Ղազախստանն ԱՀԿ-ին կոչ է արել հնարավորինս արագ լուծել պարենային ճգնաժամը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+20.09 oC

Ղազախստանն ԱՀԿ-ին կոչ է արել հնարավորինս արագ լուծել պարենային ճգնաժամը

10:58 14.06.2022

Ղազախստանը կոչ է անում Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ երկրներին միջոցներ ձեռնարկել համաշխարհային պարենային ճգնաժամը հաղթահարելու համար, հայտնում է Առևտրի և ինտեգրման նախարարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ պարենային անվտանգության թեման քննարկվել է օրերս Ժնևում ընթացող ԱՀԿ 12-րդ նախարարական համաժողովում, որը նախագահում է Ղազախստանի փոխվարչապետ, առևտրի և ինտեգրման նախարար Բախիթ Սուլթանովը:

Պարենային անվտանգության հարցերով Ղազախստանի ղեկավարը նշել է Առևտրի և պարենային անվտանգության հարցերով նախարարների հռչակագրի նախագծի և պարենի համաշխարհային ծրագրի գնումների արտահանման սահմանափակումներ չկիրառելու մասին նախարարների որոշման ընդունման մասին։

«Այս որոշումը թույլ կտա իրականացնել սննդի մատակարարման հումանիտար ծրագրեր աղետների մեջ հայտնված տարածաշրջաններում՝ նույնիսկ որոշակի երկրներից նման ապրանքների արտահանման ամբողջական արգելքի դեպքում»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Համաժողովում նշվել է նաև, որ աշխարհի բոլոր երկրները բախվում են պարենային ապրանքների գների արագ աճի, իսկ առևտրի սահմանափակումները հանգեցնում են պարենամթերքի պակաս ունեցող տարածաշրջաններում իրավիճակի հետագա սրմանը։ «Ես կոչ եմ անում ԱՀԿ բոլոր երկրներին հետևել Ղազախստանի օրինակին և վերադառնալ իրենց երկրներ՝ շոշափելի արդյունքներով, որոնք կօգնեն կարգավորել համաշխարհային պարենային ճգնաժամը»,- իր ելույթում ասել է Սուլթանովը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գվարդիոլան խնդրել է «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարներին թեկուզ աստղաբաշխական գումարներով ձեռք բերել «Ռեալի» երկու աստղի

13:54 26.04.2025

Գվարդիոլան խնդրել է «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարներին թեկուզ աստղաբաշխական գումարներով ձեռք բերել «Ռեալի» երկու աստղի

«Մանչեսթեր Սիթին», որը բարդ մրցաշրջան է անցկացնում, ամռանը ծրագրում է մեծ փոփոխություններ կատարել թիմի կազմում: Defensa Central-ի տեղեկություններով՝ թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան դիմել է ակումբի ղեկավարությանը՝ խնդրելով ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպաններ Ջուդ Բելինգհեմին և Էդուարդո Կամավինգային։ Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է այս երկու խաղացողի համար ընդհանուր առմամբ առաջարկել 200 միլիոն եվրո։ Ակումբը […] ...

Աշխարհը հրաժեշտ է տալիս Հռոմի Ֆրանցիսկոս պապին

13:40 26.04.2025

Աշխարհը հրաժեշտ է տալիս Հռոմի Ֆրանցիսկոս պապին

Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում տեղ է ունենում Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությունը:  Տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվում հրապարակում՝ վերջին հրաժեշտը տալու պոնտիֆիկոսին: Արարողությանը կմասնակցի աշխարհի մոտ 50 առաջնորդ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, աշխարհի տարբեր ծայրերից ժամանած կարդինալներ: Ամենայն Հայոց կաթողիկոսն ու Հայաստանի նախագահը ևս կմասնակցեն արարողությանը: Ֆրանցիսկոսն իր հոգևոր կտակում […] ...

ՆԳ նախարարը ՀՀ կառավարության անունից շնորհավորել է Նիդերլանդների Թագավորությանը՝ Ազգային տոնի առթիվ

13:26 26.04.2025

ՆԳ նախարարը ՀՀ կառավարության անունից շնորհավորել է Նիդերլանդների Թագավորությանը՝ Ազգային տոնի առթիվ

Ապրիլի 25-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է Նիդերլանդների ազգային տոնի՝ Թագավորի օրվան նվիրված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել ելույթով: Նախարար Սարգսյանը ՀՀ կառավարության անունից շնորհավորել է Նիդերլանդների Թագավորությանը Ազգային տոնի կապակցությամբ։ Ելույթն ամբողջությամբ՝ ստորև. Հարգելի՛ տիկին դեսպան, հարգելի՛ գործընկերներ, տիկնայք և պարոնայք, Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ինձ համար պատիվ է ջերմորեն շնորհավորել […] ...

Երևանում ոստիկանության ծառայողները ջրանցքից դուրս են բերել խեղդվող կնոջը․ նրա հետ գտնվող տղամարդուն փրկել չի հաջողվել

13:12 26.04.2025

Երևանում ոստիկանության ծառայողները ջրանցքից դուրս են բերել խեղդվող կնոջը․ նրա հետ գտնվող տղամարդուն փրկել չի հաջողվել

Այսօր՝ ապրիլի 26-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության 2 ոստիկան, վտանգելով իրենց կյանքը, Արցախի 3-րդ նրբանցքի մոտով հոսող ջրատարից կարողացել են փրկել խեղդվող կնոջը, իսկ տղամարդուն ջուրը քշել տարել է։ Ինչպես  հայտնում է shamshyan.com-ը, այդ ժամին նշված հատվածում գործող ջերմաէլեկտրակայանի […] ...

Մուսկատում մեկնարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլը

13:00 26.04.2025

Մուսկատում մեկնարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլը

Օմանի միջնորդությամբ Մուսկատում մեկնարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլը՝ ուղղված Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորմանը: Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։ Մեկ շաբաթ առաջ՝ ապրիլի 19-ին, կողմերը բանակցել էին Հռոմում։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել էր՝ եթե դիվանագիտությունը ձախողվի, Վաշինգտոնը պատրաստ է ռազմական գործողություններ սկսել: «Մենք չենք կարող թույլ տալ, որ […] ...

Թրամփը Վատիկանում կարճ հանդիպում է ունեցել Զելենսկու հետ

12:52 26.04.2025

Թրամփը Վատիկանում կարճ հանդիպում է ունեցել Զելենսկու հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վատիկանում Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությունից առաջ կարճատև հանդիպում է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնում են իտալական մի շարք լրատվամիջոցներ։ Ավելի վաղ Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը հաստատել էր իր ղեկավարի և Թրամփի հանդիպման մեկնարկը։ Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։  Պոնտիֆիկոսի հուղարկավորությանը մասնակցել է 160 պատվիրակություն, այդ թվում՝ ավելի […] ...

BACK_TO_TOP