Բլինքենը քննադատել է Իրանի իշխանություններին միջուկային գործարքի շուրջ «դատարկ» երկխոսության համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

Բլինքենը քննադատել է Իրանի իշխանություններին միջուկային գործարքի շուրջ «դատարկ» երկխոսության համար

11:07 14.06.2022

«Իրանը դեռ փորձում է օրակարգ մտցնել «դատարկ» հարցեր, որոնք պարզապես չպետք է լինեն»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մամուլի ասուլիսում։

Թեհրանը պետք է «շատ հրատապ» որոշի, թե արդյո՞ք մտադիր է բարեխիղճ մոտեցում ցուցաբերել իր միջուկային ծրագրի շուրջ գործարքը վերականգնելու բանակցություններում, ասել է ամերիկացի դիվանագետը:

«Առայժմ, ինչպես մենք տեսնում ենք, Թեհրանի պահվածքը հուսադրող չէ», – ասել է Բլինքենը՝  հիշեցնելով պատժամիջոցների չեղարկումը՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց։

2018 թվականի մայիսին ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը հայտնեց միջուկային ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտություններից, ցենտրիֆուգների թվաքանակի և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից։

2021 թվականի դեկտեմբերին կողմերը համաձայնության են եկել երկու համաձայնագրերի նախագծերի շուրջ, որոնցում եվրոպական կողմը ներառել է Իրանի դիրքորոշումները։ Իրանի խոսնակ Բաղերի Քիանին ասել է, որ բանակցությունները լավ են ընթանում, սակայն ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը Վիեննայում առաջընթացը համեստ է գնահատել՝ կոչ անելով Թեհրանին լրջորեն մոտենալ խնդրին։ Մարտի վերջին կողմերի մայրաքաղաքներ վերադարձով բանակցությունները դադարեցվեցին։ Իրանի ԱԳՆ-ն դրա համար մեղադրում է ԱՄՆ վարչակազմին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյան․ ՊՆ

15:20 24.11.2024

Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյան․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում պատմվում է ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյայի մասին։ ...

Ամմանում քրեական անցյալ ունեցողներին մեղադրել են Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգության մեջ

15:00 24.11.2024

Ամմանում քրեական անցյալ ունեցողներին մեղադրել են Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգության մեջ

Հորդանանի իշխանությունները մեղադրել են հանցագործներին Իսրայելի դեսպանատան մոտ կիրակի օրը տեղի ունեցած հրաձգության համար, հայտնում է EFE-ն։ «Այդ հարձակումն իրականացվել է հանցագործների կողմից, մարդկանց, ովքեր ունեն քրեական անցյալ և կապված են թմրանյութերի մաֆիայի հետ»,-գործակալությունը մեջբերում է Հորդանանի տեղեկատվության նախարարության ներկայացուցիչ Մուհամմեդ ալ Մոմանիի խոսքերը։ Նա տեղի ունեցածն անվանել է ահաբեկչություն անվտանգության ուժերի դեմ և զգուշացրել, […] ...

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով

14:40 24.11.2024

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով

Երևանում նոյեմբերի 24-ի և 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ։ Հանրապետության տարածքում նոյեմբերի 24-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-28-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է […] ...

Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի միջուկային նորացված դոկտրինը ազդանշան է դարձել Արևմուտքի համար

14:20 24.11.2024

Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի միջուկային նորացված դոկտրինը ազդանշան է դարձել Արևմուտքի համար

Ռուսաստանի Դաշնության միջուկային նորացված դոկտրինի հրապարակումը կարելի է ազդանշան համարել ԱՄՆ վարչակազմի համար, որն իրականացնում է ուկրաինական հակամարտության աննախադեպ սրացում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դե, իհարկե, այստեղ պատահականություններ չկան, կա որոշակի օրինաչափություն»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնության նորացված միջուկային […] ...

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 24-ին

14:00 24.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 24-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 406 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 410 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.81 դրամ: ...

1 մլրդ դրամ՝ մշակութային կենտրոնների համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու համար

13:40 24.11.2024

1 մլրդ դրամ՝ մշակութային կենտրոնների համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու համար

1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու նպատակով, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Այս տարի արդեն 250 միլիոն դրամ արժողությամբ երաժշտական գործիքներ ու լուսաձայնային սարքավորումներ տեղ են հասել, գնման գործընթացը շարունակվում է: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

BACK_TO_TOP