Սննդաբանը զգուշացրել է վաղ ձմերուկի վտանգի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+19.09 oC

Սննդաբանը զգուշացրել է վաղ ձմերուկի վտանգի մասին

17:59 12.06.2022

Սննդաբան  Ելենա Սոլոմատինան զգուշացրել է, որ վաղ ձմերուկը կարող է վտանգավոր լինել օրգանիզմի համար։ Նրա խոսքերը մեջբերում է «Երեկոյան Մոսկվա» հրատարակությունը։

Չնայած նրան, որ ձմերուկի սեզոնը կսկսվի միայն երկու ամիս անց, մեր սուպերմարկետներում դրանք կարելի է  գնել նաև հիմա։ Սոլոմատինան կարծում է, որ ավելի լավ է դա հետաձգել։ Նրա խոսքով՝ վաղ ձմերուկը հաճախ հասունանում է աճի խթանիչների կիրառմամբ, ուստի պարունակում է մեծ քանակությամբ նիտրատներ, որոնք որոշակի պայմաններում վերածվում են նիտրիտների։

«Դրանք կարող են հեմոգլոբինը վերածել ոչ ակտիվ ձևի: Այսպիսով, բջիջների աշխատանքը խաթարվում է, հյուսվածքներն ու օրգանները ունենում են հիպոքսիա», – բացատրել է նա: Առավել վտանգված են հղի կանայք և երեխաները:

Սոլոմատինայի խոսքով՝ վտանգավոր ձմերուկը հեշտ է ճանաչել արտաքին տեսքից։

«Նման պտուղն ունի սպիտակ կամ դեղին շերտեր և ոչ սախարինային միջուկ։ Ավելին, չպետք է կենտրոնանալ գույնի վրա, քանի որ հատապտուղը կարող է  հասուն տեսք ունենալ, բայց հասուն չլինել»,- ասել է նա։

Սննդաբանը հիշեցրել է, որ նույնիսկ լավ ձմերուկը պետք է չափավոր ուտել։ «Ես խորհուրդ չեմ տալիս չչարաշահել ձմերուկը շաքարային դիաբետով, ինսուլինակայունությամբ և ավելորդ քաշ ունեցող մարդկանց։ Ձմերուկի վրա կարելի է մեկ բեռնաթափման օր կազմակերպել։ Սա կնվազեցնի կալորիաների քանակը: Այնուամենայնիվ, ավելի լավ է մի քանի կտոր ուտել և այդքանով սահմանափակվել»,- ասել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պուտինը հաստատել է Կիևի հետ առանց նախապայմանների երկխոսության պատրաստակամությունը

19:50 26.04.2025

Պուտինը հաստատել է Կիևի հետ առանց նախապայմանների երկխոսության պատրաստակամությունը

Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ հանդիպմանը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ առանց նախապայմանների բանակցել Ուկրաինայի հետ, հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Թրամփի բանագնաց Ուիթքոֆի հետ երեկվա զրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինը կրկնել է, որ ռուսական կողմը պատրաստ է վերսկսել Ուկրաինայի հետ բանակցային գործընթացը առանց որևէ նախապայմանի», – ասել է մամուլի քարտուղարը։ Նա […] ...

Սթարմերը ողջունել է ուկրաինական խաղաղության բանակցություններում առաջընթացը

19:40 26.04.2025

Սթարմերը ողջունել է ուկրաինական խաղաղության բանակցություններում առաջընթացը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը նշել է Ուկրաինայի խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթացը։ Այս մասին հայտնել են վարչապետի գրասենյակից Հռոմում Վլադիմիր Զելենսկիի հետ նրա հանդիպումից հետո։ «Նրանք քննարկել են դրական առաջընթացը, որը ձեռք է բերվել վերջին օրերին Ուկրաինայում արդար և կայուն խաղաղության հասնելու համար։ Նրանք պայմանավորվեցին պահպանել թափը և շարունակել ակտիվորեն աշխատել միջազգային գործընկերների հետ՝ […] ...

Գոռ Շատվերյանը՝ սամբոյի պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն

19:23 26.04.2025

Գոռ Շատվերյանը՝ սամբոյի պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն

71 կգ քաշային Գոռ Շատվերյանը հռչակվել է սամբոյի պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն: Այս մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:   ...

Քաղաքացու օրվա խորհրդին համահունչ՝ ԿԳՄՍՆ-ի նախաձեռնությամբ հանրակրթական դպրոցների սովորողներն իրականացրել են ուսումնական նախագծեր

19:18 26.04.2025

Քաղաքացու օրվա խորհրդին համահունչ՝ ԿԳՄՍՆ-ի նախաձեռնությամբ հանրակրթական դպրոցների սովորողներն իրականացրել են ուսումնական նախագծեր

Այսօր Հայաստանի Հանրապետությունում նշվում է Քաղաքացու օրը: Քաղաքացու օրվա խորհրդին համահունչ՝ ԿԳՄՍՆ-ի նախաձեռնությամբ հանրակրթական դպրոցների սովորողներն իրականացրել են ուսումնական նախագծեր, ահյտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ «Մշակութային միջոցառումներ Օրվա շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Երևանի կենտրոնում` Հյուսիսային պողոտայում, անցկացվել է մշակութային ծրագիր: Միջոցառմանը կատարումներով հանդես են եկել Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի […] ...

ԱՄՆ-Իրան բարձր մակարդակի բանակցությունները նախատեսված են մայիսի 3-ին

19:10 26.04.2025

ԱՄՆ-Իրան բարձր մակարդակի բանակցությունները նախատեսված են մայիսի 3-ին

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ, իսկ մայիսի 3-ին նախատեսված է բարձր մակարդակի ևս մեկ հանդիպում: Այս մասին հայտարարել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին, ով հանդես է գալիս որպես միջնորդ բանակցային գործընթացում: «ԱՄՆ-ի և Իրանի միջև այսօրվա բանակցությունները ցույց տվեցին փոխադարձ հարգանքի և ամուր պարտավորությունների վրա հիմնված համաձայնության հասնելու ընդհանուր ցանկություն: […] ...

Միլենա Առաքելյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

19:00 26.04.2025

Միլենա Առաքելյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Լիմասոլում անցկացվող սամբոյի պատանիների ԵԱ-ում 50 կգ քաշային Միլենա Առաքելյանը և 64կգ Ջոն Օզմանյանը դարձել են Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն: Այս մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:   ...

BACK_TO_TOP