30-35 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում համայնքների զարգացման համար. Դավիթ Լոքյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.07
  • RUBLE
    4.66
  • 443.20
WEATHER
+13.09 oC

30-35 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում համայնքների զարգացման համար. Դավիթ Լոքյան

15:40 23.02.2018

«Մենք չենք կարող տարածքային համաչափություն ապահովել երկրում, եթե չունենք ձևավորված կայուն, ուժեղ համայնքներ։ Պատահական չէ, որ 2017թ.-ի մեր գործունեության հիմնական ուղղությունը եղել է համայնքներում իրականացվող համակարգային փոփոխությունները, իսկ տեղական կառավարման մակարդակով՝ համապատասխան ռազմավարությունների ընդունումը, գործառնական ծրագրերի ընդունումը և զարգացման գործընթացն ուղղորդող մեթոդիկաները», – 2017թ.-ի արված աշխատանքների ամփոփման ժամանակ ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման (ՏԿԶ) նախարար Դավիթ Լոքյանը: 

Նախարարությունը համայնքներին տրամադրել է 10-ից ավելի մեթոդական ուղեցույցներ, ձեռնարկներ, որոնք կարգավորում են համայնքում իրականացվող գործողությունները։ Միավորված բազմաբնակավայր համայնքներից 6-ում հիմնվել են քաղաքացիների սպասարկման 29 գրասենյակներ: Նախորդ տարվա ընթացքում 928 մլն դրամի սոցիալական աջակցություն է ցուցաբերվել սահմանամերձ 16 համայնքների բնակավայրերի ընտանիքներին, 5 մլրդ դրամ հատկացվել է մարզերում շուրջ 285 հրատապ ծրագրերի իրականացման համար: Կազմակերպվել է ՀՀ մարզերից, ԼՂՀ-ից և Ջավախքից զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ, անապահով ընտանիքների դպրոցահասակ 7-13 տարեկան 4500 երեխաների ամառային հանգիստը ՀՀ Կոտայքի մարզի ճամբարներում:   

«2017թ.-ին նշանավորվել է համայնքների կողմից հողի հարկի հավաքագրման դրական դինամիկա: 2016թ.-ի համեմատ` սեփական եկամուտները 5 հարկատեսակների մասով աճել են 9,2%-ով կամ 2.544.6 մլն դրամով: Սեփական եկամուտների աճի միտումները կպահպանվեն նաև 2018թ.-ի ընթացքում», – ասել է նախարարն ու ներկայացրել Հայաստանում իրականացված ներդրումների ծավալները:  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արթիկ համայնքում այսօր բացվել է 4 մանկապարտեզ

19:09 11.04.2025

Արթիկ համայնքում այսօր բացվել է 4 մանկապարտեզ

Արթիկ համայնքում այսօր բացվել է 4 մանկապարտեզ՝ ընդհանուր 758 մլն 174 հազար դրամ արժողությամբ, որից Կառավարության համամասնությունը կազմում է 685 մլն 359 հազար դրամ: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի, աշխատակազմի և համայնքապետարանի պատասխանատուների հետ ներկա է գտնվել Արթիկ համայնքի թիվ 1, 3, 4 և […] ...

ՃՏՊ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին․ կան տուժածներ

18:58 11.04.2025

ՃՏՊ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին․ կան տուժածներ

Ապրիլի 11-ին՝ ժամը 14։18-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […] ...

Անահիտը եկավ, տպավորեց, հեռացավ․ հրաժեշտ հայկական մշակույթին վերելք բերած աստվածուհուն

18:53 11.04.2025

Անահիտը եկավ, տպավորեց, հեռացավ․ հրաժեշտ հայկական մշակույթին վերելք բերած աստվածուհուն

6 ամիս Հայաստանում մնալուց հետո Անահիտ ասվածուհու բրոնզաձույլ արձանի գլուխն ու ձեռքն այսօր կվերադարձվի Բրիտանիային: Այս ամիսների ընթացքում «Մայր Աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով ցուցահանդեսը ռեկորդներ է գրանցել այցելությունների թվով: Ցուցադրության արդյունքներն այսօր ամփոփել են հրավիրած մամուլի ասուլիսում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Արթուր Մնոյանը նշանակվել է ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության պետի տեղակալ

18:46 11.04.2025

Արթուր Մնոյանը նշանակվել է ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության պետի տեղակալ

Արթուր Մնոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի տեղակալ: Արթուր Տիգրանի Մնոյանի կենսագրությունը Ծնվել է 1993թ. հունվարի 26-ին, Ախուրյանի շրջան, Հացիկ գյուղում: Աշխատանքային գործունեություն 2023-2025թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի պետ, 2020-2023թթ.` Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ, 2017-2020թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ՀԿԳ […] ...

Ինձ նման մարզչի համար շատ լավ է Խվիչայի պես խաղացող ունենալը. Էնրիկե

18:40 11.04.2025

Ինձ նման մարզչի համար շատ լավ է Խվիչայի պես խաղացող ունենալը. Էնրիկե

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ խաղում վրացի Խվիչա Կվարացխելիայի խփած գոլի մասին։ Հիշեցնենք, որ Փարիզում կայացած առաջին խաղն ավարտվել է ֆրանսիական թիմի հաղթանակով՝ 3։1 հաշվով։ «Ինձ նման մարզչի համար շատ լավ է Խվիչայի պես խաղացող ունենալը: Նա փայլուն գոլ խփեց: Մենք փորձեցինք պայմանագիր կնքել նրա հետ անցյալ ամառ, բայց […] ...

Կապանում սուբվենցիոն ծրագրով հիմնվել է հանգստի գոտի

18:35 11.04.2025

Կապանում սուբվենցիոն ծրագրով հիմնվել է հանգստի գոտի

Կապանում սուբվենցիոն ծրագրով հիմնվել է հանգստի գոտի: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 89 մլն դրամ, որից 49 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կապան քաղաքի թունելից մինչև Բաղաբերդ թաղամասի միջնամասը՝ 7,4 կմ հատվածում իրականացվել են փողոցային լուսավորության համակարգի կառուցման աշխատանքները: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը […] ...

BACK_TO_TOP