավ բերքը։ Նման օգնության ծավալը կորոշի ՌԴ կառավարությունը կոնկրետ իրավիճակում»,- ասել է Քաբուլովը Առաջին ալիքի եթերում։

Նրա խոսքերով՝ Աֆղանստանում տնտեսական իրավիճակը լուրջ է, և «այս ամառ այն կարող է վատթարանալ՝ կապված այն բանի հետ, որ անցած ձմեռը շատ ձյունառատ չէր, իսկ բերքահավաքի հեռանկարները հիասթափեցնող են»։

«Ըստ որոշ հաշվարկների՝ Աֆղանստանը կարող է չստանալ  հացահատիկի անհրաժեշտ կանոնավոր ծավալի մինչև 30 տոկոսը, տեսնենք, Աֆղանստանում տարեկան երկու բերք են հավաքում, հիմա առաջին բերքը կլինի ցուցիչ»,- ասել է Քաբուլովը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Անասնաբույժների միջազգային օրվան նվիրված համաժողովին

14:25 26.04.2025

Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Անասնաբույժների միջազգային օրվան նվիրված համաժողովին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 26-ին մասնակցել է «Անասնաբույժների միջազգային օրվան» նվիրված «Անասնաբույժները՝ որպես հանրային և պարենային անվտագության երաշխավորներ» խորագրով համաժողովին։ «Մեր բոլորի ջանքերը պետք է միտված լինեն որակյալ մասնագետներ ունենալու գործին, որոնք զինված կլինեն ժամանակակից գիտելիքներով և հմտություններով, և պետք է շարունակել քայլեր ձեռնարկել՝ անասնաբույժի մասնագիտությունը երիտասարդության համար գրավիչ դարձնելու ուղղությամբ, քանի որ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:10 26.04.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում ապրիլի 26-ի երեկոյան 27-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ։ Ապրիլի 27-ի ցերեկը, 28-30-ը, մայիսի 1-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 26-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում […] ...

Գվարդիոլան խնդրել է «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարներին թեկուզ աստղաբաշխական գումարներով ձեռք բերել «Ռեալի» երկու աստղի

13:54 26.04.2025

Գվարդիոլան խնդրել է «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարներին թեկուզ աստղաբաշխական գումարներով ձեռք բերել «Ռեալի» երկու աստղի

«Մանչեսթեր Սիթին», որը բարդ մրցաշրջան է անցկացնում, ամռանը ծրագրում է մեծ փոփոխություններ կատարել թիմի կազմում: Defensa Central-ի տեղեկություններով՝ թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան դիմել է ակումբի ղեկավարությանը՝ խնդրելով ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպաններ Ջուդ Բելինգհեմին և Էդուարդո Կամավինգային։ Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է այս երկու խաղացողի համար ընդհանուր առմամբ առաջարկել 200 միլիոն եվրո։ Ակումբը […] ...

Աշխարհը հրաժեշտ է տալիս Հռոմի Ֆրանցիսկոս պապին

13:40 26.04.2025

Աշխարհը հրաժեշտ է տալիս Հռոմի Ֆրանցիսկոս պապին

Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում տեղ է ունենում Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությունը:  Տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվում հրապարակում՝ վերջին հրաժեշտը տալու պոնտիֆիկոսին: Արարողությանը կմասնակցի աշխարհի մոտ 50 առաջնորդ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, աշխարհի տարբեր ծայրերից ժամանած կարդինալներ: Ամենայն Հայոց կաթողիկոսն ու Հայաստանի նախագահը ևս կմասնակցեն արարողությանը: Ֆրանցիսկոսն իր հոգևոր կտակում […] ...

ՆԳ նախարարը ՀՀ կառավարության անունից շնորհավորել է Նիդերլանդների Թագավորությանը՝ Ազգային տոնի առթիվ

13:26 26.04.2025

ՆԳ նախարարը ՀՀ կառավարության անունից շնորհավորել է Նիդերլանդների Թագավորությանը՝ Ազգային տոնի առթիվ

Ապրիլի 25-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է Նիդերլանդների ազգային տոնի՝ Թագավորի օրվան նվիրված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել ելույթով: Նախարար Սարգսյանը ՀՀ կառավարության անունից շնորհավորել է Նիդերլանդների Թագավորությանը Ազգային տոնի կապակցությամբ։ Ելույթն ամբողջությամբ՝ ստորև. Հարգելի՛ տիկին դեսպան, հարգելի՛ գործընկերներ, տիկնայք և պարոնայք, Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ինձ համար պատիվ է ջերմորեն շնորհավորել […] ...

Երևանում ոստիկանության ծառայողները ջրանցքից դուրս են բերել խեղդվող կնոջը․ նրա հետ գտնվող տղամարդուն փրկել չի հաջողվել

13:12 26.04.2025

Երևանում ոստիկանության ծառայողները ջրանցքից դուրս են բերել խեղդվող կնոջը․ նրա հետ գտնվող տղամարդուն փրկել չի հաջողվել

Այսօր՝ ապրիլի 26-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության 2 ոստիկան, վտանգելով իրենց կյանքը, Արցախի 3-րդ նրբանցքի մոտով հոսող ջրատարից կարողացել են փրկել խեղդվող կնոջը, իսկ տղամարդուն ջուրը քշել տարել է։ Ինչպես  հայտնում է shamshyan.com-ը, այդ ժամին նշված հատվածում գործող ջերմաէլեկտրակայանի […] ...

BACK_TO_TOP