10:06 13.06.2022
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեի հետ ճեպազրույցում հնարավոր է համարել այն, որ Կիևը ստիպված կլինի զիջել տարածքների մի մասը՝ հանուն խաղաղության հաստատման: Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները՝ հղում անելով Reuters-ին:
«Խաղաղությունն Ուկրաինայում հնարավոր է: Հարցը պարզապես նրանում է, թե ինչ գին եք պատրաստ վճարել այդ խաղաղության համար: Որքանո՞վ եք պատրաստ զոհաբերել տարածքներ, անկախություն, ինքնիշխանություն, ազատություն և ժողովրդավարություն: Եվ դա շատ բարդ բարոյական երկընտրանք է»,-ասել է նա:
Ստոլտենբերգի խոսքով՝ դաշինքը կշարունակի աջակցել Կիևի իշխանություններին, սակայն ողջ ուժով կփորձի խուսափել Ռուսաստանի հետ էսկալացիայից: Հենց այդ պատճառով էլ կազմակերպությունը հրաժարվել է իր ստորաբաժանումներն ուղարկել Ուկրաինայի տարածք, ինչպես նաև մերժել թռիչքազերծ գոտու սահմանման հնարավորությունը:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ աշխարհում մեծանում է հոգնածությունը ներկայիս ճգնաժամից, և Կիևին սկսում են դրդել իր համար անշահավետ արդյունքի՝ Մոսկվայի հետ պայմանավորվածության հարցում:
19:29 15.01.2025
Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվելՍյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ: Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդից: Հարությունյանը մեղավոր է ճանաչվել 44-օրյա պատերազմի ժամանակ, ռազմական դրության պայմաններում, 2020 թվականի հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Ըստ մեղադրանքի՝ Հարությունյանի ոչ ճիշտ տեղեկություն տրամադրելու […] ...
19:23 15.01.2025
Խոր ցավ եմ ապրում` տեսնելով ավերիչ անտառային հրդեհներն իմ հայրենի նահանգում՝ Կալիֆոռնիայում. դեսպան ՔվինՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը գրառում է կատարել Կալիֆոռնիայի հրդեհների կապակցությամբ. «Խոր ցավ եմ ապրում` տեսնելով ավերիչ անտառային հրդեհներն իմ հայրենի նահանգում՝ Կալիֆոռնիայում, որտեղ այս ողբերգական աղետից տուժել են նաև բազմաթիվ ամերիկահայ համայնքներ։ Ես աղոթում եմ այն մարդկանց համար, որոնք կորցրել են իրենց տներն ու ապրուստի միջոցները, ես աղոթում եմ նրանց համար, ովքեր անհամբեր սպասում […] ...
19:10 15.01.2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Վայոց ձորի մարզՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Վայոց ձորի մարզ: Այս մասին նախարարը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: «Այսօր այցելել եմ Վայոց ձորի մարզ։ ՏԿԵ փոխնախարար Նարեկ Մանուկյանի, մարզպետ Կոլյա Միքաելյանի, մարզի համայնքների ղեկավարների հետ այցելել ենք շինհրապարակներ՝ ծանոթանալու իրականացված աշխատանքներին։ Արենի համայնքում նախ այցելել ենք Ելփին բնակավայրի նորակառույց մանկապարտեզի շինհրապարակ։ Ելփինը […] ...
18:58 15.01.2025
Բայդենի կինը հայտարարել է, որ իր ամուսինը կարող է ղեկավարել Միացյալ Նահանգները ևս չորս տարիԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կինը՝ Ջիլը, վստահ է, որ իր ամուսինը կարող է ղեկավարել ԱՄՆ-ը ևս չորս տարի։ «Իհարկե… Ես կարծում եմ, որ նա այժմ ունի լիարժեք գրաֆիկ: Նա (նաև նախկինում) իր առավոտը սկսեց հարցազրույցներով և ճեպազրույցներով, իսկ այժմ շարունակում է», – ասել է Ջիլ Բայդենը «Washington Post»-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով համապատասխան հարցին: Բայդենը նախընտրական […] ...
18:44 15.01.2025
Տարածաշրջանի խաղաղությունը պայմանավորված չէ միայն Հայաստանով և Ադրբեջանով․ ՊապիկյանՀայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիտարկմամբ՝ խաղաղությունը Հարավային Կովկասում պայմանավորված չէ միայն Հայաստանով և հարևան Ադրբեջանով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարն այս մասին հայտարարել է 2024 թվականի գործունեությունն ամփոփող ասուլիսի ընթացքում՝ գնահատելով Հայաստանի ներկա անվտանգային իրավիճակը և անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական ագրեսիայի մասին հարցին։ «Ագրեսիվ հայտարարություններին չեմ անդրադառնում նրա համար, որովհետև յուրաքանչյուր ագրեսիա իրականացնելու […] ...
18:34 15.01.2025
Իրանի դեսպանը Ռուսաստանի և Չինաստանի հետ դաշինքը լուրջ մարտահրավեր է անվանել ԱՄՆ-ի համարԻրանի, Ռուսաստանի և Չինաստանի միջև դաշինքը ամենալուրջ մարտահրավերն է ԱՄՆ-ի համար և ի վիճակի է ստեղծել նոր բազմաբևեռ, արդար և ժողովրդավարական աշխարհակարգ, նշել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին «Իրան» թերթի իր հոդվածում։ «Ներկայումս ԱՄՆ-ի համար ամենալուրջ մարտահրավերն ու սպառնալիքը լինելու է Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի մերձեցումն ու դաշինքը։ Ամերիկյան վերնախավի տեսանկյունից Թեհրանը, Մոսկվան և […] ...