Մեծ Բրիտանիայում մտադիր են փոխել Brexit-ի պայմանագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+20.09 oC

Մեծ Բրիտանիայում մտադիր են փոխել Brexit-ի պայմանագիրը

23:43 13.06.2022

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը երկուշաբթի՝ հունիսի 13-ին, ներկայացրել է օրենքի նախագիծ, որը միակողմանիորեն կփոխի Brexit-ի համաձայնագրի մաս է կազմող Հյուսիսային Իռլանդիայի վերաբերյալ արձանագրությունը,-  հայտնում է ՏԱՍՍ-ը։

Քննարկելով նախաձեռնությունը՝ ԱԳ նախարարը նշել է, որ այն թույլ կտա փոփոխություններ կատարել Բելֆաստի համաձայնագրում (Ավագ ուրբաթի համաձայնագիր) և պահպանել քաղաքական կայունությունը Հյուսիսային Իռլանդիայում՝ վերջ դնելով այն իրավիճակին, որտեղ հյուսիսիռլանդացիներին այլ կերպ են վերաբերվում, քան երկրի մյուս բնակիչներին։

«Բացի այդ  օրինագիծը երաշխավորում է երկրի տարածքային ամբողջականությունը և դատարանների գերակայությունը»,- նշել է նախարարը։

Գործակալությունը պարզաբանում է, որ 2020 թվականի դեկտեմբերին կնքված առևտրային համաձայնագրի համաձայն՝ Հյուսիսային Իռլանդիան՝լինելով Մեծ Բրիտանիայի կազմում, լքել է ԵՄ-ն, մնացել է Մաքսային միության անդամ։

Այս հանգամանքը թույլ տվեց խուսափել Իռլանդիայի և Օլսթերի միջև սահմանի ձևավորումից, սակայն իշխանությունները ստիպված էին Հյուսիսային Իռլանդիայի նավահանգիստներում մի շարք հսկողության ընթացակարգեր ներմուծել երկրի այլ մասերից ապրանքների փոխադրման համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:10 26.04.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում ապրիլի 26-ի երեկոյան 27-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ։ Ապրիլի 27-ի ցերեկը, 28-30-ը, մայիսի 1-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 26-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում […] ...

Գվարդիոլան խնդրել է «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարներին թեկուզ աստղաբաշխական գումարներով ձեռք բերել «Ռեալի» երկու աստղի

13:54 26.04.2025

Գվարդիոլան խնդրել է «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարներին թեկուզ աստղաբաշխական գումարներով ձեռք բերել «Ռեալի» երկու աստղի

«Մանչեսթեր Սիթին», որը բարդ մրցաշրջան է անցկացնում, ամռանը ծրագրում է մեծ փոփոխություններ կատարել թիմի կազմում: Defensa Central-ի տեղեկություններով՝ թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան դիմել է ակումբի ղեկավարությանը՝ խնդրելով ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպաններ Ջուդ Բելինգհեմին և Էդուարդո Կամավինգային։ Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է այս երկու խաղացողի համար ընդհանուր առմամբ առաջարկել 200 միլիոն եվրո։ Ակումբը […] ...

Աշխարհը հրաժեշտ է տալիս Հռոմի Ֆրանցիսկոս պապին

13:40 26.04.2025

Աշխարհը հրաժեշտ է տալիս Հռոմի Ֆրանցիսկոս պապին

Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում տեղ է ունենում Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությունը:  Տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվում հրապարակում՝ վերջին հրաժեշտը տալու պոնտիֆիկոսին: Արարողությանը կմասնակցի աշխարհի մոտ 50 առաջնորդ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, աշխարհի տարբեր ծայրերից ժամանած կարդինալներ: Ամենայն Հայոց կաթողիկոսն ու Հայաստանի նախագահը ևս կմասնակցեն արարողությանը: Ֆրանցիսկոսն իր հոգևոր կտակում […] ...

ՆԳ նախարարը ՀՀ կառավարության անունից շնորհավորել է Նիդերլանդների Թագավորությանը՝ Ազգային տոնի առթիվ

13:26 26.04.2025

ՆԳ նախարարը ՀՀ կառավարության անունից շնորհավորել է Նիդերլանդների Թագավորությանը՝ Ազգային տոնի առթիվ

Ապրիլի 25-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է Նիդերլանդների ազգային տոնի՝ Թագավորի օրվան նվիրված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել ելույթով: Նախարար Սարգսյանը ՀՀ կառավարության անունից շնորհավորել է Նիդերլանդների Թագավորությանը Ազգային տոնի կապակցությամբ։ Ելույթն ամբողջությամբ՝ ստորև. Հարգելի՛ տիկին դեսպան, հարգելի՛ գործընկերներ, տիկնայք և պարոնայք, Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ինձ համար պատիվ է ջերմորեն շնորհավորել […] ...

Երևանում ոստիկանության ծառայողները ջրանցքից դուրս են բերել խեղդվող կնոջը․ նրա հետ գտնվող տղամարդուն փրկել չի հաջողվել

13:12 26.04.2025

Երևանում ոստիկանության ծառայողները ջրանցքից դուրս են բերել խեղդվող կնոջը․ նրա հետ գտնվող տղամարդուն փրկել չի հաջողվել

Այսօր՝ ապրիլի 26-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության 2 ոստիկան, վտանգելով իրենց կյանքը, Արցախի 3-րդ նրբանցքի մոտով հոսող ջրատարից կարողացել են փրկել խեղդվող կնոջը, իսկ տղամարդուն ջուրը քշել տարել է։ Ինչպես  հայտնում է shamshyan.com-ը, այդ ժամին նշված հատվածում գործող ջերմաէլեկտրակայանի […] ...

Մուսկատում մեկնարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլը

13:00 26.04.2025

Մուսկատում մեկնարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլը

Օմանի միջնորդությամբ Մուսկատում մեկնարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլը՝ ուղղված Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորմանը: Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։ Մեկ շաբաթ առաջ՝ ապրիլի 19-ին, կողմերը բանակցել էին Հռոմում։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել էր՝ եթե դիվանագիտությունը ձախողվի, Վաշինգտոնը պատրաստ է ռազմական գործողություններ սկսել: «Մենք չենք կարող թույլ տալ, որ […] ...

BACK_TO_TOP